Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 13-ի N 38-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

  • Քննարկվել է

    03.08.2023 - 19.08.2023

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2058

Տպել

Առաջարկներ`

Անահիտ Խոսրովյան

19.08.2023

Խնդրում եմ ուշադրություն դարձնել 2-րդ բաժնի 7-րդ և 8-րդ կետերին,դրանք կրկնվում են:

Նաիրա Ասլանյան

10.08.2023

Սույն նախագիծը գովելի է, քանզի թույլ և դասանյութի յուրացումը չապահովող աշակերտը կամ աշակերտները հնարավորություն կստանան լրացուցիչ պարապմունքների շնորհիվ դասապրոցեսի ժամանակ լինել մրցակցային հարթակում, սակայն անհրաժեշտ եմ համարում նախագծում հստակեցված տեսնել, թե ինչպես են ընթանալու արտաժամյա պարապմունքների վերահսկողության մեխանիզմները և բավարար արդյունք չապահովելու դեպքում ինչ քայլեր են նախատեսվելու: Կարծում եմ, սա կարևոր նկատառում է:

Անի Պողոսյան

09.08.2023

Կարծում եմ, երկարօրյա պարապմունքները նոր ՀՊՉ֊ի ներդրման պայմաններում հետ մնացող աշակերտների համար արդյունավետ է անդրադառնալու աշակերտի համար, քանզի դասարանում տարբեր անհատական և հոգեբանական առանձնահատկություններ ունեցող երեխաներ են սովորում, հետևաբար նոր նյութը նույն կերպ չի ընկալվում, իսկ չընկալված նյութ լսելու իմաստ աշակերտը չի գտնում՝ սկսելով շեղվել բուն դասից, ավելին, երբեմն խանգարելով դասը, իսկ ուսուցիչը ֆիզիկապես չի կարող անհատական աշխատանք տանել յուրաքանչյուրի հետ։ Սովորելով երկարօրյա խմբերում՝ նախևառաջ, աշակերտը հնարավորություն է ունենում լրացնել բաց թողնված , չյուրացված գիտելիքը, դասերին սկսում է առավել զգոն լինել, որպեսզի այլևս կարիք չունենա լրացուցիչ պարապմունքների, իսկ ուսուցչին հնարավորություն կտա դասարանում առավել արդյունավետ աշխատել և ստանալ նաև հավելյալ աշխատավարձ։ Առաջարկում եմ սահմանել երկարօրյա պարապմունքների որոշակի ժամանակացույց, անցկացնել լրացուցիչ քննություն նաև նման խմբերում ընդգրկված աշակերտների համար, որպեսզի և ուսուցչի, և աշակերտի կատարած աշխատանքը լինի տեսանելի և վերահսկելի։

Տեսնել ավելին