Լրամշակման փուլում է
ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐՏԱԿ ՎԱՀԵԻ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԳՈՌ ԱՐԹՈՒՐԻ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի № 1207-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐՏԱԿ ՎԱՀԵԻ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԳՈՌ ԱՐԹՈՒՐԻ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի № 1207-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար Արտակ Վահեի Թորոսյանին և Գոռ Արթուրի Սաֆարյանին տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 20-ի № 1207-Ա մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունն առաջացել է Արտակ Վահեի Թորոսյանի և Գոռ Արթուրի Սաֆարյանի տարեկուտումը դադարացնել հիմք ընդունելով «Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության 2023 թվականի հուլիսի 21-ի 246 գրության, որ Արտակ Վահեի Թորոսյանը և Գոռ Արթուրի Սաֆարյանը չեն հանդիսանում Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ և որոշման նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22‑րդ հոդվածի 5-րդ մասը, Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման հավելվածի 6-րդ կետը, Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ չհամարվող Արտակ Վահեի Թորոսյանին և Գոռ Արթուրի Սաֆարյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու վերաբերյալ
Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 20-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մաuին» № 1207-Ա որոշման մեջ՝ ուժը կորցրած ճանաչելով որոշման հավելված N 1-ի 4-րդ և 20-րդ կետերը։
«Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումների համար Արտակ Վահեի Թորոսյանին և Գոռ Արթուրի Սաֆարյանին տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 20-ի № 1207-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
04.08.2023 - 25.08.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սպորտ և երիտասարդություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 1896
Տպել