Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 64-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

————————— 2023 թվականի N —— Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 64-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ ավարտից հետո պատճառական կապով զոհված (մահացած) զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջությանն աջակցման միջոցառումը հաստատելու մասին» N 64-Լ որոշման՝
  • N 1 հավելվածի 1-ին կետը «28-րդ կետով» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշման հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետով» բառերով.
  • N 1 հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Սույն միջոցառման շրջանակներում շահառու ծնողներին փոխհատուցում տրամադրվում է ՝

1) դոնորական ձվաբջջի ձեռքբերման ծախսերի համար՝ առավելագույնը երկու անգամ՝ սույն միջոցառման 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված փոխհատուցման չափով,

2) փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի համար՝ միայն մեկ անգամ։»:

  • N 2 հավելվածի՝

ա. 2-րդ կետը «28-րդ կետով» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշման հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետով» բառերով.

բ. 2-րդ կետի 4-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» պարբերությամբ.

«դ. նշում՝ հրամանը արտամարմնային բեղմնավորման երկրորդ փորձի համար տալու մասին:»:

գ. 2.1.-ին կետը «28-րդ կետով» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշման հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետով» բառերով.

դ. 9-րդ կետի 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9) փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար սույն միջոցառման շրջանակներում փոխհատուցում տրամադրելու համար արդեն առկա է գրության մեջ նշված՝ շահառու ծնողների (դիմող ծնողի) ներկայացրած դիմում, որը չի մերժվել.»,

ե. 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ ենթակետով. 

«10) դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար սույն միջոցառման շրջանակներում փոխհատուցում տրամադրելու համար արդեն առկա է գրության մեջ նշված՝ շահառու ծնողների (դիմող ծնողի) առնվազն երկու չմերժված դիմում։»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

  • Քննարկվել է

    27.06.2023 - 12.07.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2320

Տպել