ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1432-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 1432-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 1432-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունն առաջացել է Էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգի ներդրմամբ: Ներկայումս գործող իրավական ակտով սահմանված չէ Էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգի վերաբերյալ դրույթներ և կարգավորումներ:
2. Առաջարկվող կագավորումների բնույթը.
Նախագծով առաջարկվող փոփոխությամբ և լրացումներով, բնակչությանը հնարավորություն կընձեռվի Էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգի միջոցով, ժամանակին և պատշաճ կարգով, իրազեկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության անունով, որպես մարդասիրական օգնություն ստացվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների վերաբերյալ:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Դիմումների քննարկման, քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման վարչության, դիմումների քննարկման բաժնի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության անունով, որպես մարդասիրական օգնություն ստացվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների վերաբերյալ բնակչության իրազեկվածության և դրանց հասանելիության բարձրացում, ինչպես նաև իրավակարգավորումների սահմանում:
5. Լրացուցիչֆինանսականմիջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունմամբ 2023 թվականի պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Սույն նախագիծը չի բխում ռազմավարական կամ ծրագրային որևէ փաստաթղթից:
-
Քննարկվել է
02.08.2023 - 17.08.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 3563
Տպել