«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԱՂԵՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
9 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԱՂԵՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Անհրաժեշտությունը
Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2023 թվականի հունվարի 12-ի N02/08.2/820-2023 հանձնարարականի կատարման անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Կարևորելով ՀՀ տարածքում առկա սողանքային երևույթները, ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման /Կետ 7.2/ կատարումը, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի N128-Ն հրամանում կատարվել են լրացումներ (քաղաքաշինական օբյեկտների նախագծման նորմատիվ լրացուցիչ պահանջներ են մշակվել՝ հրամանի համալրում հակասողանքային, կանխարգելիչ միջոցառումների դրույթներով, նորամշակ պահանջների մասով իրազեկման ապահովմամբ):
Հայաստանի Հանրապետության տարածքում առավել վտանգավոր սողանքային տեղամասերում հետազննությունների և կանխարգելիչ միջոցառումների մասով Հայաստանի Հանրապետության տարածքում առավել ռիսկային սողանքային տեղամասերում միջոցառումների իրականացման 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի (ՄԺԾԾ) ՀՀ քաղաքաշինության կոմիտեի հայտը 2022 թվականի փետրվարի 28-ի N01/14.2/1752-2022 գրությամբ ներկայացվել է ոլորտի լիազոր մարմին՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն:
ՀՀ կառավարության 2022 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2023-2025 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի բեռի նվազեցման 2022-2026 թվականների վերանայված ծրագիրը հաստատելու մասին» N1010-Ն որոշմամբ հավանության է արժանացել «Սողանքային աղետի դեմ պայքար» ծրագիրը և հատկացվել են չափաքանակներ:
Սողանքային աղետի դեմ պայքարին ուղղված ծրագրի հիմ նական նպատակներից են`
1) տարածքների, շենքերի և շինությունների, տարբեր նշանակության կառուցվածքների, հաղորդակցության ուղիների անվտանգ և անխափան շահագործումը,
2) սողանքային երևույթներից բնակչության անվտանգությունը,
3) սողանքային տեղամասերի վերաբերյալ լիարժեք տեղեկատվության հավաքագրումը,
4)տարածքային տվյալների գեոպորտալի ձևավորումը և այլն :
Այդ նպատակների իրականացումը կապահովի հանրապետության սողանքային տարածքներում գտնվող բնակավայրերի կայուն զարգացումն և բնակիչների անվտանգ ու բնականոն կենսագործունեությունը:
Սույն ծրագրի թիրախային չափորոշիչները ներկայացվել են երկու փուլերի նկարագրությամբ ՝ մինչնախագծային և նախագծերի մշակման և դրանց գործնականում իրագործման ժամանակահատվածի կտրվածքով՝
Առաջին փուլի թիրախները ձևավորվել են, որպես.
1. սողանքային տեղամասերում գտնվող շուրջ 3395 բնակելի տների տեխնիկական վիճակի հետազննություններ՝ ըստ ֆինանսավորման չափաքանակի:
2. ընտրված տեղամասերի տարածքների ինժեներաերկրաբանական հետազննություններ՝ շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննման գործընթացներին զուգահեռ:
Երկրորդ փուլով իրականացման ենթակա ծրագրերի մասով լրացուցիչ մշակվել է ծրագիր-ժամանակացույց :
2023-2026 թվականներին «Սողանքային աղետի դեմ պայքար» ծրագրով նախատեսվել է արդեն 2024 և 2025 թվականներին իրականացնել 933 բնակելի տների տեխնիկական վիճակի հետազննություն, իսկ 2026 թվականի համար՝ 555 բնակելի տների տեխնիկական վիճակի հետազննություն:
2.1 Առաջարկվող լուծումները
Սողանքային աղետի դեմ պայքարի ծրագրով առաջարկվում է ֆինանսավորել հետևյալ միջոցառումները.
1) սողանքային տարածքների բնակիչների անվտանգության ապահովման համար վթարային տեղամասերի բացահայտման և ուսումնասիրության, ինժեներական հետազննությունների շարունակական իրականացումը
2) առավել վտանգավոր սողանքային տեղամասերում ինժեներաերկրաբանական հետազննությունների և ռեժիմային դիտարկումների (մոնիտորինգի) ցանցի ստեղծումը,
3) առավել վտանգավոր սողանքային տեղամասերում ռեժիմային դիտարկումների (մոնիտորինգի) իրականացումը:
Այդ նպատակների իրականացումը կապահովի հանրապետության սողանքային տարածքներում գտնվող բնակավայրերի կայուն զարգացումն և բնակիչների անվտանգ ու բնականոն կենսագործունեությունը:
Ուստի, կարգավորումը գնահատվում է որպես հրատապ:
Կից ներկայացվում է նաև հիմնավորում-հաշվարկը:
2.2 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N1902-Ն որոշում
Կետ 7.2 (միջոցառումների ծրագիր)՝ «Առավել վտանգավոր սողանքային տեղամասերում հետազննությունների և կանխարգելիչ միջոցառումների մասով առաջարկությունների ներկայացում»
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից
4. Ակնկալվող արդյունքը
Ծրագրից ակնկալվող արդյունքային ցուցանիշների՝ սողանքային տարածքների բնակիչների անվտանգության ապահովման համար վթարային տների բացահայտումը, առավել վտանգավոր սողանքային տեղամասերում ինժեներաերկրաբանական հետազննությունների և ռեժիմային դիտարկումների (մոնիտորինգի) ցանցի ստեղծումը, առավել վտանգավոր սողանքային տեղամասերում ռեժիմային դիտարկումների (մոնիտորինգի) իրականացումը:
5. Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության սողանքային աղետի կառավարման հայեցակարգը, հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը և սողանքային տեղամասերի մոնիթորինգի մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը կառաջացնի լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն՝ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում համապատասխան փոփոխություններ:
Հիմնավորում-հաշվարկ
ՀՀ սողանքային տարածքներում նախատեսվող ինժեներական հետազննումների արժեքների
Սողանքային երևույթների կայունացման և ազդեցության բացառման միջոցառումների ճիշտ ընտրությունը լուրջ հիմնավորումներ է պահանջում: Հիմնավոր և նպատակային հակասողանքային միջոցառումների նախագծման և իրականացման համար, համաձայն ՀՀՇՆ I-2.01-99 (Ինժեներական հետազննումներ շինարարության համար) և ՍՆիՊ 2.01.15-90 (Տարածքների, շենքերի և կառուցվածքների ինժեներական պաշտպանությունը երկրաբանական վտանգավոր երևույթներից) նորմատիվային փաստաթղթերի, պահանջվում է բազմակողմանի ու մանրակրկիտ ինժեներական հետազոտություններ, որոնք պետք է պարզաբանեն՝
- սողանքային մարմնի երկրաչափական պարամետրերը (մակերեսը, խորությունը, սահքի մակերևույթի բնույթը և այլն),
- երկրաբանական կառուցվածքը,
- հիդրոերկրաբանական պայմանները,
- ստորգետնյա ջրերի ռեժիմը, ջրատար ապարների ֆիլտրացիոն հատկությունները,
- գրունտների ֆիզիկամեխանիկական, ռեոլոգիական ու ջրաֆիզիկական հատկությունները,
- սողանքային մարմնի լարված վիճակի դինամիկան,
- մակերևութային հոսքի ռեժիմը, հիդրոլոգիական պայմանների փոփոխությունները լանջի տեղաշարժից հետո,
- բնորոշ սողանքային հատկանիշները (ռելիեֆի մակերևույթի բնույթը, ճեղքերի չափերը, վիճակը, խորությունը և այլն),
- լանջի կայունությունը,
- սողանքի հասակն ու ակտիվությունը,
- հետագա զարգացման կանխատեսումը:
Թվարկած խնդիրների լուծման համար անհրաժեշտ է հետևյալ ինժեներական հետազոտությունների իրականացումը.
1. Նախնական հետազոտությունները ներառում են`
Կախված սողանքային տեղամասի չափերից, բարդությունից, հեռավորությունից, ուսումնասիրվածության աստիճանից, դիտարկվող կետերի քանակից ու հաճախականությունից և այլ գործոններից` նախնական հետազոտությունների և ռեժիմային դիտարկումների (մոնիտորինգ) աշխատանքների խոշորացված արժեքների հաշվարկման համար դիտարկվել են նաև ներկայումս ուժը կորցրած ճանաչված ՀՀ կառավարության 28.03.2002թ. N 13 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանում անապատացման դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագրի» շրջանակներում ՀՀ Տավուշի մարզի Մակարավանք հուշահամալիրի 30 հա սողանքային տեղամասում 2003 թվականին իրականացված ինժեներական հետազննական աշխատանքների հետևյալ արժեքները.
ՏԵՂԱԳՐԱԿԱՆ և ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ՝
- Որպես հիմք բոլոր տեսակի հետազոտությունների անցկացման, դրանց տվյալների ֆիքսման, ինչպես նաև հետագա միջոցառումների ընտրման ու նախագծման համար նախատեսվում է տեղագրական (տոպոգրաֆիական) 1:1000 մասշտաբի հանույթ շուրջ 35 հեկտար մակերեսի վրա՝ ընդգրկելով սողանքային մարմինն ու հարակից տարածքը, հատկապես Մակարավանքի և դրանից դեպի արևմուտք ընկած տարածքը - աշխատանքների կատարման նախատեսվող արժեքը՝ 1,650.0 հազ դրամ;
- Գեոդեզիական ցանցի ստեղծում սողանքային պրոցեսների դինամիկայի երկարատև դիտարկումների անցկացման համար՝ տարբեր տեսակի (երկարաժամկետ, վաղօրոք, կարճաժամկետ և այլն) կանխատեսումների նպատակով՝ 1,100.0 հազ դրամ;
- Դիտարկումների անցկացում՝ 880.0 հազ դրամ (մեկ տարվա դիտարկումների ցիկլի արժեքը):
Ընդամենը տեղագրական և գեոդեզիական աշխատանքներ՝ 1650.0+1100.0+880.0= 3,630.0 հազ դրամ:
ԻՆԺԵՆԵՐԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Նախկին տարիների հետազոտությունների նյութերի հավաքագրում, ուսումնասիրություն, վերլուծություն, մշակում, այդ թվում՝ տարբեր տարիների աէրոլուսանկարների վերծանում, համեմատում, համապատասխան ուրվագծերի ու քարտեզների կազմում, տեղադիտական ու հանույթային երթուղիների և դաշտային այլ աշխատանքների ծրագրերի մշակում՝ 880.0 հազ դրամ;
- Ինժեներաերկրաբանական տեղադիտություն` 165.0 հազ դրամ;
- Համալիր ինժեներաերկրաբանական 1:2000 մասշտաբի հանույթ՝ շուրջ 30 հա տարածքում՝ 990.0 հազ դրամ:
Ընդամենը ինժեներաերկրաբանական հետազոտություններ՝ 880.0+165.0+990.0=2,035.0 հազ դրամ:
ԼԵՌՆԱՀՈՐԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝
- հորատանցքերի հորատում 12 հատ, 360 գծամետր ընդհանուր ծավալով, որից 6 հորատանցքը միջինը 40 մ խորությամբ և 6-ը՝ միջինը 20 մ խորությամբ յուրաքանչյուրը: Հորատումը նախատեսվում է մեխանիկական սյունային եղանակով, առանց լվացման, կարճ ուղերթերով, գրունտների և ստորգետնյա ջրերի նմուշարկումներով՝ 5,555.0 հազ դրամ;
- հետախուզահորերի անցում 6 հատ՝ միջինը 5 մ խորությամբ՝ գրունտների նմուշարկումներով՝ 440.0 հազ դրամ:
Հորատանցքերը (բացի դիտարկման համար նախատեսվածից) և հետախուզահորերը անցումից հետո պետք է շերտ առ շերտ պարտադիր լցվեն տոփանումով:
Ընդամենը լեռնահորատման աշխատանքներ՝ 5,555.0+440.0=5,995.0 հազ դրամ:
ՓՈՐՁԱՖԻԼՏՐԱՑԻՈՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՈՐԱՏԱՆՑՔԵՐՈՒՄ և ՀԵՏԱԽՈՒԶԱՀՈՐԵՐՈՒՄ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝
- արտամղումներ հորատանցքերից 2 արտամղում՝ 550.0 հազ դրամ,
- ջրալցում հետախուզահորերի մեջ 2 ջրալցում՝ 110.0 հազ դրամ:
Ընդամենը փորձաֆիլտրացիոն հետազոտություններ՝ 550.0+110.0=660.0 հազ դրամ:
ԻՆԺԵՆԵՐԱԵՐԿՐԱՖԻԶԻԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝
- էլեկտրահետախուզական հետազոտություններ հորատանցքերում՝ երկրի մակերևույթից (երկրաբանական կտրվածքի, հիդրոերկրաբանական պայմանների, գրունտների հատկությունների ուսումնասիրության, լարված վիճակի չափումներ և այլն) - 935.0 հազ դրամ;
- սեյսմահետախուզական և ակուստիկական հետազոտություններ երկրի մակրևույթից հորատանցքերում և դրանց միջև - 660.0 հազ դրամ:
Ընդամենը ինժեներաերկրաֆիզիկական հետազոտություններ՝ 935.0+660.0=1,595.0 հազ դրամ:
ԳՐՈՒՆՏՆԵՐԻ ԴԱՇՏԱՅԻՆ (ՊՐԵՍԻՈՄԵՏՐԻԱԿԱՆ) ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՈՐԱՏԱՆՑՔԵՐՈՒՄ և ՀԵՏԱԽՈՒԶԱՀՈՐԵՐՈՒՄ՝ 385.0 ՀԱԶ ԴՐԱՄ:
Ընդամենը՝ 385.0 հազ դրամ:
ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝
- գրունտների ֆիզիկամեխանիկական ու ջրաֆիզիկական հատկությունների (շուրջ 40 նմուշ)- 440.0 հազ դրամ;
- ստորգետնյա ջրերի նմուշների (10 նմուշ) - 110.0 հազ դրամ:
Ընդամենը լաբորատոր հետազոտություններ՝440.0+110.0= 550.0 հազ դրամ:
ԴԱՇՏԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄԵՐԱԼ /ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ/ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝
- լեռնահորատման աշխատանքների – 550,0 հազ դրամ;
- համալիր ինժեներաերկրաբանական հանույթի – 165,0 հազ դրամ.
- հիդրոերկրաբանական, փորձաֆիլտրացիոն և ռեժիմային դիտարկումների – 165,0 հազ դրամ;
- ինժեներաերկրաֆիզիկական աշխատանքների – 220,0 հազ դրամ;
- գրունտների և ստորգետնյա ջրերի լաբորատոր և դաշտային հետազոտությունների- 192,5 հազ դրամ;
- լանջի կայունության հաշվարկներ -165,0 հազ դրամ;
- հաշվետվության կազմում, ձևավորում – 302,5 հազ դրամ:
Ընդամենը կամերալ /գրասենյակային/ աշխատանքներ` 550.0+165.0+165.0+220.0+192.5+165.0+302.5= 1,760.0 հազ դրամ:
30 հա սողանքային տեղամասի համար իրականացված ինժեներական հետազննումների աշխատանքների արժեքը կկազմի 16,610.0 հազ դրամ: Հետևաբար՝ 1 հա սողանքային տեղամասի հետազոտությունների համար կպահանջվի 554.0 հազ դրամ:
2. Ռեժիմային դիտարկումները (մոնիտորինգ) ներառում են՝
- գեոդեզիական դիտարկումներ,
- հորատանցքերում ստորգետնյա ջրերի մակարդակի ու աղբյուրների ելքերի ծախսի դիտարկումներ,
- տեխնածին ազդեցությունների փոփոխությունների դիտարկումներ:
Առանձին մեկ սողանքային տեղամասում մեկ տարվա ռեժիմային դիտարկումների իրականացման համար նախատեսվում է 1,500.0-2,000.0 հազ դրամ՝ համաձայն տարբեր մասնագիտական կազմակերպությունների կողմից իրականացված ռեժիմային դիտարկումների շուկայական արժեքի:
3. Մինչև 200 մ2 մակերեսով տների տեխնիկական վիճակի հետազննություն իրականացնելու համար նախատեսվում է 200.0-250.0 հազ դրամ՝ համաձայն տարբեր մասնագիտական կազմակերպությունների կողմից ներկայումս իրականացված բնակելի տների տեխնիկական վիճակի ուսումնասիրության շուկայական արժեքի:
-
Քննարկվել է
28.06.2023 - 13.07.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Նախարարություն
Քաղաքաշինության կոմիտե
Դիտումներ` 2362
Տպել