Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1067-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«......» «........................» 2023 թվականի N ...... Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1067-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ    ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի «Պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրաբերության կարգը հաստատելու մասին»» N 1067-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման 2-րդ կետում և  որոշման 1-ին կետով հաստատված կարգի տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն (այսուհետ՝ վարչություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե (այսուհետ` Կոմիտե)» բառերով, «վարչություն» բառը՝ «Կոմիտե» բառով՝ իրենց համապատասխան հոլովաձևերով.

2) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում՝

ա. կարգի 2-րդ կետում «համայնքներին» բառից հետո լրացնել «պետական գույքի բարելավման նպատակով ներդրումային ծրագիր (այսուհետ՝ ներդրումային ծրագիր) ներկայացնող այլ կազմակերպություններին» բառերով,

բ. կարգի 4-րդ կետում «սուբյեկտներին» բառից հետո լրացնել (բացառությամբ համայքների) բառերով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով.

«3) նվիրաբերության սուբյեկտների կողմից առաջարկվող ներդրումային ծրագիրը վերաբերվում է պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վիճակի բարելավմանը (բացառությամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ սահմանված՝ հողամասերի ու շինությունների տարածագնահատման գոտիականության 1-ին, 2-րդ և 3-րդ գոտիներում գտնվողների) և այդ ներդրումային ծրագիրը հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։».

գ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-րդ կետով.

«5.1 Ներդրումային ծրագրեր են համարվում այն ծրագրերը, որոնք ուղղված են պետական սեփականություն համարվող անշարժ գույքի վերականգման (վերակառուցման, վերանորոգման) և նպատակ ունեն ստեղծել նոր աշխատատեղեր։ Ընդ որում նվիրաբերության նպատակն է խթանել մասնավոր ներդրումները, ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպությանը պետական գույքի տրամադրման միջոցով։»,

դ. կարգի 6-րդ կետում և 3-րդ, 4-րդ 5-րդ ենթակետերում «հանրօգուտ» բառից հետո լրացնել «կամ ներդրումային» բառերով,

ե. կարգի 7-րդ կետում «հանրօգուտ» բառից հետո լրացնել «կամ գույքի բարելավման նպատակով իրականացվող ներդրումային» բառերով.

զ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-րդ կետով.

«7.1. Այլ կազմակերպություններին պետական սեփականություն հանդիսացող գույքը նվիրաբերության իրավունքով տրամադրվում է, եթե կազմակերպության կողմից առաջարկվող ներդրումային ծրագրերը բավարարում են հետևյալ պահանջներին՝

1) մինչև 75 մլն դրամ գնահատված արժեքով գույքի համար՝ առնվազն գույքի գնահատված արժեքի չափով, (բայց ոչ պակաս, քան գույքի վերակառուցման, վերանորոգման արժեքը) ներդրում և առնվազն 5 աշխատատեղի ստեղծում.

2) 75-100 մլն դրամ գնահատված արժեքով գույքի համար՝ յուրաքանչյուր 1 մլն դրամ գնահատված արժեքի դիմաց (բայց ոչ պակաս, քան գույքի վերակառուցման, վերանորոգման արժեքը) 1,25 մլն դրամի ներդրում և առնվազն 10 աշխատատեղի ստեղծում.

3) 100 մլն դրամից ավել գնահատված արժեքով գույքի համար՝ յուրաքանչյուր 1 մլն դրամ գնահատված արժեքի դիմաց (բայց ոչ պակաս, քան գույքի վերակառուցման, վերանորոգման արժեքը)` 2 մլն դրամի ներդրում և առնվազն 15 աշխատատեղի ստեղծում։»,

է. կարգի ամբողջ տեքստում «պետական կառավարչական հիմնարկ» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի մարմին» բառերով՝ իրենց համապատասխան հոլովաձևերով.

ը. կարգի 9-րդ կետում  12-րդ կետի 4-րդ ենթակետում, 19-րդ կետում, 21-րդ կետի 3-րդ ենթակետում և 24-րդ կետում «հանրօգուտ» բառից հետո լրացնել «կամ ներդրումային» բառերով.

թ. կարգի 10-րդ կետում  «գույքը» բառից հետո լրացնել (բացառությամբ համայքների) բառերով.

ժ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10.1-րդ կետով.

«10.1. Պետական գույքը առանց հանրօգուտ  ծրագրի և գնահատման տրվում է նվիրաբերության նվիրաբերության սուբյեկտ համարվող համայնքներին, եթե այն՝

1) օգտագործվելու է տվյալ մարզի սոցիալ-տնտեսական զարգացման համապատասխանող ծրագրի իրականացման համար.

2) ապահովելու է համայնքի պարտադիր և պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացումը:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
  • Քննարկվել է

    03.08.2023 - 24.08.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի նվիրատվություն և նվիրաբերություն

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2183

Տպել