ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Նախագծիընդունմանանհրաժեշտությունը.
Նախագծի մշակման համար հիմք են հանդիսացել՝«Տեղականինքնակառավարմանմասին»օրենքի 18-րդհոդվածի 1-ինմասի 20-րդ կետը, «Աղբահանությանևսանիտարականմաքրմանմասին»և«Թափոններիմասին» օրենքների դրույթները, ՀայաստանիՀանրապետությանառողջապահությաննախարարի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 25-Ն հրամանը։
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2021 թվականի սեպտեմբերի 24-ի ՀՕ-328-Ն օրենքի համաձայն՝ Աբովյան քաղաքի և հարակից 10 գյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է Աբովյան համայնքը: Աբովյան համայնքի կազմում ընդգրկված են Աբովյան քաղաքը և Առինջ, Արամուս, Բալահովիտ, Գեղաշեն, Գետարգել, Կամարիս, Մայակովսկի, Կաթնաղբյուր, Պտղնի, Վերին Պտղնի բնակավայրերը: Համայնքի կենտրոնը Աբովյան քաղաքն է: Խոշորացումից հետո հրամայական դարձավ բոլոր բնակավայրերի աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների պատշաճ կազմակերպումն ու իրականացումը և համապատասխան իրավական ակտի ընդունումը։
- Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը.
Նախագծի նպատակն է՝ կարգավորել Աբովյան համայնքի տարածքում աղբահանության և սանիտարական մաքրման կազմակերպման հետ կապված հարաբերությունները, դրանով իսկ՝
1) մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա աղբի բացասական (վտանգավոր) ներգործության նվազեցումը և չեզոքացումը.
2) բնակության համար հարմարավետ և էկոլոգիապես անվտանգ պայմանների ապահովումը.
3) տարածքների աղտոտման, աղբակույտերի առաջացման անթույլատրելիությունը և տարածքների մաքրումը աղբից.
4) օգտահանման ենթակա թափոնների տեսակավորման, օգտագործման ու վերամշակման համար պայմանների ստեղծումը և աղբավայրերում տեղադրվող թափոնների ծավալների նվազեցումը.
5) աղբահանության և սանիտարական մաքրման վերաբերյալ տեղեկատվության մատչելիության և հանրային իրազեկվածության ապահովումը.
6) աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների մեքենայացումը:
- Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա։
- Նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ Աբովյան համայնքի բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
-
Քննարկվել է
02.08.2023 - 17.08.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Հանրային ծառայություն
-
Նախարարություն
Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարան
Դիտումներ` 2433
Տպել