«Սպա¬ռազինությունը, ռազմական տեխնիկան ու ռազ¬մա¬¬կան նշանակության այլ նյութա¬տեխ¬նիկական միջոցները հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու, դուրս գրելու և դրանց օտարման կամ ոչնչացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Սպառազինությունը, ռազմական տեխնիկան ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցները հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու, դուրս գրելու և դրանց օտարման կամ ոչնչացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Պաշտպանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «է» ենթակետի պահանջների համաձայն ՀՀ ՊՆ ստորաբաժաններին ամրացված սպառազինությունը, ռազմական տեխնիկան ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցները հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու, դուրս գրելու և դրանց օտարման կամ ոչնչացման կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները սահմանելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ վարչապետի 04.10.2022թ. N 1145-Ա որոշմամբ հաստատված ցանկի 5-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Պաշտպանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «է» ենթակետի պահանջների համաձայն՝ ՀՀ կառավարությունն իրականացնում է ՀՀ պաշտպանության քաղաքականությունը, այդ թվում` հաստատում է սպառազինությունը, ռազմական տեխնիկան ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցները շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու և դրանց օտարման կամ ոչնչացման կարգը: Նախկինում նշված հարաբերությունները կարգավորվել են ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով: Միաժամանակ, նշված գործընթացը առավել խմբավորված և հստակ սահմանելու համար անհրաժեշտություն է առաջացել Պաշտպանության նախարարությունում մշակել և գործողության մեջ դնել նոր կարգ, որի արդյունքում կկարգավորվի գործընթացի կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները:
- 3. Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծի համաձայն սահմանվում են ՀՀ ՊՆ ստորաբաժաններին ամրացված սպառազինությունը, ռազմական տեխնիկան ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցները, ինչպես նաև դրանք հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու, օտարելու կամ ոչնչացնելու հետ կապված հարաբերությունները:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունների և լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Որոշման նախագիծը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:
-
Քննարկվել է
03.07.2023 - 18.07.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 2497
Տպել