ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ (ԼՐԱՄՇԱԿՎԱԾ)
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՆԱԽԱԳԾԻ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի մշակումը պայմանավորված է էլեկտրաէներգետիկական բաշխման ցանցի աշխատանքի, բաշխման ցանցում ինքնավար արտադրողի, բաշխողի և սպառողների փոխհարաբերությունների կարգավորման և այդ տեսանկյունից մշտապես արդիականացման և բարելավման անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ներկայումս «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, համագործակցելով էլեկտրաէներգետիկական շուկայում լիցենզավորված գործունեություն իրականացնող անձանց հետ, համակարգում է էլեկտրաէներգետիկական համակարգի բաշխման ցանցի զարգացման պլանավորումը և կարգավարումը, էլեկտրաէներգիայի բաշխման ցանցին նոր հզորությունների միացումը, էլեկտրաէներգիայի հաշվառման սարքերին ներկայացվող պահանջները, բաշխման ցանցի աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված կանոնները և ընթացակարգերը:
Բաշխման լիցենզիա ունեցող անձի և էլեկտրաէներգետիկական շուկայում լիցենզավորված գործունեություն իրականացնող անձանց, ինչպես նաև սպառողների փոխհարաբերությունները մշտական արդիականացման և բարելավման կարիք ունեն: Այդ առումով, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2022 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնների գործնական կիրառման ընթացքի և արդյունքների վերլուծությունից ելնելով` լրամշակել է 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» №523-Ն որոշումը։
Նախագծով, ի թիվս մատակարար-սպառող կարգավորվող իրավահարաբերությունների առավել հստակ կանոնակարգմանն ուղղված նոր կարգավորումներին, առաջարկվում է սպառողների և էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի («Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ) միջև հստակեցնել այն հարաբերությունները, որոնք առնչվում են սպառողների էլեկտրամատակարարման նպատակով օգտագործվող էլեկտրատեղակայանքների շահագործման և սպասարկման (նորոգման, փոխարինման, պահպանման) պարտականություններին և դրանցից բխող ծախսերին, ինչպես նաև սահմանել այդ գործընթացի առանձնահատկություններով պայմանավորված բացառությունները:
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի նպատակն է բարելավել բաշխման ցանցի բնականոն աշխատանքը, բաշխման ցանցի բաց, թափանցիկ և ոչ խտրական հասանելիությունն ու օգտագործումը, բարելավել բաշխող-սպառող փոխհարաբերությունները, սպառողների և էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի միջև հստակեցնել այն հարաբերությունները, որոնք առնչվում են սպառողների էլեկտրամատակարարման նպատակով օգտագործվող էլեկտրատեղակայանքների շահագործման և սպասարկման (նորոգման, փոխարինման) պարտականություններին և դրանցից բխող ծախսերին, ինչպես նաև սահմանել այդ գործընթացի առանձնահատկություններով պայմանավորված բացառությունները:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնները լրամշակվել են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։
5. Ակնկալվող արդյունքը
Նախագծի լրամշակման արդյունքում նախատեսվում է բարելավել բաշխողի և սպառողի փոխհարաբերությունները։
-
Քննարկվել է
21.07.2023 - 06.08.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)
-
Նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Դիտումներ` 2707
Տպել