Դեմ եմ նոր օրենքի նախագծին
21.07.2023
ոչնչություններ հերթական անգամ գյուղացու գրպանն եք փորձում սողոսկել մահ հայ ազգի թշնամիներին
1 - Կողմ
4 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
________________ 2023 թվականի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 142-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
__________ 2023 թվականի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 993-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5.1-ին կետով.
«5.1. Խոշոր եղջերավոր կենդանիները սպանդանոցում սպանդի են ենթակա միայն համարակալված լինելու և ականջապիտակի առկայության դեպքում:»․
2) Հավելվածի 21-րդ կետում «դրոշմակնքումը» բառը փոխարինել «դրոշմումը», իսկ 30-րդ կետի 1-ին պարբերությունում «անասնաբուժական դրոշմակնքում» բառերը՝ «դրոշմում» բառով․
3) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 22.1-ին կետով․
«22.1. Խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ենթարկման գործընթացի առաջին 4 վայրկյանն առնվազն տեսանկարահանվում է և համապատասխան հավելվածի միջոցով ներբեռնվում էլեկտրոնային կառավարման միասնական համակարգ։ Տեսանկարահանման բացակայության դեպքում համակարգը N 5 ձևի անասնաբուժական վկայականի ներբեռնման հնարավորություն չի տալիս։»։
4) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 30.1-ին և 30.2-րդ կետերով․
«30.1. Խոշոր եղջերավոր կենդանիների սպանդից գոյացած կենդանական ծագման մթերքի վրա դրոշմվում է N 5 ձևի անասնաբուժական վկայականի, ինչպես նաև կենդանու անհատական համարներով դրոշմները՝ յուրաքանչյուրը բաղկացած իննանիշ թվերից։ Մանր եղջերավոր կենդանիների, խոզերի, եղջերուի, ուղտի, ձիու, էշի և ջորու սպանդից գոյացած կենդանական ծագման մթերքի վրա դրոշմվում է միայն N 5 ձևի անասնաբուժական վկայականի համարով դրոշմը։
30.2. Կենդանական ծագման մթերքի դրոշմումը կատարվում է հետևյալ կերպ`
30.2. Դրոշմումը պետք է լինի հստակ, ընթեռնելի և պահպանվի մսի պահման ժամանակ, ինչպես նաև դրոշմման համար օգտագործվում են միայն սննդային ներկերը:»։
5) Հավելվածի 34-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«34․ Սպանդանոցային ծագման մթերքի համար N 5 ձևի անասնաբուժական վկայականը տրվում է սպանդի սկզբից նվազագույնը 1 ժամ հետո, առաքման ժամանակ՝ առաքվող յուրաքանչյուր խմբաքանակի համար։ Սպանդանոցային ծագման մթերքը տեղափոխվում է սանիտարական անձնագիր ունեցող փոխադրամիջոցով, բացառությամբ անձնական սպառման համար տեղափոխման դեպքերի»։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
___________ 2023 թվականի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«4.2) N 5 ձևի անասնաբուժական վկայականն ունի պիտակ (այսուհետ՝ պիտակ)՝ համաձայն N 5.1 ձևի, որը տրամադրվում է, երբ N 5 ձևի անասնաբուժական վկայականով փոխադրվող, մատակարարվող, վաճառվող կամ իրացվող կենդանական ծագման մթերքը կամ հումքն իրացվելու է տարբեր խմբաքանակներով: Պիտակը նույնականացվում է N 5 ձևի անասնաբուժական վկայականի հերթական համարակալման և յուրաքանչյուր պիտակին, պիտակի պիտակին լրացնողի կողմից տրվող հերթական համարով, ինչպես նաև արագ արձագանքման կոդի (Quick Response (QR) code) միջոցով։ Պիտակի պիտակը նույնականացվում է պիտակի հերթական համարակալման և յուրաքանչյուր պիտակի պիտակին լրացնողի կողմից տրվող հերթական համարով, ինչպես նաև արագ արձագանքման կոդի (Quick Response (QR) code) միջոցով.»․
2) Որոշման N 1 հավելվածի 11-րդ, 12-րդ, 13-րդ և 22-րդ կետերում «Տեսչական մարմին» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «ծառայություն» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով,
3) Որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 19.8-րդ կետով․
«19․8․ Անհրաժեշտության դեպքում լրացվում է պիտակի պիտակ՝ համաձայն N 5.2 ձևի, որը տրամադրվում է մատակարարների և իրացման կազմակերպությունների կողմից։ Պիտակի պիտակը լրացվում է էլեկտրոնային եղանակով՝ անասնաբուժության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի էլեկտրոնային կառավարման միասնական համակարգից։ N 5 ձևի անասնաբուժական վկայականի պիտակում նշված քանակի սպառման դեպքում համակարգը թույլ չի տալիս լրացնել պիտակի պիտակ։ Պիտակի պիտակը տրամադրվում է էլեկտրոնային եղանակով»․
4) Որոշման N 1 հավելվածի 19.5-րդ և 19.6-րդ կետերում «պիտակն» բառից և դրա համապատասխան հոլովաձևերից հետո լրացնել «պիտակի պիտակն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով․
5) Որոշման N 1 հավելվածի 19.7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«19.7. N 5 ձևի անասնաբուժական վկայական, պիտակ և (կամ) պիտակի պիտակ տրամադրողը և ստացողն իրականացնում են վկայականի, պիտակի և (կամ) պիտակի պիտակի հաշվառում՝ լրացված վկայականի կամ պիտակի կամ պիտակի պիտակի մեկ օրինակը պահելով առնվազն 1 տարի:
6) Որոշման N 1 հավելվածի 22-րդ կետում «սահմանային հսկիչ կետերի» բառերը փոխարինել «սահմանային պետական վերահսկողություն իրականացնող բաժինների» բառերով․
7) Որոշման N 2 հավելվածի N N 1, 2, 3 ձևերում «տեսչական մարմնի» բառերը փոխարինել «ծառայության» բառով․
8) Որոշման N 2 հավելվածի N 5 ձևում « (մսեղիքի կգ-ն)» բառերից հետո լրացնել «նպատակը», իսկ «նույնականացման համարը» և «ստորագրությունը, սպանդանոցի կնիքը՝ առկայության դեպքում» բառերը հանել․
9) Որոշման N 2 հավելվածի N 5․1 ձևում «Արտադրողի (սպանդանոցի)» բառերը փոխարինել «Տրամադրողի (լրացնողի)» բառերով, «գործունեության» բառը «իրավաբանական» բառով, իսկ «նույնականացման համարը» և «ստացողի ստորագրությունը» բառերը հանել․
10) Որոշման N 2 հավելվածի N 4 ձևի և N 6 հավելվածի N 8 ձևի վերնագրերում «սննդամթերքի անվտանգության պետական տեսչական մարմին» բառերը փոխարինել «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին» բառերով․
11) Որոշման N 3 և N 4 հավելվածների ձևերի վերնագրերում և տեքստում «սննդամթերքի անվտանգության պետական» բառերը փոխարինել «Սննդամթերքի անվտանգության» բառերով․
12) Որոշման N 3 և N 4 հավելվածների ձևերում «տեչական մարմնի սահմանային հսկիչ կետի» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «տեսչական մարմնի սահմանային պետական վերահսկողության բաժնի» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
13) Որոշման N 3 հավելվածի NN 6c, 6i, 6j, 6k ձևերում «անասնաբուժական տեսչական մարմին» բառերը փոխարինել «պետական անասնաբուժական ծառայության» բառերով.
14) Որոշման N 5 հավելվածի NN 1, 9, 17, 22, 23, 24, 36, 39 ձևերում «պետական անասնաբուժական տեսչական մարմնի» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «պետական անասնաբուժական ծառայության» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
15) Որոշման N 5 հավելվածի NN 27 ձևում «պետական/պաշտոնական անասնաբուժական տեսչական մարմնի» բառերը, իսկ 41-րդ ձևում «պետական (գերատեսչական) անասնաբուժական տեսչական մարմնի» բառերը փոխարինել «պետական/պաշտոնական անասնաբուժական ծառայության» բառերով․
16) Որոշման N 6 հավելվածի N 8 ձևում «սահմանային հսկիչ կետի» բառերը փոխարինել «սահմանային պետական վերահսկողության բաժնի» բառերով․
17) Որոշման N 2 հավելվածը լրացնել N 5․2 ձևով` համաձայն հավելվածի։
Քննարկվել է
12.07.2023 - 28.07.2023
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Տեսչական համակարգ
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմ
Դիտումներ` 2501
Տպել21.07.2023
ոչնչություններ հերթական անգամ գյուղացու գրպանն եք փորձում սողոսկել մահ հայ ազգի թշնամիներին