ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1156-Ն ՈՐՈՇՈԻՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1156-Ն ՈՐՈՇՈԻՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ
ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության 2011 թվականի օգոստոսի 11-ի N1156-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (Այսուհետ` Նախագիծ) ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2022 թվականի դեկտեմբերի 8-ին ընդունվել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Օրենքը (Այսուհետ` Օրենք), ըստ որի Հոդված 12-ը լրացվել է 1.1-ին մասով` «Լիազոր մարմինը հաստատում է ծննդի, պերինատալ մահվան և մահվան մասին բժշկական վկայականների պատրաստման, հաշվառման ու տրամադրման կարգը:» Հաշվի առնելով Օրենքում կատարված լրացումը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը, անհրաժեշտություն է առաջացել ստեղծելու իրավական հիմքեր բժշկական կազմակերպություններում ծննդի, պերինատալ մահվան և մահվան մասին բժշկական վկայականների պատրաստման, հաշվառման ու տրամադրման կարգի համար:
Հիմք ընդունելով Օրենքում կատարված փոփոխությունը` ՀՀ առողջապահության նախարարի 2023 թվականի հունիսի 2-ի թիվ 29-Ն հրամանով հաստատվել է «Ծննդի, պերինատալ մահվան և մահվան մասին բժշկական վկայականների պատրաստման, հաշվառման ու տրամադրման կարգը»: Ուստի, անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի օգոստոսի 11-ի N1156-Ն որոշումը:
2. Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի նպատակն է ապահովել բժշկական կազմակերպություններում ծննդի,
պերինատալ մահվան և մահվան մասին բժշկական վկայականների պատրաստման, հաշվառման և տրամադրման կարգի իրավական կարգավորում:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք
Նախագիծը մշակել են ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցները:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կկանոնակարգվի բժշկական կազմակերպություններում ծննդի, պերինատալ մահվան և մահվան մասին բժշկական վկայականների պատրաստման, հաշվառման և տրամադրման գործընթացը:
5. Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը համապատասխան ռազմավարական փաստաթղթերից չի բխում:
-
Քննարկվել է
03.07.2023 - 19.07.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 3407
Տպել