«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 139-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
Նախագծի մշակումը պայմանավորված է «Մաքսային կարգավորման մասին» ՀՕ-353-Ն օրենքի ընդունման արդյունքում ՀՀ կառավարության 03․03․2016թ․ N202-Ն որոշմամբ սահմանված դրույթները «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11․04․2017թ․ պայմանագրի հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին և նշված օրենքին համապատասխանեցմամբ։
Մասնավորապես, ՀՀ կառավարության 03․03․2016թ․ N202-Ն որոշմամբ սահմանված են «Վերամշակում՝ մաքսային տարածքում», «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծվող և «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանվող ապրանքների վերամշակման թույլտվությունների տրամադրման կարգերը։ Վերամշակման թույլտվությունների տրամադրման կարգերը նախագծով նախատեսվում է շարադրել նոր խմբագրությամբ՝ հաշվի առնելով այն, որ դրույթների որոշ մասն այլևս արդիական չէ, դրույթների որոշ մասը կրկնում են միմյանց, ինչպես նաև առկա է վերամշակման թույլտվությունների տրամադրման գործընթացում նոր կարգավորումների (թույլտվությունների մեջ փոփոխություններ, փորձաքննությանն առնչվող կարգավորումներ, թույլտվությունների հետկանչ, թույլտվությունների գործողության կասեցում, վերսկսում), ինչպես նաև տարբեր փաստաթղթերի ձևերի սահմանման անհրաժեշտություն։
Նախագծով նախատեսվում է թույլտվությունների տրամադրման, ինչպես նաև թույլտվությունների տրամադրման նպատակով ներկայացվող դիմումների և այլ փաստաթղթերի ներկայացումն իրականացնել միայն էլեկտրոնային եղանակով (բացառությամբ անհաղթահարելի ուժի առկայության դեպքերի)։
Նախագծով նախատեսվում է նաև վերամշակման թույլտվությունների տրամադրման նպատակով ներկայումս գործող տարբեր կարգերը (վերամշակման արդյունքների չափաքանակների հաշվարկ, թանկարժեք քարերի, մետաղների վերամշակման կարգերը) միավորել մեկ միասնական կարգի շրջանակներում։
-
Քննարկվել է
28.06.2023 - 13.07.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 2229
Տպել