ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
«_____»________________2023թ. N_____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Օտարերկրյա օդանավ շահագործողների և օդանավ շահագործող չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալու կարգը հաստատելու մասին» թիվ 965-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 3-րդ կետի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ՝ գլխավոր վարչություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն)» բառերով.
2) ամբողջ տեքստում «գլխավոր վարչություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Նախարարություն» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով.
3) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների թույլտվությունների տրամադրման կամ մերժման իրավասություն ունեցող նախարարության պաշտոնատար անձանց ցուցակը հաստատվում է Նախարարի հրամանով:»:
4) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Նախարարության կողմից տրված չվերթերի իրականացման թույլտվությունները գործում են 48 ժամ՝ հայտերով նախատեսված չվերթերի իրականացման պահից սկսած:»:
5) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման ընթացակարգերի վերաբերյալ հակիրճ տեղեկությունները նախարարության կողմից պարբերաբար հրապարակվում են նախարարության http://www.mtad.am պաշտոնական ինտերնետային կայքում և Հայաստանի Հանրապետության «Աերոնավիգացիոն տեղեկատվական ժողովածու» (ԱՏԺ) փաստաթղթում:»:
6) «III ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ» բաժնում կատարել լրացում հետևյալ բովանդակությամբ.
«17. Սույն կարգով նշված ժամերի հաշվարկները վերաբերելի են միայն աշխատանքային օրերին:»:
2․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների և օդանավ շահագործող չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալու կարգը հաստատելու մասին» թիվ 966-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 3-րդ կետի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ՝ գլխավոր վարչություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (այսուհետ՝ նախարարություն)» բառերով.
2) ամբողջ տեքստում «գլխավոր վարչություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «նախարարություն» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով.
3) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների թույլտվությունների տրամադրման կամ մերժման իրավասություն ունեցող նախարարության պաշտոնատար անձանց ցուցակը հաստատվում է նախարարի հրամանով:» :
4) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Նախարարության կողմից տրված չվերթերի իրականացման թույլտվությունները գործում են 48 ժամ՝ հայտերով նախատեսված չվերթերի իրականացման պահից սկսած:»:
5) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման ընթացակարգերի վերաբերյալ հակիրճ տեղեկությունները նախարարության կողմից պարբերաբար հրապարակվում են նախարարության http://www.mtad.am պաշտոնական ինտերնետային կայքում:»:
6) «III ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ» բաժնում կատարել լրացում հետևյալ բովանդակությամբ.
«16. Սույն կարգով նշված ժամերի հաշվարկները վերաբերելի են միայն աշխատանքային օրերին:»:
3․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Կանոնավոր առևտրային օդային փոխադրումների հավաստագրման համար հայտերի քննարկման հարցերով խորհուրդ ստեղծելու, դրա կազմը և գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 26-ի N 203-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1003-Ն որոշմամբ հաստատված.
1) N 1 հավելվածում կատարել լրացում հետևյալ բովանդակությամբ.
«Անդամ - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության օդային տրանսպորտի քաղաքականության և թռիչքների թույլտվությունների վարչության պետ»
2) N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա. 3-րդ կետի 2-րդ ենթակետի «քաղաքականության լիազորված մարմնին» բառերը փոխարինել «ավիացիայի (բացառությամբ ռազմականի) բնագավառի քաղաքականությունը մշակող և իրականացնող համապատասխան նախարարության (այսուհետ՝ լիազորված մարմին)» բառերով.
բ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հայտերի քննարկման նախապատրաստական աշխատանքները կատարում է լիազորված մարմնի օդային տրանսպորտի քաղաքականության և թռիչքների թույլտվությունների վարչությունը (այսուհետ` քարտուղարություն), որն իրականացնում է խորհրդի քարտուղարության գործառույթները:»:
4․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս կանոնավոր և երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալու կարգը հաստատելու մասին» թիվ 1005-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) N 1 հավելվածում.
ա. 4-րդ կետի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (այսուհետ՝ Լիազորված մարմինը)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (այսուհետ՝ Լիազորված մարմին)» բառերով.
բ. 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«39. Օտարերկրյա օդանավ շահագործողները, թղթային տարբերակով հայտերը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3:».
գ. 41-րդ կետի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն, Զվարթնոց օդանավակայան 0042, քաղաք Երևան» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3» բառերով.
2) N 2 հավելվածում՝
ա. 9-րդ կետի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն (այսուհետ՝ Լիազորված մարմին)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (այսուհետ՝ Լիազորված մարմին)» բառերով.
բ. 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«39. Օտարերկրյա օդանավ շահագործողները, թղթային տարբերակով հայտերը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3:».
գ. 41-րդ կետի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն, Զվարթնոց օդանավակայան 0042, քաղաք Երևան» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ Երեւան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3» բառերով:
5․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալու կարգը հաստատելու մասին» թիվ 1006-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 9-րդ կետի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն (այսուհետ՝ Լիազորված մարմին)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (այսուհետ՝ Լիազորված մարմին)» բառերով.
2) 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«37. Օդանավ շահագործողները, թղթային տարբերակով հայտերը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3:».
3) 39-րդ կետի «Զվարթնոց օդանավակայան 0042, քաղաք Երևան» բառերը փոխարինել «Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3» բառերով:
6․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների կողմից կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր տալու և կանոնավոր օդային հաղորդակցություններ իրականացնող փոխադրողի նշանակման կարգը հաստատելու մասին» թիվ 1010-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 4-րդ կետի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության» բառերով.
2) Ձև N 1-ի․
ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայտը պետք է լրացվի, ստորագրվի, կնքվի և ներկայացվի Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ նախատեսված շահագործման օրվանից ոչ ուշ քան քառասուն (40) աշխատանքային օր առաջ՝ հետևյալ հասցեով` Երեւան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3, էլ. փոստ՝ mta@mta.gov.am, ինտերնետային կայք` http://www.mtad.am։»,
բ) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Սույնով հավաստում եմ, որ ներկայացված տեղեկությունները հավաստի են, և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացված տեղեկությունների յուրաքանչյուր փոփոխության մասին կտեղեկացվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:»։
3) Ձև N 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
4) Ձև N 3-ի․
ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայտը պետք է լրացվի, ստորագրվի, կնքվի և ներկայացվի Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ նախատեսված շահագործման օրվանից ոչ ուշ քան քառասուն (40) աշխատանքային օր առաջ՝ հետևյալ հասցեով` Երեւան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3, էլ. փոստ՝ mta@mta.gov.am, ինտերնետային կայք` http://www.mtad.am:»,
բ) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Սույնով հավաստում եմ, որ ներկայացված տեղեկությունները հավաստի են, և խորհրդի քարտուղարությունը ներկայացված տեղեկությունների յուրաքանչյուր փոփոխության մասին կտեղեկացվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:»։
7․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 10-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Հավելված
ՀՀ կառավարության 2022 թվականի
____________ ____-ի N_____Ն որոշման
«Ձև N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
РЕСПУБЛИКА АРМЕНИЯ
МИНИСТЕРСТВО ТЕРРИТОРИАЛЬНОГО УПРАВЛЕНИЯ И ИНФРАСТРУКТУР
REPUBLIC OF ARMENIA
MINISTRY OF TERRITORIAL ADMINISTRATION AND INFRASTRUCTURE
Հ Ա Վ Ա Ս Տ Ա Գ Ի Ր
ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
СЕРТИФИКАТ НА ВЫПОЛНЕНИЕ РЕГУЛЯРНЫХ КОММЕРЧЕСКИХ АВИАПЕРЕВОЗОК
REGULAR COMMERCIAL AIR SERVICES CERTIFICATE
Սույնով հաստատվում է, որ
Настоящим удостоверяется, что
This certifies that
Ավիաընկերություն (անվանումը)
Авиакомпания (Название)
Aircompany (Name)
Գտնվելու վայրը Հեռախոսահամարը Ֆաքսը |
|
Адрес Телефон Факс |
|
Address Telephone Fax |
|
|
|
|
|
Համապատասխանում է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին և դրանում նշված սույն հավաստագիրը տալու հետ կապված համապատասխան շահագործողական նորմատիվային կանոններին: |
|
Соответствует требованиям закона Республики Армения “Об Авиации” и соответствующим эксплуатационным нормативным правилам, предписанным в нем в отношении выдачи настоящего сертификата. |
|
Complies with the requirements under the law of the Republic of Armenia “On Aviation” and related operating regulations and rules prescribed thereunder for the issuance of this Certificate. |
|
|
|
|
|
Օդանավի տիպը |
Тип воздушного судна |
Type of Aircraft |
||
|
|
|
|
|
Հավաստագրի համարը Номер Сертификата Certificate number |
Տրման ամսաթիվը Дата выдачи Date of issue |
|||
|
|
|
|
|
Նախարար Министр Minister»: |
|
|
|
-
Քննարկվել է
02.08.2023 - 17.08.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 2196
Տպել