ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի № 1096-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք - Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի № 1096-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի № 1096-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ստեղծումը պայմանավորված է մեր երկրում սամբո մարզաձևի մասսայականության, մարզաձևում հայ մարզիկների ձեռքբերումների գնահատման անհրաժեշտությամբ, ինչպես նաև մարզիկների և նրանց մարզիչների ցուցաբերած մինչև երեք արդյունքների գնահատմամբ:
- Ընթացիկ վիճակը և խնդիրները
Ներկայումս անվանական թոշակ հատկացվում է օլիմպիական մարզաձևերի և ոչ օլիմպիական մարզաձևերից միայն շախմատ մարզաձևի մարզիկներին և նրանց մարզիչներին: Սույն նախագծի նպատակն է պետական հոգածության ներքո օժանդակել Հայաստանի Հանրապետության հավաքականների կազմում բարձր արդյունքներ ցուցաբերած սամբիստ մարզիկներին ու նրանց մարզիչներին և նրանց մղել նոր ձեռքբերումների, ինչպես նաև խրախուսել մեկից ավել ցուցաբերած արդյունքների համար:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Բնակչության առողջության ամրապնդումը, անհատի ներդաշնակ զարգացումը:
Բարձրակարգ մարզիկների պատրաստումը, միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի և մարզիկների մասնակցության ապահովումը:
4.Կարգավորման բնույթը և նպատակը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի № 1096-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ հնարավոր կլինի օլիմպիական մարզաձևերի և շախմատի շարքում սամբո մարզաձևից մեր մարզիկների և նրանց մարզիչներին ևս խրախուսել և նրանց մղել նոր ձեռքբերումների: Ինչպես նաև կկարևորվեն և ըստ արժանավույնս կգնահատվեն մեկից ավելի արդյունքներ ցուցաբերած մարզիկների բոլոր նվաճումները և սամբո մարզաձևում ՀՀ հավաքականների կազմում բարձր նվաճումների հասած մարզիկների և նրանց մարզիչների նվաճումները:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ որոշակիորեն կլուծվեն ՀՀ հավաքականների կազմում բարձր նվաճումների հասած սամբիստ մարզիկների և նրանց մարզիչների սոցիալական խնդիրները:
Տվյալ նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսվում է եկամուտների և ծախսերի ավելացում:
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
Որոշման նախագծի ընդունումը ռազմավարական փաստաթղթերի հետ առնչություն չունի:
2024 թվականի ՀՀ պետական բյուջեում նախատեսվող լրացուցիչ ծախսերը
Նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեից վերոնշյալ ծրագրի համար հատկացվող ծախսերը կավելանան տարեկան 102.408.000 դրամով՝ այդ թվում 29.328.000 դրամ 2-րդ և 3-րդ արդյունքների համար և 73.080.000 դրամ՝ սամբո մարզաձևի համար:
Հաշվարկը կատարվել է հիմք ընդունելով 2022 թվականի մարզական արդյունքները:
-
Քննարկվել է
24.07.2023 - 12.08.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սպորտ և երիտասարդություն
Դիտումներ` 2054
Տպել