Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՌԵԶԻԴԵՆՏՈՒՐԱ ՆԵՐԴՆԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՌԵԶԻԴԵՆՏՈՒՐԱ ՆԵՐԴՆԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

  

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

Նախագծի անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման 1-ին հավելվածի 1-ի 23-րդ կետի 23.3 ենթակետի պահանջներից, ինչպես նաև բժիշկ-մասնագետների պատրաստման առավել առաջադեմ, գործնական հմտությունների ձեռքբերման ու զարգացման տեսանկյունից առավել արդյունավետ համակարգ ներդնելու անհրաժեշտությունից:

Հետբուհական բժշկական մասնագիտական կրթության ոլորտի հիմնական նորմերը սահմանված են «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքներով, որոնք չափազանց ընդհանրական ձևով են կարգավորում այս ոլորտը, իսկ հատուկ կարգավորումներ ունեցող ՀՀ կառավարության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշումը՝ Հայաստանի Հանրապետությունում բժիշկների և պրովիզորների հետդիպլոմային մասնագիտական կրթության համակարգի բարեփոխման մասին, ժամանակավրեպ է և որոշակիորեն տարբերվում է հետբուհական բժշկական կրթության կազմակերպման առկա գործընթացներից:

Ներկայում փաստորեն Հայաստանի Հանրապետությունում առկա է մի իրավիճակ, երբ հետբուհական բժշկական մասնագիտական կրթությունը համալիր կարգավորող իրավական ակտեր ընդունված չեն և և օրենսդրական առկա բազան սահմանում է միայն հատվածական կարգավորումներ, ինչը բնականաբար չի կարող չանդրադառնալ հետբուհական բժշկական կրթության համակարգի և այդ կրթության մրցունակության վրա:

Հայաստանի Հանրապետությունում բժշկական հետբուհական կրթությունը իրականացվում է առանց համապետական նվազագույն չափանիշների, չափելի ցուցանիշների, խորհրդային ժամանակաշրջանում ձևավորված մոտեցումներին համապատասխան՝ առանց էական փոփոխությունների:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

 

Նախագծով առաջարկվում է ՀՀ հետբուհական բժշկական կրթության բարեփոխումների ճանապարհային քարտեզ մշակելու նպատակով իրականացնել փորձարարական ծրագիր՝ «Մանկաբուժություն» մասնագիտությամբ:

Կարգավորման արդյունքում սահմանելու է փորձարարական ծրագրի մասնագիտական ուղղվածությունը, ժամկետները, ներգրավված պետական մարմինները և կազմակերպությունները, ծրագրի ընդհանուր նկարագիրը, ֆինանսավորման աղբյուրները և ծրագրի իրականացման արդյունքներով համապատասխան հանձնարարություններ են տրվում իրավասու պետական մարմիններին առաջարկություն ներկայացնել փորձարարական ծրագրի արդյունքներով Հայաստանի Հանրապետությունում կլինիկական ռեզիդենտուրայի համակարգի ներդրման վերաբերյալ:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

 

Նախագիծը մշակել է ՀՀ առողջապահության նախարարությունը:

  

4. Ակնկալվող արդյունքը

 

Փորձարարական ծրագրի միջոցով որոշել կլինիկական ռեզիդենտուրայի համապետական ներդրման համար անհրաժեշտ կարիքները (իրավական, կրթական, նյութական, մարդկային) և ապահովել կլինիկական օրինատուրայից կլինիկական ռեզիդենտուրան անցնցում անցման պայմանները:

  

5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխություններ

 

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի էական փոփոխություններ չեն նախատեսվում, պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերի համար նախատեսված ֆինանսական միջոցները սահմանված են 2023 թվականի բյուջեում, իսկ հետագա տարիներին կնախատեսվեն ընթացիկ տարիների բյուջեներում:

 

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

 Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 4.5 կետից, ըստ որի նախատեսվում է արդիականացնել հետբուհական բժշկական կրթության ոլորտը:

  • Քննարկվել է

    18.07.2023 - 02.08.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3620

Տպել