Հիշել նախագիծը

«ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ, 685-րդ, 688-րդ հոդվածներով, 698-րդ հոդվածի 3-րդ մասով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասով և «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով, 10-րդ հոդվածի 4-րդ մասով և 13-րդ հոդվածով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 286.210.04456) վերակազմակերպել «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի` վերակազմավորման ձևով:
  2. Հաստատել «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի:
  3. Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն:
  4. Հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (այսուհետ՝ տնօրենի պաշտոնակատար) նշանակել Անուշ Տեր-Մինասյանին (նույնականացման քարտ՝ ՀՀ ARM 000525907, տրվել է 19.02.2013 թվականին, 011-ի կողմից):
  5. Առաջարկել տնօրենի պաշտոնակատարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովել Հիմնադրամի պետական գրանցումը՝ Հիմնադրամի միջոցների հաշվին:
  6. Սահմանել, որ «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գիտական խորհուրդն իր գործունեությունը կարող է շարունակել մինչև Հիմնադրամի գիտական խորհրդի ձևավորումը:
  7. «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող սույն որոշման N 2 հավելվածում նշված պատմամշակութային նշանակություն ունեցող հավաքածուները անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» հիմնադրամին:
  8. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից հետ վերցնել վերջինիս հաշվեկշռում հաշվառված՝ սույն որոշման N 3 հավելվածում նշված գույքը և անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
  9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 5-րդ կետում նշված գործընթացի ավարտից հետո վեցամսյա ժամկետում Հիմնադրամի հետ կնքել «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքված անհատույց օգտագործման պայմանագրերում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր՝ դրանում նախատեսելով դրույթ այն մասին, որ պայմանագիրը կարող է լուծվել հիմնադրի կողմից՝ դրա մասին գրավոր ծանուցելով Հիմնադրամին և սահմանել, որ պայմանագրերի ու համաձայնագրերի նոտարական վավերացման, գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվում են Հիմնադրամի միջոցների հաշվին:
  10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին՝
  • սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝

ա. ապահովել «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթացը.

բ. հաստատել «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ վիճարկվող) պարտավորությունների Հիմնադրամին փոխանցման ակտը. 

  • Հիմնադրամի պետական գրանցումից հետո մեկամսյա ժամկետում՝

ա. Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հիմնադրամի Խորհրդի կազմը.

բ. ապահովել «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված գույքը Հիմնադրամին փոխանցելու հանձնման-ընդունման գործընթացը: 

  1. Սահմանել, որ՝
  • Հիմնադրամը «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է, և նրան են անցնում վերակազմակերպված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան:
  • Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, ինչպես նաև նվիրատվության կամ նվիրաբերության պայմանագրով պատմամշակութային նշանակություն ունեցող հավաքածուներ (հին ձեռագրեր, արխիվային փաստաթղթեր, հնատիպ գրքեր, արվեստի գործեր՝ գեղանկարչական և այլն) ձեռք բերելիս Հիմնադրամը հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, և ձեռք բերված պատմամշակութային նշանակություն ունեցող հավաքածուները պետական սեփականություն են, որոնք համարվում են անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով Հիմնադրամին տրամադրված:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Քննարկվել է

    06.12.2017 - 26.12.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9837

Տպել