Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում» փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ
-
1 - Կողմ
-
2 - Դեմ
Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (այսուհետ նաև՝ ԱՃԹՆ) ստանդարտով հստակ սահմանված են ընդերքօգտագործման ոլորտում հրապարակման ենթակա տեղեկատվության շրջանակին առնչվող մի շարք հարցեր:
ԱՃԹՆ-ի ստանդարտի իրականացման նպատակն է հանքարդյունահանող ոլորտին վերաբերող ամբողջական տեղեկատվության հրապարակային դարձնելը՝ ապահովելով ոլորտի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, խթանելով մրցակցային կառավարումն ու վերահսկողությունը: ԱՃԹՆ-ին անդամակցող երկրները պարտավորվում են հրապարակել ամենամյա զեկույցներ, որոնք պետք է ներառեն ամբողջական տեղեկատվություն պետության կողմից տրված թույլտվությունների, արդյունահանման ծավալների, պետությանը վճարված հարկերի և վճարների, ոլորտից ստացված եկամուտների տեղաբաշխման, սոցիալական ծրագրերի իրականացման վերաբերյալ: Անդամակցության համար անհրաժեշտ քայլերի իրականացման համար կառավարությունը համագործակցել է միջազգային գործընկերների՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, Համաշխարհային բանկի, Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանատան, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ գործող օրենսդրությամբ նախատեսված մի շարք դրույթներ համապատասխանեցնել ԱՃԹՆ-ի ստանդարտներին:
-
Քննարկվել է
06.12.2017 - 26.12.2017
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Էներգետիկա և բնական պաշարներ
Դիտումներ` 8429
Տպել