Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 134-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«......» .......... 2023 թվականի N ...-Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 134-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր, մշտական և հատուկ կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դիմումի քննարկման կարգը, ժամանակավոր կացության քարտի, մշտական կացության քարտի և Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի նկարագրերը և ձևերը հաստատելու մասին» N 134-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) Որոշմամբ հաստատված N 1 և 2 հավելվածներում «Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն (այսուհետ` անձնագրային և վիզաների վարչություն)» բառերը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (այսուհետ՝ Ծառայություն)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, իսկ «անձնագրային և վիզաների վարչություն» բառերը և դրա համապատասխան հոլովաձևերը՝ «Ծառայություն» բառով և դրանց համապատասխան հոլովաձևերով․

2) Որոշման N 1 հավելվածի 1-ին կետում «երկարաձգելու» բառից հետո լրացնել «՝ էլեկտրոնային հարթակով դիմելու» բառերով.

3) Որոշման N 1 հավելվածի 1-ին կետը լրացնել նոր՝ 4․1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ․

«4.1 Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու հանգամանքը պարզելու անհրաժեշտության դեպքում ներկայացվում են նաև դիմումատուի ծննդյան վկայականի, ծնողների անձնագրերի և ծնողների ամուսնության վկայականի պատճենները.»։

4) Որոշման N 2 հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ նոր խմբագրությամբ․

«2. Օտարերկրացուն Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ տալու հարցը լիազոր մարմինը համաձայնեցնում է Ազգային անվտանգության ծառայության հետ` գրավոր կամ էլեկտրոնային եղանակով Ազգային անվտանգության ծառայություն ուղարկելով օտարերկրացու անձնագրի և կացության կարգավիճակի տրման համար հիմք հանդիսացող փաստաթղթղերի պատճենները, իսկ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանող օտարերկրացիների դեպքում` միայն ցուցակները՝ կցելով իր կողմից Ներքին գործերի նախարարությունում գործող համակարգերով իրականացված ստուգումների արդյունքում դիմումատուի վերաբերյալ ձեռք բերված տեղեկությունները:»։

5) Որոշման N 2 հավելվածի 6-րդ կետում «քարտ» բառից հետո լրացնել «՝վավեր անձնագրի հիման վրա։» բառերը։

6) Որոշման N 2 հավելվածի 4-րդ կետում «բողոքարկել» բառից հետո լրացնել «վարչական կամ» բառերը։

7) Որոշմամբ հաստատված N 4 հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում «վարչություն» բառը փոխարինել «Ծառայություն» բառով․

8) Որոշմամբ հաստատված N 5 հավելվածում «Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն (այսուհետ՝ վարչություն)» բառերը փոխարինել  «Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (այսուհետ՝ Ծառայություն)» բառերով, «վարչություն» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը՝ «Ծառայություն» բառով, իսկ «Ոստիկանություն» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը՝ «Ներքին գործերի նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  

                  ՎԱՐՉԱՊԵՏ      

                  ՆՓԱՇԻՆՅԱՆ

ք Երևան

  • Քննարկվել է

    04.07.2023 - 19.07.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Միգրացիա և քաղաքացիություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2589

Տպել