Տիգրան Ստեփանյան
10.08.2023
կամ բացառել դրա կիրառումը տարեկան մինչև 100․000․000 /հարյուր միլիոն/ ՀՀ դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողների նկատմամբ՝ թողնելով անփոփոխ ներկայիս գործող սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով տուգանքը
3 - Կողմ
46 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է հարկային մարմին ներկայացվող հաշվարկներում դրանց լրացման կարգով սահմանված` հարկերի հաշվարկմանն ուղղակիորեն չառնչվող՝ տեղեկատվական աղյուսակներում լրացվող տեղեկատվության սխալ (ոչ հավաստի) լինելու դեպքում վարչական պատասխանատվության կիրառման հարցի, ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունները օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չհրապարակելու համար նախատեսված վարչական պատասխանատվության չափի կանոնակարգման նպատակով:
Միաժամանակ, հաշվի առնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` ՎԻՎ օրենսգիրք) մի շարք հոդվածներ ուժը կորցրած լինելու հանգամանքը, ինչպես նաև մի շարք հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտման գործերով քննություն իրականացնելու անհրաժեշտության բացակայությունը` Նախագծով նախատեսվում է հստակեցնել նաև մաքսային և հարկային մարմինների քննությանը ենթակա գործերի շրջանակը:
2․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՎԻՎ օրենսգրքի 1691-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն հայտարարագիրը կամ հաշվարկը կամ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթ, բացառությամբ ֆինանսական հաշվետվությունների, հարկային մարմիններ կամ օրենքով սահմանված դեպքերում տեղական ինքնակառավարման մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:
Հարկային մարմին ներկայացվող որոշ հաշվարկներ պարունակում են հարկերի հաշվարկմանն ուղղակիորեն չառնչվող՝ տեղեկատվական աղյուսակներ, սակայն հարկ վճարողի կողմից դրանցում լրացվում են ոչ հավաստի, սխալ տվյալներ, ինչի պարագայում ստացվում է, որ հարկ վճարողն օրենքով սահմանված ժամկետում ներկայացնում է համապատասխան հաշվարկը, սակայն այն համարվում է սխալ (ոչ հավաստի) ներկայացված:
Հարկ ենք համարում նշել, որ ՎԻՎ օրենսգրքի 1691-ին հոդվածի 2-րդ մասով պատասխանատվություն է նախատեսված միայն հայտարարագիրը կամ հաշվարկը կամ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթը չներկայացնելու համար, իսկ հաշվարկը սխալ (ոչ հավաստի) ներկայացնելու համար վարչական տույժ կիրառելու լիազորություն սահմանված չէ:
Միաժամանակ, հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-593-Ն օրենքի (ուժի մեջ է մտել 01.01.2023թ.) 1-ին հոդվածի 2-րդ կետով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվել է 6-րդ կետ, որի համաձայն հարկային հաշվարկներում պարտադիր լրացման ենթակա տվյալներ են նախատեսվել հարկային հաշվարկի լրացման կարգով սահմանված այլ տվյալները։
ՎԻՎ օրենսգրքի 16912-րդ հոդվածի համաձայն` օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չհրապարակելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: Տուգանքի նշանակման օրվանից հետո` երեսուն օրվա ընթացքում, ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենքով սահմանված կարգով չհրապարակելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
Վերոգրյալի կապակցությամբ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից առաջարկվել է, հիմք ընդունելով Հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենքի համաձայն հրապարակման ենթակա՝ 2020 և 2021 թվականի հաշվետու տարվա ֆինանսական հաշվետվությունների` օրենքով սահմանված կարգով և ժամկետում փաստացի հրապարակման արդյունքները, ինչպես նաև այն հանգամանքը, որ տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտի միջին արժեքը կազմում է 6 մլն դրամ՝ Նախագծով խստացնել ՎԻՎ օրենսգրքի 16912-րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվության միջոցները, ինչի արդյունքում Նախագծի 2-րդ հոդվածով ՎԻՎ օրենսգրքի 169․12-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունը խմբագրվել է։
ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած՝ հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթով, ի թիվս այլ կարգավորումների, ճշգրտվել է պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների շրջանակը։
Մասնավորապես, «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բոլոր կազմակերպությունները, բացի փոքր կազմակերպություններից ու միկրոկազմակերպություններից, պարտավոր են տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակել: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` աուդիտի ենթակա կազմակերպությունները պարտավոր են տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակել միայն աուդիտի ենթարկվելուց հետո, իսկ 5-րդ մասի համաձայն` առանց աուդիտորական եզրակացության, ինչպես նաև ոչ ամբողջական կազմով հրապարակված ֆինանսական հաշվետվությունները համարվում են չհրապարակված:
Միաժամանակ, Օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` կազմակերպությունը, որի ֆինանսական հաշվետվություններն օրենքին համապատասխան ենթակա են հրապարակման, ֆինանսական հաշվետվությունների պատկերամուտները կարող է հրապարակել՝
Ընդ որում, եթե կազմակերպությունը ֆինանսական հաշվետվությունները հրապարակել է իր ինտերնետային կայքում կամ ՀՀ-ում գրանցված զանգվածային լրատվության միջոցի պաշտոնական ինտերնետային կայքում, ապա ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) պարտավոր է հրապարակել նաև http://www.azdarar.am ինտերնետային կայքում:
2020թ. արդյունքներով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից նույնականացվել են Օրենքի իմաստով հանրային հետաքրքրություն ներկայացնող, խոշոր կամ միջին հանդիսացող 445 կազմակերպություններ, որոնց ֆինանսական հաշվետվությունները Օրենքով ենթակա են եղել պարտադիր աուդիտի և հրապարակման։ Ընդ որում նշված կազմակերպությունների շուրջ 50%-ը (219 կազմակերպություն)http://www.azdarar.am ինտերնետային կայքում որևէ տեղեկատվություն չի հրապարակել, իսկ շուրջ 25%-ը (113 կազմակերպություն) հրապարակել է Օրենքով սահմանված կարգի և/կամ ժամկետի խախտմամբ:
Միաժամանակ, 2021թ. արդյունքներով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից նույնականացվել են Օրենքի իմաստով հանրային հետաքրքրություն ներկայացնող, խոշոր կամ միջին հանդիսացող 492 կազմակերպություններ, որոնց ֆինանսական հաշվետվությունները Օրենքով ենթակա են եղել պարտադիր աուդիտի և հրապարակման, որոնցից տեղեկատվություն չի հրապարակել շուրջ 50%-ը (231 կազմակերպություն), իսկ խախտումներով է հրապարակել շուրջ 25%-ը (113 կազմակերպություն):Վերը նշված տեղեկատվության ամփոփմամբ, կարելի է եզրակացնել, որ օրենքով սահմանված պարտականությունը չկատարելու համար սահմանված պատասխանատվության միջոցը համադրելի չէ այդ պարտականությունը կատարելու համար պահանջվող աուդիտորական ծառայության արժեքի հետ, հետևաբար կազմակերպությունների որոշ շրջանակի համար (ֆինանսական հաշվետվությունները հրապարակելու պահանջ ունեցող կազմակերպությունների շուրջ 50-75%-ը) նախընտրելի է ենթարկվել վարչական պատասխանատվության՝ ընդամենը 500 հազար դրամի չափով, քան ապահովել օրենքի պահանջները, այն է՝ ֆինանսական հաշվետվությունները ենթարկել պարտադիր աուդիտի։
Միաժամանակ, ՎԻՎ օրենսգրքի 234-րդ և 2442-րդ հոդվածներով սահմանված են մաքսային և հարկային մարմինների քննությանը ենթակա վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Հաշվի առնելով, որ վերոնշյալ հոդվածներով նախատեսված մի շարք հոդվածներ ուժը կորցրած են ճանաչվել, ինչպես նաև մի շարք հոդվածներով էլ նախատեսված վարչական իրավախախտման գործերով քննություն իրականացնելու անհրաժեշտության բացակայում է, ուստի անհրաժեշտություն է առաջացել ՎԻՎ օրենսգրքի 234-րդ և 2442-րդ հոդվածներում համապատասխան փոփոխություններ կատարելով` հստակեցնել մաքսային և հարկային մարմինների քննությանը ենթակա վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի շրջանակը:
Միաժամանակ, Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել ՎԻՎ օրենսգրքի 16910-րդ, 1702-րդ, 1704-րդ և 1707-րդ հոդվածները` հաշվի առնելով դրանցով նախատեսված վարչական իրավախախտման գործերով քննություն իրականացնելու անհրաժեշտության բացակայությունը:
3․ Առաջարկվող կարգավորման բնույթը.
Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է Նախագիծը:
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից:
Նախագիծը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարական փաստաթղթերից:
6․ Նպատակը և ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի հարկերի հաշվարկմանն ուղղակիորեն չառնչվող, սակայն հարկային մարմնի կողմից իրականացվող վերլուծական աշխատանքների համար էական նշանակություն ունեցող տեղեկատվական աղյուսակներում լրացվող տեղեկատվության սխալ (ոչ հավաստի) լինելու դեպքում վարչական պատասխանատվության կիրառման հարցը և դրանով իսկ կապահովվի հարկ վճարողների կողմից համապատասխան տեղեկատվության ամբողջական և ճշգրիտ ներկայացումը, ինչպես նաև կբարձրացվի ֆինանսական հաշվետվությունները օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չհրապարակելու համար նախատեսված վարչական պատասխանատվության չափը` ապահովելով օրենքի պահանջների կատարումը, միաժամանակ, կհստակեցվի մաքսային և հարկային մարմինների քննությանը ենթակա վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի շրջանակը:
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Քննարկվել է
07.08.2023 - 22.08.2023
Տեսակ
Օրենք
Ոլորտ
Պետական եկամուտներ
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 3528
Տպել10.08.2023
կամ բացառել դրա կիրառումը տարեկան մինչև 100․000․000 /հարյուր միլիոն/ ՀՀ դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողների նկատմամբ՝ թողնելով անփոփոխ ներկայիս գործող սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով տուգանքը
10.08.2023
Առաջարկվում է նախագծի 3-րդ հոդվածը բացառել ամբողջությամբ
10.08.2023
Քիչ չի՞, գուցե 7 միլիոն դրամով տուգանեք, կամ օրինակ քրեական պատասխանատվություն սահմանեք՝ ՓՄՁ-ների համար առկա հրաշալի մթնոլորտն էլ ավելի հրաշալի դարձնելու համար։