Հիշել նախագիծը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Վահե Եղոյան 04.08.2023 22:04:03 | Ավելնորդ ժողովրդին թալանելու տարբերակ | Չի ընդունվել: | |||
| 2 | Լիանա Բաբաջանյան 08.08.2023 16:12:18 | Նոտարն ինչպե՞ս է բացահայտելու կողմերի «իրական կամքը»։ Նոտարը կողմերին պարզապես տրամադրում է տվյալ գործարքի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն, պարզաբանում գործարքի իրավական հետևանքները, բայց թե իրականում կողմերը նվիրատվության միջոցով ցանկանում են քողարկել օրինակ՝ առուվաճառքի կամ այլ պայմանագրի վերաբերյալ իրենց մտադրությունը նոտարը չի կարող բացահայտել։ Ու ստացվում է, որ նախատեսվող փոփոխությունը կոչված է ոչ թե ռիսկերը զսպելու կամ գործարքի կողմերի շահերը պաշպանելու համար, այլ ընդհակառակը՝ գործարքի կողմին/երի վրա լրացուցիչ անիմաստ գումարային բեռ դնելու։ | Չի ընդունվել: | |||
| 3 | Վահագն Գրիգորյան 12.08.2023 14:53:04 | Էդ նույն հաջողությամբ և նույն պատճառաբանությամբ նաև անշարժ գույքի առուվաճառքի գործարքները ևս տեղափոխեք միմիայն նոտարական վավերացման հարթություն, և որովհետև շատ են լինում կամ կարող են լինել անհամեմատ շատ դեպքեր, երբ փոխառության կամ որևէ այլ պարտավորության ապահովման դեպքում կողմերը կնքում են ոչ, թե փոխառության կամ որևէ այլ գործարքի ապահովման, ասենք՝ գրավի, հիփոթեքի, պայմանագիր, այլ կնքում են ուղղակի առուվաճառքի պայմանագիր։ Ձեր իրավագիտակցությունը Ձեզ ՚ուտի՚, ուրիշ ոչ մի բան չեմ կարող ասել։ | Չի ընդունվել: |