Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1744-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈւՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«______»____________ 2023 ԹՎԱԿԱՆԻ N______Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1744-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ մասի, 30-րդ հոդվածի 3-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության 2022 թվականի նոյեմբերի 10-ի «ՏԱՐԵՑ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ, ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԻ ՁԵՎԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՏԱՐԵՑ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1112-Ն ԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1292-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1744-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
- որոշման վերնագրում, որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ կետերում և 6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում, ինչպես նաև որոշման հավելվածների վերնագրերում և տեքստերում «և (կամ)» բառերը փոխարինել «կամ» բառով.
- որոշման մեջ և դրա հավելվածներում «հատուկ (մասնագիտացված)» բառերը փոխարինել «մասնագիտացված» բառով.
- որոշման մեջ և դրա հավելվածներում «սոցիալական հոգածության» բառերը հանել.
- որոշման հավելվածներում «աշխատակից» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «աշխատող» բառով՝ համապատասխան հոլովաձևերով.
- որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետում և 7-րդ կետում «2024» թիվը փոխարինել «2025» թվով.
- որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետում «օրական» բառից հետո լրացնել «մինչև» բառը.
- որոշման 6-րդ կետի 3-րդ ենթակետում «ժամանակ» բառից հետո լրացնել «՝ ֆինանսական միջոցների սահմաններում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո գտնվող, ինչպես նաև ենթակայության ներքո չգտնվող, սակայն լիազորված պետական մարմնի հետ օրենսդրությամբ սահմանված կարգով դրամաշնորհի տրամադրման պայմանագիր կնքած կազմակերպությունների հաստիքացուցակներում լիազոր մարմնի համաձայնությամբ թույլատրելով ներառելու սույն որոշման N 2 հավելվածի չափորոշիչներից տարբերվող հաստիքներ և հաստիքային միավորներ` հաշվի առնելով տվյալ կազմակերպության կողմից տրամադրվող ծառայության առանձնահատկությունները, շահառուների թիվը, շենքային հնարավորությունները, զբաղեցրած տարածքի չափը, աշխարհագրական դիրքի առանձնահատկությունը և այլ պայմաններ».
- որոշման N 1 հավելվածի՝
ա. 4-7-րդ կետերում «դեղորայք» բառը փոխարինել «դեղեր» բառով, իսկ «հոգեկան առողջության այլ խնդիրներ» բառերը փոխարինել «հոգեկան և վարքային խանգարումներ» բառերով, իսկ 7-րդ կետի «(այսուհետ` ցերեկային կենտրոն)» բառերը հանել.
բ. 6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «տնային պայմաններում աշխատող» բառից հետո լրացնել «, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքով զբաղվող» բառերով,
գ. 8-րդ կետում «պահանջները» բառից առաջ լրացնել «չափորոշիչները և օրենսդրությամբ սահմանված այլ» բառերը,
դ. 9-րդ կետում «և սույն հավելվածով սահմանված» բառերը փոխարինել «, սույն որոշման NN 1 և 2 հավելվածներով և օրենսդրությամբ սահմանված այլ» բառերով,
ե. 10-րդ կետի 2-րդ ենթակետում «լիազորություններով» բառը փոխարինել «լիազորություններ» բառով,
զ. 11-րդ կետից հետո լրացնել 11.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ՝
«11.1 Կազմակերպության նախաձեռնությունը կարող է դրսևորվել հետևյալ դեպքերում.
1) երբ անօգնական վիճակում հայտնված անձն անմիջականորեն դիմում է կազմակերպություն՝ ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին.
2) երբ անձն ունի հրատապ կացարանի կարիք և տվյալ բնակավայրում կացարանով ապահովման ծառայություն մատուցող կազմակերպություններ չկան կամ լինելու դեպքում՝ դրանցում չկան ազատ տեղեր.
3) երբ միայնակ բնակվող անձն ունի հրատապ խնամքի կարիք և դիմում է կազմակերպություն՝ աշխատանքային օրերին կամ ժամերին.
4) երբ անձն ընտանիքում ենթարկվել է բռնության, սոցիալական մեկուսացվածության կամ բարոյահոգեբանական անհամատեղելի իրավիճակի, որի արդյունքում այլևս չունի խնամողներ և (կամ) բնակության վայր, և խնամքի ծառայություն չտրամադրելը կարող է վտանգավոր լինել իր առողջության և հետագա կյանքի համար.
5) երբ ընդհանուր տիպի կազմակերպությունում շահառուի մոտ բացահայտվում են հոգեկան և վարքային խանգարումներից բխող ակնհայտ խնդիրներ.
6) օրենսդրությամբ սահմանված արտակարգ իրավիճակներում։»,
է. 14-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«4) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված ձևին համապատասխան խնամքի տրամադրման համար դիմած անձի բժշկական քարտը՝ համապատասխան բժշկական հաստատության (հաստատությունների) կողմից լրացված՝ բացառությամբ տնային պայմաններում խնամքի տրամադրման ծառայությունների.
5) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված ձևին համապատասխան մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտից տեղեկանք՝ միայն տնային պայմաններում խնամքի տրամադրման ծառայությունների դեպքում.»,
ը. 14-րդ կետը լրացնել 6-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ՝
«6) 18-55 տարեկան արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկ կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք՝ միայն շուրջօրյա խնամքի տրամադրման դեպքում։»,
թ. 15-րդ կետի 1-ին ենթակետում և 62-րդ կետում «հոգեկան առողջության կամ մտավոր խնդիր» բառերը փոխարինել «հոգեկան և վարքային խանգարումներ» բառերով,
ժ. 16-րդ կետում «Սույն հավելվածի 10-րդ կետի 1-ին ենթակետում նշված» բառերը փոխարինել «Խնամք տրամադրելու վերաբերյալ գրավոր» բառերով,
ժա. 17-րդ կետից հետո լրացնել նոր՝ 17.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«17.1 Խնամքի ծառայություն հայցող անձի դիմումին ընթացք չի տրվում, եթե պահանջվող փաստաթղթերից որևէ մեկը չի ներկայացվել։»,
ժբ. 20-րդ կետի 3-րդ ենթակետում «հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրների» բառերը փոխարինել «հոգեկան և վարքային խանգարումների» բառերով,
ժգ. 22-րդ կետում «սույն հավելվածի 21-րդ կետում նշված» բառերը հանել,
ժդ. 24-րդ կետում «ուղեգրում է (տրամադրում է ուղեգիր՝ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված N 3 հավելվածի համաձայն)՝ համապատասխան կազմակերպություն» բառերը փոխարինել «տրամադրում է համապատասխան խնամքի տրամադրման ուղեգիր կամ աջակցության քարտ» բառերով,
ժե. 25-րդ, 26-րդ և 29-րդ կետերում «սույն հավելվածի 24-րդ կետում նշված» բառերը հանել,
ժզ. 28-րդ, 73-րդ և 79-րդ կետերում «հրամանով» բառից հետո լրացնել «կամ ծրագրի ղեկավարի կամ համակարգողի հաստատմամբ» բառերը,
ժէ. 40-րդ, 41-րդ կետերում «մասնագիտացված բժշկական» բառերը փոխարինել «համապատասխան բժշկական» բառերով,
ժը. 42-44-րդ կետերը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
«42. Շուրջօրյա խնամքը տրամադրվում է հետևյալ ծառայությունների տեսքով՝
1) սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրում.
2) միայն շուրջօրյա խնամքի կենտրոններում առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրում.
3) միայն շուրջօրյա խնամքի կենտրոններում սննդի կազմակերպում.
4) թերապիայում կամ խմբակում ընդգրկում.
5) այլ ծառայություններ (այդ թվում՝ հագուստով, կոշկեղենով և անկողնային պարագաներով ապահովում, սանիտարահիգիենիկ պարագաների, մաքրիչ նյութերի և սպասքի տրամադրում)։
- Շուրջօրյա խնամքի մասնագիտացված կենտրոնում սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրման մեջ ներառվում են հոգեկան առողջության վերականգնմանն ուղղված ծառայություններ, իսկ առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման մեջ՝ հոգեբուժական օգնություն և սպասարկում։
- Փոքր տանը իրականացվում է սույն հավելվածի 42-րդ կետի 1-ին, 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված ծառայությունների տրամադրումը, իսկ շահառուների առաջնային բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված համայնքային առողջապահական (այդ թվում՝ հոգեբուժական) ծառայությունների միջոցով, իսկ վերջինիս կողմից շահառուների համար նշանակված և դուրս գրված դեղերը կարող են պահվել փոքր տանը՝ հարմարեցված պահարանում, քանի որ փոքր տունը գնումների գործընթացով դեղեր ձեռք չի բերում։ Միաժամանակ, սննդի կազմակերպման համար տրվում է աջակցություն։ Ելնելով փոքր տան՝ սույն հավելվածի 5-րդ կետում նշված տիպից՝ դրա պահպանման ծախսերն իրականացվում են պետական բյուջեի, համայնքային բյուջեի կամ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին։»,
ժթ. 47-րդ կետում «(դուրս գրվելու)» բառերը փոխարինել «(խնամքի տրամադրումը դադարեցնելու)» բառերով,
ի. 48-րդ կետում «կարիքների» բառը փոխել «սոցիալական կարիքի» բառերով,
իա. 50-րդ կետում «հոգեկան առողջության կամ մտավոր ակնհայտ խնդիրներ» բառերը փոխարինել «հոգեկան և վարքային ակնհայտ խանգարումներ» բառերով, իսկ «ծառայությունը» բառը փոխարինել «տրամադրումը» բառով,
իբ. 52-րդ կետում «բժիշկը» բառը փոխարինել «համապատասխան ավագ բուժաշխատողը» բառով, իսկ 53-րդ և 66-րդ կետերում «բժիշկը» բառը փոխարինել «բժշկական ծառայության պետը (պաշտոնի բացակայության կամ թափուր լինելու պարագայում՝ համապատասխան ավագ բուժաշխատողը)» բառերով,
իգ. 54-րդ կետում «կազմակերպում է սննդի տրամադրումը, իսկ շուրջօրյա խնամքի հատուկ կենտրոնը նաև՝ շահառուի» բառերը փոխարինել «ապահովում է սննդի կազմակերպումը և անհրաժեշտության դեպքում՝ անկողնային» բառերով,
իդ. 54-րդ կետից հետո լրացնել 54.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«54.1 Շուրջօրյա խնամքի կենտրում կամ փոքր տանը թերապիայի կամ խմբակի կազմակերպումը շահառուների սոցիալական ներառման նպատակով իրականացվող վերականգնողական օգնություն է, որը ենթադրում է շահառուների կենսական և սոցիալական հարմարողականության հմտությունների բարելավում և նրանց հնարավորինս ինքնուրույն մասնակցությունն առօրյա տարբեր գործողություններում: Այն չի ենթադրում ինքնուրույն և հիմնական աշխատանք, այլ ուղղված է շահառուի հոգեբանական վիճակի բարելավմանը և հոգեկան բավարարվածությանը։ Կազմակերպություններում կարող են իրականացվել թերապիայի հետևյալ տեսակները՝
1) էրգոթերապիա (օկուպացիոն թերապիա)՝ շաբաթական 18 ժամից ոչ ավելի.
2) աշխատանքային թերապիա՝ շաբաթական 15 ժամից ոչ ավելի.
3) արվեստի միջոցով թերապիա (արտթերապիա)՝ շաբաթական 18 ժամից ոչ ավելի.
4) մարմնակրթական թերապիա (ֆիզիոթերապիա)՝ շաբաթական 15 ժամից ոչ ավելի։»,
իե. 55-րդ կետից հետո լրացնել 55.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«55.1 Կազմակերպությունից շահառուն կարող է՝
1) օրվա ընթացքում կարճաժամկետ բացակայել՝ աշխատելու, բուժման կամ տարաբնույթ միջոցառումներին մասնակցելու նպատակով.
2) ժամանակավոր դուրս գրվել՝ ընթացիկ տարում մինչև 90 օրացուցային օրով.
3) տեղափոխվել խնամքի մեկ այլ կենտրոն։»,
իզ. 57-րդ կետում «տեղեկանք՝ որոշակի ժամանակով խնամքի կենտրոնից դուրս գրվելու» բառերը փոխարինել «ժամանակավոր դուրսգրման տեղեկանք» բառերով, իսկ «մասնագիտացված հոգեբուժական» բառերը փոխարինել «համապատասխան բժշկական» բառերով,
իէ. 63-րդ կետում «60-րդ կետում» բառերը փոխարինել «62-րդ կետում» բառերով,
իը. 64-րդ կետում «դադարեցվում է» բառից հետո լրացնել «(իսկ սույն կետի 4-րդ, 5-րդ և 7-րդ ենթակետերի դեպքում՝ կարող է դադարեցվել)» բառերով, իսկ 4-րդ ենթակետում «մասնագիտացված» բառը հանել,
իթ. 65-րդ կետում «Շահառուի դուրսգրումը» բառերը փոխարինել «Անձին շուրջօրյա խնամքի տրամադրման դադարեցումը» բառերով,
լ. 68-րդ կետում «Տնային խնամքի հատուկ (մասնագիտացված) խնամքը» բառերը փոխարինել «Տնային պայմաններում մասնագիտացված խնամքը» բառերով, ինչպես նաև 68-րդ և 75-րդ կետերում «հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներ» բառերը փոխարինել «հոգեկան և վարքային խանգարումներ» բառերով,
լա. 70-րդ և 76-րդ կետերում «ղեկավարի» բառից հետո լրացնել «, ծրագրի ղեկավարի կամ համակարգողի» բառերը,
լբ. 74-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝
«74. Ցերեկային կենտրոնում խնամքը, համաձայն գնահատված սոցիալական կարիքի և առողջական վիճակի, շահառուին տրամադրվում է հիմնականում սոցիալական ծառայություններ հետևյալ ձևերով՝
1) սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրում.
2) սննդի կազմակերպում՝ օրական մեկ անգամ.
3) թերապիայում կամ խմբակում ընդգրկում.
4) խորհրդատվական օգնություն։»,
լգ. 76-րդ կետում «անձի կարիքի» բառը փոխարինել «անձի սոցիալական կարիքի» բառերով.
- որոշման N 2 հավելվածի`
ա. 16-րդ կետում «կարիքներին հարմարեցված» բառերով փոխարինել «պահանջներին համապատասխան» բառերով,
բ. 20-րդ կետի 8-րդ, 25-րդ կետի 5-րդ, 29-րդ կետի 9-րդ, 32-րդ կետի 5-րդ, 34-րդ կետի 7-րդ, 37-րդ կետի 13-րդ, 39-րդ կետի 5-րդ, 42-րդ կետի 7-րդ, 45-րդ կետի 5-րդ, 48-րդ կետի 7-րդ, 51-րդ կետի 9-րդ, 53-րդ կետի 4-րդ, 55-րդ կետի 7-րդ, 63-րդ կետի 13-րդ, 66-րդ կետի 13-րդ և 68-րդ կետի 11-րդ ենթակետերում «(և (կամ) աշխատանքի ընդունման մասին իրավական ակտով կամ վճարովի ծառայությունների տրամադրման մասին պայմանագրով)» բառերը փոխարինել «կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով» բառերով,
գ. 26-րդ կետի 2-րդ ենթակետում «պաշտպանությանն ու խնամքի ներկայացում» բառերը փոխարինել «պաշտպանություն» բառով,
դ. 39-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«4) շահառուների թերապիայում կամ խմբակում ընդգրկում, նրանց զբաղվածության կամ ներգրավվածության ապահովում համապատասխան մասնագիտական արհեստանոցներում, գյուղատնտեսական նշանակության տեղամասերում.»
ե. 40-րդ կետի 3-րդ ենթակետի 2-րդ և 3-րդ սյուկաններում «աշխատանքային թերապիայի» բառերը փոխարինել «թերապիաների» բառով,
զ. 42-րդ կետի 1-ին ենթակետում «տրամադրում» բառից հետո լրացնել «(բացառությամբ օնկոլոգիական հիվանդությունների բուժման դեպքերի)» բառերը, իսկ 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
«5) թերապիայում կամ խմբակում ընդգրկելու վերաբերյալ եզրակացությունների տրամադրում, շահառուի առողջության վրա թերապիաների ազդեցությունների ուսումնասիրություն, խորհրդատվության տրամադրում.»,
է. 44-րդ կետում «պայմանով,» բառից հետո լրացնել «ինչպես նաև՝ ավագ բուժաշխատողների շուրջօրյա հերթափոխեր» բառերով,
ը. 64-րդ կետում «Տնօրեն տնօրենի տեղակալկամ» բառերը փոխարինել «Տնօրեն կամ տեղակալ՝ տնօրենի» բառերով,
թ. 70-րդ կետում «տարածքային սպասարկման պոլիկլինիկայի կամ մասնագիտացված հոգեբուժական» բառերը փոխարինել «համապատասխան բժշկական» բառերով,
ժ. 74-րդ կետում «կարիքներին» բառը փոխարինել «սոցիալական կարիքի» բառերով, իսկ 74-րդ կետի 3-րդ ենթակետում «կարիքների» բառը փոխարինել «սոցիալական կարիքի» բառերով,
ժա. 75-րդ կետի 4-րդ ենթակետի 3-րդ սյունակում «ժամով» բառից հետո լրացնել «կամ օրական 1 անգամ՝ 2 ժամով» բառերը,
ժբ. 78-րդ կետերում «կարիքներին» բառը փոխարինել «սոցիալական կարիքի» բառերով, 78-րդ կետի 2-րդ ենթակետում «համապատասխան խմբակներում ներգրավելու նպատակով, արվեստի միջոցով թերապիա, հատուկ (մասնագիտացված) խնամքի տրամադրման դեպքում նաև՝ օկուպացիոն (շտկիչ վարժանքներով) թերապիա,» բառերը փոխարինել «թերապիայում կամ համապատասխան խմբակում ընդգրկում» բառերով, 78-րդ կետի 3-րդ ենթակետում «իրավական» բառը հանել,
ժգ. 83-րդ կետի 1-ին տողի 4-րդ սյունակում «գրամներով» բառից հետո լրացնել «՝ բացառությամբ սննդամթերքի նշված տեսակների» բառերը, 5.3-րդ ենթակետում «Կաթ» բառից հետո ավելացնել «(հաշվարկը՝ միլիլիտրով)» բառերը, 6-րդ ենթակետում «Ձու» բառից հետո ավելացնել «(հաշվարկը՝ հատով)» բառերը,
ժդ. 86-րդ կետում «35.», «36.», «37.» և «38.» թվերը փոխարինել համապատասխանաբար «31», «32», «33» և «34» թվերով.
- որոշման N 4 հավելվածի 2-րդ և 3-րդ կետերը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
«2. Մաշկային վարակիչ հիվանդություններ՝ բացառությամբ ՄԻԱՎ վարակի.
- Շրջապատի համար վտանգ ներկայացնող օրենսդրությամբ սահմանված հիվանդություններ՝ բացառությամբ ոչ մանրէազատ տուբերկուլոզի։»։
- Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի և առողջապահության նախարարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2015 թվականի նոյեմբերի 26-ի 69-Ն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 2-ի 55-Ն համատեղ հրամանը, իսկ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ մեկամսյա ժամկետում հաստատել խնամքի տրամադրման համար դիմած անձի բժշկական քարտի ձևը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացի սույն որոշման 1-ին կետի 8-րդ ենթակետի «է» պարբերության, որն ուժի մեջ է մտնում սույն որոշման 2-րդ կետով սահմանված իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից։
-
Քննարկվել է
02.08.2023 - 18.08.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 2280
Տպել