Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 2328-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ն Ա Խ Ա Գ Ի Ծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2017 թվականի N _________ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 2328-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանը (հայկական ատոմային էլեկտրակայանի արտաքին վթարային պլան) հաստատելու մասին» թիվ 2328-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) Որոշման հավելված 1-ում և ամբողջ տեքստում՝

 ա. «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

բ. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական            տեխնոլոգիաների» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

գ. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

դ. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

 

ե. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե (այսուհետ` ՀՀ ՏԿՆ ՋՏՊԿ)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե (այսուհետ` ՀՀ ԷԵԲՊՆ ՋՏՊԿ)» և բառերով դրանց համապատասխան հոլովաձևերով.

զ. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտան-գության պետական կոմիտե» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե» բառերով:

 է. Հարավ-Կովկասյան երկաթուղիներ» բառերը փոխարինել «Հարավկովկասյան երկաթուղի» բառերով:

ը. Հայպետհիդրոմետի»  բառը փոխարինել «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» բառերով:

2)  Որոշման հավելված 1-ի 4-րդ կետի 14)-րդ ենթակետը շարադրել հետևյալ կերպ՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի «Վտանգավոր տարածքից բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանման կարգը հ աստատելու մասին» N 1180-Ն որոշում.»:

3)  Որոշման հավելված 1-ի 4-րդ կետից հանել 17)-րդ, 18)-րդ և 19)-րդ ենթակետերը և շարադրել հետևյալ կերպ.

«17) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման  կամ  դրա  սպառնալիքի,   Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պա­տերազմ հայտարարելու դեպքում ու ռազմական դրության պայման­նե­րում  պետական  կառավարման և տեղական ինքնակառավարման մար­մինների, կազմակերպությունների, բնակչության ազդարարման և իրազեկման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 346-Ն որոշում.»

4) Որոշման հավելված 1-ի 4-րդ կետի 20.1)-րդ ենթակետը շարադրել հետևյալ կերպ՝ «Հայաս­տանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի «Հայաստանի Հան­րապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրա­վիճակների նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաս­տատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փո­փոխություններ կատարելու մասին» թիվ 259-Ն որոշում.»:

5) Որոշման հավելված 1-ի 4-րդ կետի 23)-րդ ենթակետում,  ինչպես նաև հավելված 7-ի 109-րդ կետում «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի հունվարի 30-ի «Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում Հայաստանի Հանրապետության  պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և բնակչության ուսուցման կարգը սահմանելու մասին» N  134-Ն որոշման» բառերի փոխարեն գրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և տվյալ ոլորտների հիմնահարցերով բնակչության ուսուցման կարգն ու ծրագիրը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 134-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 46-Ն որոշում» բառերը:

6) Որոշման հավելված 1-ի 6-րդ կետը շարադրել հետևյալ կերպ.

1) «6. ՀԱԷԿ-ում հնարավոր են հետևյալ վթարային իրավիճակները՝

«Ընդհանուր վթար», Երբ միջուկային ռեակտորից տեղի է ունեցել ռադիոակտիվ նյութերի արտանետում կամ արտահոսք շրջակա միջավայր, կամ կա այդպիսի արտանետման կամ արտահոսքի իրական սպառնալիք.

2) «Տեղական վթար», երբ միջուկային ռեակտորից տեղի է ունեցել ռադիոակտիվ նյու-թերի արտանետում կամ արտահոսք, որը դուրս չի եկել շրջակա միջավայր կամ կա այդպիսի արտանետման կամ արտահոսքի իրական սպառնալիք.

3) «Տագնապ», երբ ատոմային կայանում տեղի է ունեցել ռեակտորի տեխնոլոգիական պարամետրերի շեղում, որը կարող է բերել ատոմային կայանի անվտանգ շահագործման սահմանների գերազանցման, կամ խախտվել են ատոմային կայանի անվտանգ շահագործման պայմանները:»:

7) Որոշման հավելված 1-ի 7-րդ կետի 3)-րդ ենթակետի «գ.» կետի տեքստից հանել «գնահատման ու դրա» բառերը:

8) Որոշման հավելված 1-ի 7-րդ կետի 9)-րդ ենթակետից հանել «բ» կետը:

9) Որոշման հավելված 1-ի 7-րդ կետի 10)-րդ ենթակետի «դ» կետում  «տարահանման բժշկական ապահովումը,» բառերից առաջ լրացնել «ռադիոակտիվ աղտոտված գոտում հայտնված մարդկանց» բառերը:

10) Որոշման հավելված 1-ի 7-րդ կետի 10)-րդ ենթակետի «ե» կետում «ռադիոակտիվ աղտոտված գոտուց տուժածների սանիտարական մաքրման կազմակերպումը.» բառերից առաջ լրացնել «շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ» բառերը, և «կազմակերպումը.» բառը փոխարինել «իրականացումը.» բառով:

11) Որոշման հավելված 1-ի 7-րդ կետի 11)-րդ ենթակետի «ա» կետի տեքստից հանել «ցամաքային» բառը:

12) Որոշման հավելված 1-ի 7-րդ կետի 11)-րդ ենթակետի «բ» կետում «փրկարարական աշխատանքների իրականացման համար ուժերի և միջոցների տրամադրումը,» բառերից առաջ լրացնել «բնակչությանը» բառերը:

13) Որոշման հավելված 1-ի 7-րդ կետի 11)-րդ ենթակետի «գ» կետում «սանիտարական և հատուկ մշակման կետերի ծավալումը,» բառերից առաջ լրացնել «ռադիոակտիվ աղտոտված գոտում հայտնված զինված ուժերի ստորաբաժանումների սպառազինության և տեխնիկայի, ինչպես նաև քաղաքացիական բնակչության և տեխնիկական միջոցների վարակազերծման համար» բառերը:

14) Որոշման հավելված 1-ի 7-րդ կետի 11)-րդ ենթակետի «դ.1.»  կետը հանել:

15) Որոշման հավելված 1-ի 7-րդ կետի 17)-րդ ենթակետի «գ» կետում «արտահանվող» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող» բառերը, իսկ «նկատմամբ» բառից հետո լրացնել «սահմանային հսկողության կետերում» բառերը:

16) Որոշման հավելված 1-ի 10-րդ կետի տեքստում «անմիջապես» բառից առաջ լրացնել «պատկան մարմինների և սեփականատերերի կողմից» բառերը:

17) Որոշման հավելված 1-ի 11-րդ կետում և ամբողջ տեքստում «դոզաչափ» բառը փոխարինել «դոզիմետր» բառով, «ճառագայթաակտիվ» բառը «ռադիոակտիվ» բառով:

18) Որոշման հավելված 1-ի 18-րդ կետում «ճառագայթային ազդեցության ենթարկված» բառերը փոխարինել «ճառագայթահարման» բառով:

19) Որոշման հավելված 1-ի 22-րդ կետում և ամբողջ տեքստում «ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնը» բառերը փոխարինել «ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը» բառերով:

20) Որոշման հավելված 1-ի 26-րդ կետում ավելացնել նոր կետ հետևյալ ձևակերպմամբ.

 «12) ՆՊՄԻ և ՇՊՄՊ գոտիների բնակչության ազդարարման համակարգի ստեղծման և անխափան աշխատանքի ապահովման համար պատասխանատու են ՀԱԷԿ-ը և  Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը:»:

21) Որոշման հավելված 1-ի 37-րդ կետում «հերթապահ ուժերի ղեկավարը» բառերը փոխարինել «օպերատիվ հերթափոխի պետը» բառերով:

22) Որոշման հավելված 1-ի 38-րդ կետում «ՀՓԾ Արագածոտնի, Շիրակի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների» բառերը փոխարինել «ՀՀ ԱԻՆ ՓԾ Արագածոտնի, Շիրակի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոնների» բառերով:

23) Որոշման հավելված 1-ի 41-րդ կետում «մարզային փրկարարական վարչության դիսպետչերական կետ» բառերը փոխարինել «մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն» բառերով:

24) Որոշման հավելված 1-ի 44-րդ կետը շարադրել հետևյալ կերպ՝ «ՇՊՄՊ գոտում բնակչության ազդարարումն իրականացվում է ՀՀ ԱԻՆ ՓԾ Արմավիրի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ՃԿԿ օպերատիվ հերթապահների և/կամ ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից՝ «Ճառագայթային վտանգ» ազդանշանը հնչեցնելու միջոցով»:

25) Որոշման հավելված 1-ի 60-րդ կետում «որակավորվում» բառը փոխարինել «դասակարգվում» բառով:

26) Որոշման հավելված 1-ի 62-րդ կետում «միջուկային վթարի առաջացման վտանգի և միջուկային վթարի առաջացման» բառերը փոխարինել «միջուկային վթարի կամ դրա իրական սպառնալիքի» բառերով:

27) Որոշման հավելված 1-ի 87-րդ կետի «Ռադիոակտիվ աղտոտված գոտում հակահրդեհային միջոցառումները ղեկավարվում են ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության ռադիոցանցի միջոցով:» նախադասության «փրկարարական ուժերի վարչության» բառերը հանել:

  1. Որոշման հավելված 12-ում ավելացնել 6, 7, 8, 9, 10, 11 և 12-րդ կետեր հետևյալ ձևակերպմամբ՝

«6. Վթարային ճառագայթահարման իրավիճակներում ստոխաստիկ էֆեկտների ռիսկի նվազեցման նպատակով կիրառվող պաշտպանական գործողությունների և հակազդման այլ միջոցառումների համար ընդհանուր չափանիշները

 Ընդհանուր չափանիշները

Պաշտպանական գործողությունների և հակազդման այլ միջոցառումների

Կանխատեսվող դոզա, որը կգերազանցի ստորև ներկայացվող ընդհանուր չափանիշները

H Վահանաձև գեղձ

50 mSv առաջին 7 օրերի ընթացքում

Վահանաձև գեղձի արգելափակում

E

100 mSv առաջին 7 օրերի ընթացքում

Պատսպարում, տարահանում, ապաակտիվացում, աղտոտված տեղական արտադրության սննդամթերքի, կաթի և խմելու ջրի օգտագործման սահմանափակում, ռադիոակտիվ աղտոտվածության մոնիթորինգի, բնակչության շրջանում տեղեկատվական-բացատրական աշխատանքի անցկացո

  • Քննարկվել է

    05.12.2017 - 28.12.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9088

Տպել