Հիշել նախագիծը

«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի №520-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ

Որոշման նախագծի ընդունման արդյունքում հաղորդող ընկերության մոտ կառաջանա հաղորդման ցանցում էլեկտրական էներգիայի կորուստների համար առավել էժան էլեկտրական էներգիա ձեռք բերելու խթաններ, իսկ դրա արդյունքում ձևավորված խնայողությունները դրական ազդեցություն կունենան էլեկտրաէներգետիկական համակարգի մասնակիցների տնտեսական գործունեության և վերջնական սպառողների սակագների վրա։

  • Քննարկվել է

    30.06.2023 - 16.07.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ, Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2483

Տպել

Առաջարկներ`

Հարություն Ուստակատարան

30.06.2023

Հստակ չի առավել էժան էլեկտրաէներգիան որտեղից պիտի ձեռք բերվի ատոմակայանի՞ց, եթե այո ապա նորմալ է, եթե վերկանգնվող՝ արևային էներգիա արտադրողներից, սակագինը պարտադրելով, որ իջեցնեն տնտեսավրողները, ապա շատ վատ է։ Քանզի վերջնական սպառողին լավություն անելու համար չի կարելի վնասել բիզնեսի գործունեությանը նա մանավանդ վերականգնվող՝ այսինքն կանանչ էներգիայի արտադրությանը, նաև դրանով վնաս հասցնելով էներգետիկ անկախությանը հետևաբար ազգային անվտանգությանը։ Առաջարկ Հստակեցնել առավել էժան էլեկտրական էներգիայի աղբյուրը։

Տեսնել ավելին