ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 208-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 208-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 9-ի N 208-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հրազդան համայնքի ավագանու նախագիծը մշակվել է 2021 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված և 2022 թվականի հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի պահանջների կատարման նպատակով:
Իրավական ակտի ընդունման նպատակը և կարգավորման անհրաժեշտությունը.
Հանրային սննդի սեզոնային ծառայություն իրականացնող տնտեսվարողները հաճախ գործունեությունն իրականացնում են առանց թույլտվության՝ հանրային սննդի սեզոնային ծառայության համար օրենսդրական համապատասխան կարգավորումների բացակայության պատճառով։ Ներկայացված կարգը նպատակ ունի կանոնակարգելու վերոնշյալ ոլորտը։
Իրավական ակտի ընդունման կապակացությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին.
Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերի ընդունման կամ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում։
Իրավական ակտի ընդունման կապակցությամբ բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման և նվազեցման մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ համայնքի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի հիման վրա ապահովել Աբովյան համայնքին պատկանող ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 01-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 01-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպումը։
Նախագծի 1-ին կետի փոփոխությունը պայմանավորված է 2021 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված և 2022 թվականի հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի համապատասխանությունը ավագանու որոշմանը:
Քանի որ, տեղական տուրքը տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացմամբ պայմանավորված՝ օրենքով սահմանված գործողությունների համար համայնքի բյուջե վճարվող` օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ է, հետևաբար տեղական տուրքերը սահմանելու մասին ավագանու որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու նախագիծը կրում է նորմատիվ բնույթ՝ պարունակելով վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է կարգավորելու տեղական տուրքերի սահմանման և գանձման հետ կապված հարաբերությունները։
-
Քննարկվել է
12.07.2023 - 28.07.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեղական ինքնակառավարում
-
Նախարարություն
Կոտայքի մարզ Հրազդանի համայնքապետարան
Դիտումներ` 2488
Տպել