«Կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգը սահմանելու մասին»
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
----- ------------------ -ի 2023 թվականի N------ Ն
ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» 2000 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-52 օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «զ1» կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված
Կառավարության 2023 թվականի
օգոստոսի -ի N – Ն որոշման
ԿԱՐԳ
ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով կարգավորվում են կենդանական աշխարհի պետական կադաստրի (այսուհետ՝ Պետական կադաստր) տվյալների տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները:
- Պետական կադաստրի մեջ ներառված՝ Հայաստանի Հանրապետության տարածքի վայրի կենդանիների տեսակային բազմազանության (ողնաշարավոր և անողնաշար կենդանիներ), կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման, կենդանական աշխարհի պահպանության և վերարտադրության վերաբերյալ տվյալները տրամադրում է Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմինը (այսուհետ՝ Լիազորված մարմին)։
- Պետական կադաստրի տվյալները տրամադրվում են.
- բնական պաշարների և կենսաբազմազանության բնագավառում շահագրգիռ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին,
- գիտահետազոտական և կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց,
- կենդանական աշխարհի հաշվառում և ուսումնասիրություններ իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց,
- հասարակական կազմակերպություններին:
- Պետական կադաստրի տվյալները տրամադրվում են տեղեկանքների, հաշվետվությունների, գրաֆիկական և այլ նյութերի տեսքով:
- Պետական կադաստրից տրամադրված տվյալները գրանցվում են Կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման փաստաթղթերի գրանցամատյանում:
- ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
- Պետական կադաստրի տվյալներ ստանալու նպատակով՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձինք Լիազորված մարմնին են ներկայացնում տեղեկատվության ստացման համար հայտ՝ համաձայն Ձև 1-ի:
- Լիազորված մարմինը հայտը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է պահանջվող տեղեկատվությունը, իսկ մերժման դեպքում՝ գրավոր տեղեկացնում է մերժման պատճառների մասին:
- Լիազորված մարմինը հայտը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում թերություններ հայտնաբերելու դեպքում գրավոր տեղեկացնում է Հայտատուին` 2 աշխատանքային օրվա ընթացքում վերացնելու Լիազորված մարմնի կողմից նշված թերությունները:
- Սահմանված ժամկետում Լիազորված մարմնի կողմից ծանուցված թերությունները չվերացնելու դեպքում, հայտը մերժվում է:
- ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
- Պետական կադաստրի տվյալների տրամադրումը մերժվում է.
- եթե պահանջվող տեղեկատվությունը պարունակում է
ա. պետական գաղտնիքներ,
բ. երրորդ կողմի մասին արտադրական կամ առևտրային նշանակության տվյալներ,
գ. հեղինակային իրավունքը խախտող տվյալներ,
դ. մրցութային փաստաթղթերում կամ աճուրդներում վճարովի հիմունքներով տրամադրված տվյալներ,
ե. նախապատրաստվող ծրագրի, անավարտ կամ ընթացիկ գործունեության մասին չամփոփված տվյալներ,
զ. տվյալների ձեռքբերման անհրաժեշտություն, որը պահանջում է լրացուցիչ աշխատանքների և ծախսերի իրականացում:
- Եթե հայտում ներկայացված կենդանական աշխարհի պետական կադաստրից օգտվելու նպատակը չի համապատասխանում տվյալ տեղեկատվության կիրառելիության հետ,
- Եթե սույն կարգի 8-րդ կետով սահմանված ժամկետում իրավաբանական կամ ֆիզիկական անձինք Լիազորված մարմնին չեն տրամադրում հայտի լրամշակված տարբերակը:
- Եթե հայտատուն չի հանդիսանում սույն կարգի 3-րդ կետում նշված իրավաբանական կամ ֆիզիկական անձ:
- ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Եթե պահանջվող տեղեկատվության մի մասը պարունակում է տվյալներ, որոնց տրամադրումն ենթակա է մերժման, ապա տեղեկություն է տրամադրվում մնացած մասի վերաբերյալ:
Ձև 1
ՀՀ շրջակա միջավայրի նախարար
___________________________________
|
(անունը, ազգանունը) |
Հ Ա Յ Տ
ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- Իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը
___________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
- Իրավաբանական կամ ֆիզիկական անձի հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն
___________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
3․ Կենդանական աշխարհի պետական կադաստրից օգտվելու նպատակը /ուսուցողական, գիտահետազոտական, լրատվական, տնտեսական և այլն/
___________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
4.Պահանջվող տեղեկատվությունը
—————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
————————————— —————————————(Հայտատուի անունը, ազգանունը) (ստորագրությունը)
-
Քննարկվել է
04.08.2023 - 25.08.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 2397
Տպել