«Անտառների կայուն կառավարման ոլորտում պետական կառավարման մարմին սահմանելու, ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի N 1134-Ն և ՀՀ կառավարության 2004 թվականի հունվարի 15-ի N 7 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին», «ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1054-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի N 1237-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի N 1516-Ն որոշման մեջ փոփոոխություններ կատարելու մասին», «ՀՀ բնապահպանության նախարարության «Անտառային պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու,ՀՀ բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին » ՀՀ կառավարության որոշումների նախագծերը և «ՀՀ վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի N 620 որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
<> -------------- 2018թվականի N------ Ն
ԱՆՏԱՌՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 1134-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 7-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 6-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Անտառների կայուն կառավարման ոլորտում պետական կառավարման մարմին (պետական կառավարման լիազորված մարմին) սահմանել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը:
- Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը Հայաստանի Հանրապետության անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատկապես լիազորված մարմինների իրավասությունները վերապահելու մասին» N 1134-Ն որոշումը,
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 15-ի «Անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատկապես լիազորված պետական կառավարման մարմինների իրավասություններ վերապահելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1054-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 7-Ն որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
<> -------------- 2018թվականի N------ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1054-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 388-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ և 72-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1054-Ն որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի և 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեին:»:
- Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝ հաստատել «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը և սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:,
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի«Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 388-Ն որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ 3-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեի նախագահի կողմից հաստատված «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության պետական գրանցման պահից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
<> -------------- 2018թվականի N------ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1237-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 9-րդ հոդվածները, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1237-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 2-րդ կետի «ա» ենթակետով հաստատված 1-ին հավելվածի՝
- 6-րդ կետի «տեսչական մարմնից» բառերը փոխարինել «տեսչական ու պետական մարմիններից»,
- 7-րդ կետում՝
ա. «ա» ենթակետը «կառավարումը» բառից հետո լրացնել «, անտառների կայուն կառավարման բնագավառում պետական քաղաքականության մշակումը և իրականացումը.» բառերով.
բ. «բ» ենթակետը «բնության հատուկ պահպանվող տարածքների» բառերից հետո լրացնել «, անտառների» բառով,
3) 8-րդ կետում՝
ա. «ա» ենթակետը «բնության հատուկ պահպանվող տարածքների» բառերից հետո լրացնել «, անտառների» բառով,
բ. «ա» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ա1» ենթակետ,
«ա1) Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքով անտառների կայուն կառավարման ոլորտում պետական կառավարման մարմնին (պետական կառավարման լիազորված մարմնին) վերապահված լիազորությունների իրականացում.»,
- 12-րդ կետում՝
ա. «ժ» ենթակետը «ստորաբաժանումների ղեկավարների» բառերից հետո լրացնել «նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարի,» բառերով,
բ. «ժա» ենթակետը «նախարարության աշխատակազմի» բառերից հետո լրացնել «և նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի» բառերով,
գ. «ժգ» և «ժդ» ենթակետերը «նախարարության» բառից հետո լրացնել «ինչպես նաև նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի» բառերով,
5) 16-րդ կետը «գործակալությունների» բառից հետո լրացնել «,անտառային պետական կոմիտեի» բառերով:
- Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմում ստեղծել նոր կառուցվածքային ստորաբաժանում՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսաբազմազանության և անտառային քաղաքականության վարչություն:
- Որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով հաստատված 2-րդ հավելվածը`
- «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնի «Շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչություն» բառերից հետո լրացնել «Կենսաբազմազանության և անտառային քաղաքականության վարչություն» բառերով,
- լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր բաժնով.
«IV. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին
Անտառային պետական կոմիտե»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
<> -------------- 2018թվականի N------ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1516-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1516-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 2-րդ կետի «ա» ենթակետով հաստատված 1-ին հավելվածի՝
- 1-ին կետից հանել «և անտառային տնտեսության» բառերը,
- ուժը կորցրած ճանաչել 7-րդ կետի «դ» և 8 կետի «ե», «ը», «թ» և «ժ» ենթակետերը:
- որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով հաստատված 2-րդ հավելվածի « Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնի «3. Բաժիններ» կետից հանել «Անտառային տնտեսության բաժին» բառերը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ
<> -------------- 2018 թվականի N------ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը՝
- Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածի՝
- 11-րդ կետում՝
ա. «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմ» տողում «420» թիվը փոխարինել «490» թվով,
բ. «կառուցվածքային ստորաբաժանումներ» տողում «147» թիվը փոխարինել «153» թվով,
գ. «կենսառեսուրսների կառավարման գործակալություն» տողում «25» թիվը փոխարինել «22» թվով,
դ. «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին 195 3 -» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
«Նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին՝
Անտառային պետական կոմիտեի աշխատակազմ՝ 67 3 1
այդ թվում՝
կառուցվածքային ստորաբաժանումներ 67 3 1»,
- 13-րդ կետում՝
ա.«Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն» տողում «485» թիվը փոխարինել «482» թվով,
բ. «նախարարության աշխատակազմ» տողում «145» թիվը փոխարինել «142» թվով,
գ. «կառուցվածքային ստորաբաժանումներ» տողում «129» թիվը փոխարինել «126» թվով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱԳԻԾ
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
<> ---------- 2018թվականի N------ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՆՏԱՌԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի դեկտեմբերի 19-ի ՆՀ-922-Ա հրամանագրի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Ստեղծել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Անտառային պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ։
- Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեի աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:
- Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեի պահպանման ծախսերի և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեի աշխատակազմին հանձնվող գույքի կազմի և չափի վերաբերյալ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված N 1
ՀՀ կառավարության 201 թվականի
-ի N -Ն որոշման
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեն (այսուհետ` կոմիտե) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին է, որն իրականացնում է անտառների կայուն կառավարման ոլորտում սույն կանոնադրությամբ սահմանված լիազորությունները:
- Կոմիտեն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով;
- Կոմիտեի լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով և այլ իրավական ակտերով։
- Կոմիտեն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան։
- Կոմիտեի անվանումն է`
1) հայերեն՝ Անտառային պետական կոմիտե,
2) ռուսերեն` Государственный лесной комитет,
3) անգլերեն` State Committee of Forest:
- Կոմիտեն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով, իր հայերեն, ռուսերեն և անգլերեն անվանումներով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
- Կոմիտեն կազմված է նախագահից, նախագահի տեղակալներից ևկոմիտեի աշխատակազմից:Կոմիտեի համակարգում ընդգրկվում են կոմիտեի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները և հիմնարկները: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կոմիտեին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման (կառավարման) իրավասությունը:
- Կոմիտեի նպատակներն ու խնդիրներն են՝
1) անտառների կայուն կառավարման՝ պահպանության, պաշտպանության, վերականգնման, անտառապատման և արդյունավետ օգտագործման ապահովումը.
2) անտառների արտադրողականության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման ապահովումը.
3) անտառների կենսաբազմազանության պահպանության ապահովումը.
4) անտառների բնապահպանական, սոցիալական և տնտեսական ներուժի արդյունավետ օգտագործման ապահովումը.
5) անտառային հողերի և անտառների վերաբերյալ հանրությանը հստակ, ամբողջական և հավաստի տեղեկատվության տրամադրումը:
- ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
- Կոմիտեն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) անտառային պետական ծառայությանը օրենսդրությամբ վերապահված լիազորությունների իրականացում.
2) անտառների և անտառային հողերի պետական հաշվառման կազմակերպում և անտառային պետական կադաստրի վարում.
3) անտառային պաշարների արդյունավետ օգտագործման ծրագրերի մշակում՝ համագործակցելով նաև միջազգային համապատասխան կառույցների հետ.
4) պետական անտառների անտառաշինության աշխատանքների կազմակերպում և հսկողություն.
5) անտառային մոնիթորինգի իրականացում.
6) անտառային բնագավառի ինստիտուցիոնալ բարեփոխումների ու ֆինանսական ռազմավարության մշակմանը մասնակցություն, հատկացված ֆինանսական միջոցների կառավարում, ինչպես նաև դրանից բխող ներդրումային ծրագրերի նախապատրաստում և իրականացում, պայմանագրերի կնքում.
7) անտառային հողերում հրդեհային անվտանգության, ինչպես նաև վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների ծրագրերի մշակում և կազմակերպում.
8) պետական անտառային տնտեսությունների վարման կազմակերպում.
9) անտառների վերականգնման և անտառապատման, ինչպես նաև սելեկցիոն-սերմնային տնտեսության վարման, ագրոանտառաբուծության, տնկարանային տնտեսության ընդլայնման, անտառամելիորատիվ միջոցառումների կազմակերպում.
10) շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության դրական եզրակացության հիման վրա անտառավերականգնման, անտառապատման, անտառային ճանապարհների կառուցման և վերանորոգման նախագծերի, անտառային ոլորտին առնչվող այլ փաստաթղթերի վերաբերյալ համաձայնության տրամադրում.
11) պետական անտառների տիրապետում և օգտագործում.
12) սահմանված կարգով անտառատնկարկներն անտառի շարք փոխադրելու հետ կապված գործառույթների իրականացում.
13) անտառային հողերի և անտառների՝ ըստ նպատակային նշանակության դասակարգելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացում.
14) օրենքով սահմանված դեպքերում արտահանվող և ձեռք բերված փայտանյութի կամ դրանից պատրաստված ապրանքների համապատասխանության մասին եզրակացության տրամադրում.
15) անտառների արտադրողականության բարձրացման, անտառավերականգնման, անտառապատման և խնամքին ուղղված պետական նպատակային ծրագրերի իրականացման կազմակերպում.
16) կոմիտեի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմ
-
Քննարկվել է
08.12.2017 - 26.01.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Բնապահպանություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 9779
Տպել