ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 381-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
«____» _____________ 2023 թվականի N ____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 381-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33‑րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական կարճաժամկետ պարտատոմսերի, միջնաժամկետ և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման, հետգնման, շրջանառության և մարման կարգը, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման, հետգնման և մարման կարգը, գանձապետական պահառուի գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1580-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1606-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 381-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման վերնագիրը «ՀԵՏԳՆՄԱՆ,» բառից հետո լրացնել «ՓՈԽԱՆԱԿՄԱՆ,» բառով.
2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը «հետգնման,» բառից հետո լրացնել «փոխանակման,» բառով.
3) որոշման N1 հավելվածի վերնագիրը «ՀԵՏԳՆՄԱՆ,» բառից հետո լրացնել «ՓՈԽԱՆԱԿՄԱՆ,» բառով.
4) որոշման N1 հավելվածի 1-ին կետը «հետգնման,» բառից հետո լրացնել «փոխանակման,» բառով.
5) որոշման N1 հավելվածի 2-րդ կետի 23-րդ ենթակետը «գին՝» բառից առաջ լրացնել «գնման» բառով.
6) որոշման N1 հավելվածի 2-րդ կետը 23-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 23.1-ին ենթակետով.
«23.1) գին՝ գնման գնի և անվանական արժեքի հարաբերություն, որը հաշվարկվում է յուրաքանչյուր հարյուր միավոր անվանական արժեքի համար, զրո ամբողջ մեկ տասը հազարերորդական թվի ճշտությամբ` համաձայն թվաբանական կլորացման կանոնների.».
7) որոշման N1 հավելվածի 2-րդ կետի 32-րդ ենթակետը «հետգնման» բառից հետո լրացնել «կամ փոխանակման,» բառերով, «հետգնում» բառից հետո լրացնել «կամ փոխանակում,» բառերով.
8) որոշման N1 հավելվածի 2-րդ կետի 33-րդ ենթակետը «աճուրդի» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ տեղաբաշխման լրացուցիչ աճուրդի), փոխանակման աճուրդի» բառերով.
9) որոշման N1 հավելվածի 2-րդ կետի 34-րդ ենթակետը «յուրաքանչյուր հետգնման» բառերից հետո լրացնել «և/կամ փոխանակման» բառերով.
10) որոշման N1 հավելվածի 2-րդ կետը 36-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 36.1-ին ենթակետով.
«36.1) փոխանակում՝ թողարկողի կողմից մեկ արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագրով պարտատոմսի տեղաբաշխում՝ միայն մեկ այլ արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագրով, ազատ կարգավիճակով պարտատոմսի հետգնման պայմանով.».
11) որոշման N1 հավելվածի 2-րդ կետի 37-րդ ենթակետում «առք և (կամ) վաճառք» բառերը փոխարինել «առք, վաճառք և (կամ) փոխանակում» բառերով.
12) որոշման N1 հավելվածի 2-րդ կետը 41-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 41.1-ին ենթակետով.
«41.1) փոխանակման աճուրդ` բազմակի գնային մեթոդով տեղաբաշխման և հետգնման աճուրդների միաժամանակյա իրականացում.».
13) որոշման N1 հավելվածի 2-րդ կետի 42-րդ ենթակետում «և (կամ) հետգնման աճուրդ» բառերը փոխարինել «, հետգնման աճուրդ և (կամ) փոխանակման աճուրդ» բառերով.
14) որոշման N1 հավելվածի 2-րդ կետը 58-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 58.1-ին ենթակետով.
«58.1) միջին կշռված գին՝ կնքված գործարքների միջին կշռված գին, որտեղ կշիռները ներկայացնում են կնքված գործարքների ծավալները զրո ամբողջ մեկ տասը հազարերորդական թվի ճշտությամբ` համաձայն թվաբանական կլորացման կանոնների.».
15) որոշման N1 հավելվածի 15-րդ կետի 1-ին նախադասությունը «տեղաբաշխման» բառից հետո լրացնել «, փոխանակման,» բառով.
16) որոշման N1 հավելվածի 16-րդ կետում «տվյալ թողարկման» բառերը փոխարինել «աճուրդի առարկա հանդիսացող» բառերով, «աճուրդի ամսաթիվը, եկամտաբերությունը» բառերը փոխարինել «աճուրդի ամսաթիվը, գինը կամ եկամտաբերությունը» բառերով, «(հետգնման)» բառը փոխարինել «, փոխանակման և (կամ) հետգնման» բառերով.
17) որոշման N1 հավելվածի 18-րդ կետի 2-րդ ենթակետում «(հետգնման)» բառը փոխարինել «, փոխանակման և (կամ) հետգնման» բառերով.
18) որոշման N1 հավելվածի չորրորդ բաժնի վերնագիրը «ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ» բառից հետո լրացնել «, ՓՈԽԱՆԱԿՄԱՆ» բառով.
19) որոշման N1 հավելվածի 29-րդ կետում «քսան տոկոսը» բառերը փոխարինել «այն մասը, որը հավասար է տեղաբաշխման լրացուցիչ աճուրդի հայտարարված ծավալի և տեղաբաշխված ծավալի հարաբերությանը» բառերով.
20) որոշման N1 հավելվածի 36-րդ կետը «հետ գնված» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ նաև փոխանակման արդյունքում)» բառերով.
21) որոշման N1 հավելվածի 36-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 36.1-ին և 36.2 կետերով.
«36.1 Թողարկողն իրավունք ունի իր կողմից թողարկված պարտատոմսը մինչև մարման ամսաթիվը փոխանակելու շրջանառությունում առկա այլ թողարկման պարտատոմսով:
36.2 Փոխանակման աճուրդին կարող են մասնակցել միայն գործակալները:».
22) որոշման N1 հավելվածի 42-րդ կետում հանել «տեղաբաշխման և հետգնման» բառերը.
23) որոշման N1 հավելվածի VI գլուխը «ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ» բառից հետո լրացնել «ԳՆՄԱՆ» բառով.
24) որոշման N1 հավելվածի 47-րդ կետը «պարտատոմսերի» բառից հետո լրացնել «գնման» բառով, հանել «(վաճառքի)» բառը.
25) որոշման N1 հավելվածի 48-րդ կետը «պարտատոմսերի» բառից հետո լրացնել «գնման» բառով, «ամբողջ» բառից հետո լրացնել «գնման» բառով, «մաքուր» բառից հետո լրացնել «գնման» բառով.
26) որոշումը լրացնել նոր N 4 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Քննարկվել է
26.07.2023 - 13.08.2023
-
Տեսակ
Կարգ
-
Ոլորտ
Ֆինանսական
Դիտումներ` 2198
Տպել