Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ «ԱՐԹԻԿԻ ԵՐԵԿՈՅԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ «ԱՐԹԻԿԻ ԵՐԵԿՈՅԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԾԻ

 

1Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 Ներկայումս ՀՀ քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձևով պատիժ կրող անձանց (անկախ տարիքից) կրթական գործընթացի կազմակերպումը գտնվում է ոլորտային օրենսդրությունը մշակող, ընդունող պետական կառույցների ուշադրության կենտրոնում։

Սույն իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է ինչպես տվյալ ոլորտում, այնպես էլ կրթական ոլորտում իրականացվող քաղաքականությունից, ըստ այդմ անհրաժեշտություն է առաջացել նշված խնդրի լուծումը իրականացնել անխտիր բոլոր հիմնարկներում՝ առանց բացառության։

Ի կատարումն ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունը, դրա իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագիրը, ծրագրի ֆինանսական գնահատականը և ծրագրի կատարումը համակարգող խորհրդի ձևավորման և գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 1717-Լ որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 27-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 15.7-րդ կետի՝ ընդունվել է «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2022 թվականի մայիսի 25-ի ՀՕ-130-Ն օրենքը այն ուժի մեջ է մտել 2022 թվականի օգոստոսի 1-ից, համաձայն որի՝ «Պարտադիր տասներկուամյա միջնակարգ կրթության իրավունքի իրացման համար սույն հոդվածի 7-րդ մասի առաջին պարբերությունում նշված տարիքային սահմանափակումը չի տարածվում քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձևով պատիժ կրող այն դատապարտյալների վրա, որոնց պատժից ազատման ժամկետի լրանալուն կրթության իրավունքի իրացման վերաբերյալ գրավոր դիմում ներկայացնելու պահին մնացել է մեկ տարուց ավելի: Սույն պարբերությունում նշված անձինք իրենց ցանկությամբ կարող են իրացնել իրենց կրթության իրավունքը (միջնակարգ կրթություն ստանալ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին»:

Ուշադրության է արժանի այն, որ Արդարադատության նախարարության Արթիկ քրեակատարողական հիմնարկում ազատազրկման ձևով պատիժ կրող 19 և ավելի տարեկան նույն դատապարտյալները՝ ըստ իրենց բանավոր հայտարարությունների, ուսումնառություն են անցնում նաև Արթիկի երեկոյան դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունում:

Վերոգրյալով պայմանավորված՝ առաջացել է անհրաժեշտություն կարգավորել Արթիկի երեկոյան դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպության իրավական կարգավիճակի և նրա հետագա գործունեության իրականացման նպատակահարմարության հարցերը՝ հաշվի առնելով այն հանգմանքը, որ դատապարտյալների հանրակրթական ծրագրերի իրականացումը անհրաժեշտություն է բոլոր քրեակատարողական հիմնարկներում, իսկ Արթիկի երեկոյան դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեությունը կրում է հատվածական բնույթ՝ քննարկվող ծրագրերն իրականացնելով միայն մեկ քրեակատարողական հիմնարկում:

2Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

 Վերոնշյալ օրենսդրական կարգավորումների հենքով՝ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն), «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի և «Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի մասնագետների կողմից համատեղ աշխատանքային խմբով մշակվել են քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձևով պատիժ կրող անձանց (անկախ տարիքից) կրթական գործընթացի կազմակերպման մեթոդաբանությունը և ուսումնական ծրագիրը, որին հաջորդել է Կազմակերպության կողմից ներկայումս իրականացվող հանրակրթական ծրագրի մեկնարկը: Ընդ որում՝ պետք է փաստել, որ Կազմակերպությունը նույն ծրագիրը պետք է իրականացներ անխտիր բոլոր հիմնարկներում՝ առանց բացառության, որը բխում է թե՛ ոլորտային օրենսդրությունից, թե՛ ոլորտային քաղաքականությունից:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի ««Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 224-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով Կազմակերպությանը թույլատրվել է իրականացնել բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության, ինչպես նաև հանրակրթական, միջին մասնագիտական, լրացուցիչ, շարունակական կրթության կազմակերպումը:

Արդյունքում՝ հանրակրթական ծրագրին մասնակցելու վերաբերյալ Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում ազատազրկման ձևով պատիժ կրող (19 և ավելի տարեկան) դատապարտյալներից ստացվել են թվով 18 դիմում, ովքեր ուսումնառություն են անցնում Կազմակերպության կողմից իրականացվող հանրակրթական ծրագրի շրջանակներում, սակայն ստացվում է, որ նույն դատապարտյալներն իրենց կրթության իրավունքը միաժամանակ իրացնում են և՛ Կազմակերպությունում, և՛ «Արթիկի երեկոյան դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում, որն ինքնին հակասում է բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետության սկզբունքին:

3Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Արթիկի երեկոյան դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծի ընդունումով կկարգավորվի բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետության սկզբունքը, իսկ կրթությունը քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց համար կիրականացվի հաշվի առնելով  դրանց առանձնահատկությունները։

4Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմի կողմից։

5Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշում, «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2022 թվականի մայիսի 25-ի ՀՕ-130-Ն օրենք։

6Նախագծի ընդունման առնչությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

Որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

7Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

 Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

  • Քննարկվել է

    02.08.2023 - 17.08.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2234

Տպել

Առաջարկներ`

Վաղինակ Հովհաննիսյան

02.08.2023

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1550-Լ որոշման համապատասխան դրույթները՝ նախագծում հանդիպող մարզպետարան բառը (բոլոր հոլովաձևերով) փոխարինել մարզպետի աշխատակազմ բառերով: Միաժամանակ, անհրաժեշտ է շտկել համարակալումը, քանի որ երկու անգամ 3-րդ կետ է հանդիպում նախագծում:

Տեսնել ավելին