Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների տվյալները սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն համարելու և նրանց՝ որպես կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից չդիտարկելու  անհրաժեշտությամբ։

Ներկայացված նախագծով առաջարկվում է՝ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման աշխատողներին նեռառել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետով սահմանված՝ վարձու աշխատող չհանդիսացող անձանց կազմում։

 

 

  • Քննարկվել է

    27.07.2023 - 14.08.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2649

Տպել

Առաջարկներ`

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

30.07.2023

Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ Դեմ ենք օրինագծին, քանի որ դրանով նախատեսվող իրավակարգավորումը խտրական է և անհավասար և ըստ այդմ հակասում է ՀՀ սահմանադրության 28 և 29 հոդվածներով սահմանված իրավակարգավորումներին: Հետևաբար օրինագիծը պետք է հանվի շրջանառությունից:

Մարինե Հովհաննիսյան

27.07.2023

Առաջարկում եմ փոփոխության նախագիծ ներկայացնեիք նաև ուսուցիչների և մանկավարժական աշխատողների կենսաթոշակի անցնելու տարիքի,աշխատանքային ստաժի մասին։ Շնորհակալություն։

Տեսնել ավելին