Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N1976-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

______ _____________  2023 թվականի N _____-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N1976-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի «Հսկիչ դրամարկղային մեքենային և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները, հսկիչ դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանման կարգը, հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները հաստատելու, էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնի դուրս գրման կարգը, էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների տեխնիկական պահանջները, դրանց հաշվառման, հաշվառումից հանման կարգը, դրանց միջոցով տրամադրվող էլեկտրոնային կտրոնի պարտադիր վավերապայմաններին ներկայացվող, ինչպես նաև ինտերնետային կայքին կամ էլեկտրոնային հավելվածին (էլեկտրոնային առևտրային հարթակին) ներկայացվող պահանջները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1318-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N1976-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․

1)  որոշման N1 հավելվածի 49-րդ կետում «Հայաստանի Հանրապետությունում շահագործվող հսկիչ դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման կազմակերպումը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով» բառերով,

2) որոշման N2 հավելվածում՝

ա․ 3-րդ կետում «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից» բառերը փոխարինել «հարկային մարմնի կողմից» բառերով,

բ․ 4-րդ կետի 2-րդ ենթակետում «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության» բառերը փոխարինել «հարկային մարմնի» բառերով,

գ․ 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«6․ ՀԴՄ-ի գրանցման դիմումում լրացվում են սույն հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետում նշված տվյալները, ինչպես նաև գրանցվող ՀԴՄ-ի գործարանային համարը:»,

դ․ 7-րդ կետից հանել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության և» բառերը,

ե․ 10-րդ կետում «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության» բառերը փոխարինել «հարկային մարմնի» բառերով,

3) որոշման N3 հավելվածում՝

ա․ լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետ․

«1.1․ ՀԴՄ կիրառողները հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում ՀԴՄ-ի միջոցով կամ ՀԴՄ-ին միացված ծրագրային և (կամ) տեխնիկական միջոցներով ապահովում են այդ ապրանքների վրա առկա հսկիչ (նույնականացման) նշանների նույնականացումն ու ճանաչումը, ինչպես նաև այդ հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը հարկային մարմնի միասնական շտեմարան՝ համաձայն սույն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի «դ» պարբերությամբ սահմանված ձևաչափի:»,

բ․ 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«16․ ՀԴՄ կտրոնի վրա օրենսգրքով սահմանված ապրանքի անվանումը և ապրանքային դիրքը, աշխատանքի կամ ծառայության անվանումը և կոդը, իսկ հանրային սննդի ծառայությունների մատուցման դեպքում՝ նաև փաստացի մատուցվող ծառայության շրջանակներում տրամադրվող ճաշացուցակը (կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների, խմորեղենի և հացաբուլկեղենի և գնովի այլ ապրանքների անվանումները), ինչպես նաև գնվող ապրանքի քանակը և դրա չափման միավորը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների) տպագրվում են բոլոր հարկ վճարողների կողմից՝ անկախ նախորդ տարվա իրացման շրջանառության մեծությունից:»,

գ․ 17-րդ կետում՝

1) 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4) գնված ապրանքի քանակը չմուտքագրելը կամ դրանից փոքր քանակի մուտքագրումը.»,

2) 5-րդ ենթակետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«հարկ վճարողի կողմից՝»,

3) 6-րդ ենթակետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 «ՀԴՄ-ի ծրագիրն արտաքին (առևտրային) ծրագրերի հետ ինտեգրած հարկ վճարողների համար՝»,

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետ․

«7) հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում այդ ապրանքների վրա առկա հսկիչ (նույնականացման) նշանների նույնականացումն ու ճանաչումը ՀԴՄ-ին միացված ծրագրային և (կամ) տեխնիկական միջոցներով չապահովելը, ինչպես նաև այդ հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկատվության չփոխանցումը հարկային մարմնի միասնական շտեմարան։»։

դ․ 18-րդ կետի 2-րդ ենթակետում «և 9-րդ» բառերը փոխարինել «, 9-րդ և 10-րդ» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրը ներառման ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 1-ից, բացառությամբ սույն որոշման 3-րդ կետի «բ» պարբերության և «գ» պարբերության 1-3-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։

  • Քննարկվել է

    17.07.2023 - 01.08.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2787

Տպել