Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 21-ի N 47-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

   Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի  2020 թվականի դեկտեմբերի 21-ի N 47-Ն հրամանում փոփոխություն կատարելը պայմանավորված է դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրից օգտվելու նպատակով տրանսպորտային ծախսերի փոխհատուցման, ինչպես նաև կրթության կառավարման տեղեկատվական համակարգում տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցում ստացող անձանց մասին տեղեկատվությունը թվայնացնելու և առկա խնդրահարույց հարցերը պարզեցնելու անհրաժեշտությամբ:

     Սույն փոփոխությամբ հրամանում առկա կարգավորումները պարզեցվել և հստակեցվել են:  Էլեկտրոնային ծրագրային ապահովման առկայության դեպքում Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցում ստացող անձանց մասին տեղեկատվությունը կթվայնացվի՝ հնարավորինս զերծ մնալով անճշտություններից, ինչպես նաև դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրից օգտվելու դեպքում ևս մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց կտրվի փոխհատուցում:  

  • Քննարկվել է

    04.08.2023 - 20.08.2023

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2698

Տպել

Առաջարկներ`

Anush Mkhitaryan

17.08.2023

Նախորդ առաջարկիս վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում, կարող եմ փաստեր և տեղեկություն տրամադրել

Anush Mkhitaryan

17.08.2023

նախագիծը հրաշալի աջակցություն է ուսուցիչներին և ծնողներին։ Առաջարկս հետևյալն է․ շատ գյուղերում ավտոբուսներ կան , բայց չեն համապատասխանում աշխատանքային ժամերին , այսինքն, առավոտյան տվյալ ուղղությամբ դեպի դպրոց գնացող ավտոբուս չկա և աշխատանքից վերադառնալիս նույնպես հակառակ ուղղությամբ ավտոբուս չկա, խնդրում եմ 5-րդ կետում շտկումներ կատարել այս մասով։Մարզպետարանները գիտեն բայց չեն կարողանում օրենքով ամրագրել, փաստացի ուսուցիչը տաքսիով է աշխատանքի գնում, իսկ ստանում է ավտոբուսի գումար։ Հուսով եմ առաջարկս կընդունվի։ շնորհակալություն

Մամիկոն Աբգարյան

12.08.2023

Իմ կողմից առաջարկվող նախորդ գրառումս ամենևին էլ անձնական մեքենաների համար փոխատուցման մասին չէ: Այն պարզ ու հստակ մոնիթորինգ է իրական պատկեր ունենալու համար: Եթե դա հանենք, ապա կմնա առաջարկ հետևյալ մեկնաբանությամբ՝ որոշման նախագծի 7-րդ կետով նախատեսված ամսական փոխհատուցման առավելագույն չափը սահմանել մինչև 35000 դրամ: Շնորհակալություն ուշադրության համար:

Տեսնել ավելին