Հիշել նախագիծը

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հունվարի 14-ի N 02-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

           

          Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝

 

  Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ   ԵՄ

 

  1. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հունվարի 14-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերաատրաստման, քննությունների և հավաստագրման կազմակերպման, հավաստագրի դադարեցման, ինչպես նաև հավաստագրման լիազոր մարմնի կազմավորման և գործունեության կարգը հաստատելու մասին» 02-Ն հրամանի (այսուհետ՝ Հրաման) վերնագրից հանել «վերապատրաստման,» բառը.
  2. Հրամանի հավելվածի՝
  • Վերնագրից հանել «վերապատրաստման,» բառը.
  • 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «1․ Սույն կարգով կարգավորվում են նախադպրոցական ուսումնական հաստատության (այսուհետ` Ուսումնական հաստատություն) ղեկավարման իրավունքի  հավաստագրման գործընթացը իրականացնող աշխատանքային խմբի (այսուհետ` Աշխատանքային խումբ)` կազմավորման և գործունեության, քննության (այսուհետ` թեստավորման) անցկացման և հավաստագրման, ինչպես նաև ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) դադարեցման գործընթացների հետ կապված հարաբերությունները:».

  • 2-րդ կետում «վերապատրաստվել» բառը փոխարինել «դիմել» բառով.
  • 2-րդ գլուխն ուժը կորցրած ճանաչել.
  • 34-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
  • 38-րդ կետից հանել «վերապատրաստում անցած և» բառերը.
  • 43-րդ կետից հանել «վերապատրաստող կազմակերպության կամ» բառերը.
  • 45-րդ կետի 1-ին ենթակետի գործողությունը դադարեցնել.
  • 47-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «47․ Սույն կարգի 46-րդ կետում սահմանված թեստավորման ժամանակացույցը կազմվում է՝ հիմք ընդունելով թեստավորման համար Նախարարին դիմած հավակնորդների թիվը:».

  • 52-րդ կետում «Վերապատրաստման» բառը փոխարինել «Թեստավորման» բառով.
  • 93-րդ կետում «Վերապատրաստված, թեստավորման» բառերը փոխարինել «Թեստավորման» բառով.
  • 109-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «109․ Աշխատանքային խմբի գործունեության նպատակն է նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի (հավաստագրման) ստացման համար սահմանված կարգով դիմած անձանց թեստավորման կազմակերպումը, անցկացումը և հավաստագրի տրամադրումը:».

  • 119-րդ կետում «վերապատրաստված» բառը փոխարինել «դիմած» բառով.
  • «Ձև-1»-ն ուժը կորցրած ճանաչել.
  • Քննարկվել է

    07.08.2023 - 22.08.2023

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2014

Տպել