Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 26-ի N 1857-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 26-ի
N 1857-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 08.06.2023թ. N 917-Ն որոշմամբ Պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Ա. Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանների միաձուլման միջոցով Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ստեղծման արդյունքում այդ համալսարանների պետերի զինվորական պաշտոնները հանելու, ինչպես նաև ակադեմիայի պետի զինվորական պաշտոնի կոչումային դասակարգման փոփոխությամբ պայմանավորված համապատասխան խմբի հիմնական պաշտոնը փոփոխելու անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Ա. Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանների միաձուլման միջոցով Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ստեղծման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ակադեմիայի պետի պաշտոնը նախատեսել «գեներալ-լեյտենանտ» կոչումային դասակարգմամբ պաշտոնների խմբում՝ հաշվի առնելով ակադեմիայի նպատակները և գործունեության ծավալները: Այդ նպատակով, Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի զինվորական պաշտոնը հանվում է բարձրագույն հրամանատարական հիմնական պաշտոնների 4-րդ խմբից և որպես Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետի զինվորական պաշտոն՝ ներառվելու է է ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ բարձրագույն հրամանատարական զինվորական պաշտոնների 1-ին խմբի հիմնական պաշտոնին հավասարեցված զինվորական պաշտոնների ցանկում: Այդ կապակցությամբ, անհրաժեշտություն է առաջացել բարձրագույն հրամանատարական հիմնական պաշտոնների 4-րդ խմբի հիմնական պաշտոն սահմանել Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի զինվորական պաշտոնը:
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծի համաձայն Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի զինվորական պաշտոնը հանվում բարձրագույն հրամանատարական հիմնական պաշտոնների 4-րդ խմբից և այդ խմբի հիմնական պաշտոն է սահմանվում Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի զինվորական պաշտոնը:
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ 2023 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխություններ չի կանխատեսվում:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Որոշման նախագիծը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:

 

  • Քննարկվել է

    08.08.2023 - 23.08.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2292

Տպել