Հիշել նախագիծը

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում  լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի

  1. Անհրաժեշտությունը.

Սույն օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով  և «Վիճկախաղերի մասին» ՀՀ օրենքներով:

Վերը նշված օրենքների համաձյան ՀՀ տարածքում «Վիճակախաղերի կազմակերպման» գործունեությունը համարվում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, սակայն սակայն օտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված «ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման» գործունեության լիցենզիա չունեցող կազմակերպությունները ՀՀ տարարածքում ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով խաղացողին որևէ շահումով խաղի մասնակցելու հնարավորություն  են ստեղծում (որևէ կերպ մասնակցելու իրավունք են տրամադրում): ՀՀ-ում լիցենզավորված ընկերությունների համար դարձել են անմրցելի՝ ստեղծելով ակնհայտ հակամրցակցային միջավայր, ինչպիսիք են՝  պետական տուրքերից և հարկերի վճարումներից ազատված լինելը, անարգել գովազդների իրականացումը, տվյալ պարագայում գործ ունենք նաև հաճախորդների շահերի պաշտպանվածության բացակայության խնդրի հետ, քանի որ ի տարբերություն ՀՀ-ում լիցենզավորված կազմակերպիչների՝ չկան հստակ երաշխիքներ և մեխանիզմներ, որ հաճախորդների իրավունքները չեն ոնտահարվի ՀՀ-ում չլիցենզավորված և համանման գործունեություն իրականացնող օտարերկրյա ընկերությունների կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու դեպքում:  Արդյունքում ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի (տոտալիզատորի) վրա կատարվող խաղադրույքները դուրս են գալիս պետական վերահսկողությունից և փաստացի վերածվում են ստվերային գործունեության:

  1. Կարգավորման նպատակները

Ելնելով վերոգրյալից` Օտարերկրյա չլիցենզավորված ընկերությունների կողմից ՀՀ-ում անարգել վերը նշված գործողություններն իրականացնելուն հակազդելու նպատակով Նախագծով առաջարկում ենք սահմնաել, որ օտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված «Վիճակախաղերի կազմակերպման» գործունեության լիցենզիա չունեցող, ՀՀ տարարածքում ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով խաղացողին որևէ շահումով խաղի մասնակցելու հնարավորության ստեղծող  կազմակերպությունների կայքերն ենթակա են արգելափակման:

 

3  Առաջարկվող կարգավորումները

Նախագծով առաջարկվում է Օրենքի 4-րդ հոդվածում կատարել  լրացումներ, որոնց համաձայան սահմանվում է, որ.

  • Արգելվում է օտարերկրյա պետություններում կազմակերպված վիճակախաղերին մասնակցությանը հնարավորության ստեղծումը, ինչպես նաև այդ խաղերի գովազդումը Հայաստանի Հանրապետության տարածքում և «ԱՄ» դոմենային տիրույթում:
  • Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել oտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կողմից կազմակերպված վիճակախաղերին մասնակցությանը հնարավորության և հասանելիության  արգելափակման կարգը:
  • «Օտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կողմից կազմակերպված ինտերնետ շահումով խաղերի կայքերն ենթակա են արգելափակման ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների կողմից՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով և ժամկետներում՝  Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հանձնաժողովի/կամ աշխատանքայի խմբի ղեկավարի կողմից հաստատված արգելափակման ենթակա կայքերի ցանկի հիման վրա: Աշխատանքային խբին/հանձնաժողովի կազմը, իրավասությունները սահմանում է Կառավարությունը:
  • Ինչպես նաև սահմանվում է օրենքով սահմանված պահանջի խախտման դեպքում ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորի համապատասխան լիցենզիայի գործողությունը ենթակա է կասեցման՝ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
  1. Ակնկալվող արդյունքները

Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ կստեղծվեն Կազմակերպիչների համար բարենպաստ, հավասար մրցակացային ապայմաններ, սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության, անձանց բարոյական կամ նյութական վնաս պատճառելու սպառնալիքով հղի գործունեության կանխարգելմանը՝ օտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կողմից ռեզիդենտ խաղացողների ներգրվման տեսանկյունից:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախա­գծերը մշակվել են ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

 Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

  1. Այլ տեղեկություններ

  Նախագծի  ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

  • Քննարկվել է

    26.06.2023 - 11.07.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2497

Տպել

Առաջարկներ`

Արման Սահակյան

07.07.2023

Արտասահմանյան ինտերնետ շահումով ընկերություններից շատերը գործում են լիզենզիա տրամադրող և լիզենզիայի պայմանների կատարմանը հետևող ասոցիացիաների պայմանների ներքո, օրինակ EGBA (European Gambling and Betting Association)։ Նախագծում բացարձակ խոսք չկա դրանց մասին։ Ավելին, արտասահմանյան ընկերություններից շատերն իրենց շատ ավելի հաճախորդամետ են դրսևորում, քան տեղական ընկերությունները։ Մյուս կողմից, արտասահմանյան ընկերություններում գրանցված և ակտիվություն ցուցաբերող հաճախորդները շատ չեն։ Տպավորությունն այն է, որ նախագիծը գործելու է ի շահ տեղական բեթինգ ընկերությունների։ Ընդ որում, չի բացառվում նաև նախագծի հեղինակի փոխկապակցվածությունը այդ ընկերություններին։ Մյուս կողմից, այս նախագծի ընդունմամբ փակվում է արտասահմանյան հեղինակավոր ընկերությունների հնարավոր մուտքը Հայաստան և բիզնես գործունեության ծավալումը։

Տիգրան Ստեփանյան

28.06.2023

Նախագծի հիմնավորման այն պատճառաբանությանը, թե իբր <<Ի տարբերություն ՀՀ-ում լիցենզավորված կազմակերպիչների՝ չկան հստակ երաշխիքներ և մեխանիզմներ, որ Ինտերնետ շահումով խաղեր խաղացողների /հաճախորդների/ իրավունքները չեն ոնտահարվի ՀՀ-ում չլիցենզավորված և համանման գործունեություն իրականացնող օտարերկրյա ընկերությունների կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու դեպքում:>>, հարկ է նկատել, որ նման խաղեր խաղացողների իրավունքները պաշտպանելու վերաբերյալ պատճառաբանությունը մի տեսակ արժանահավատ չի հնչում /տես ՀՀ քաղ․օր․ 1039-րդ հոդված/։ Եկեք անվանենք իրերն իրենց անուններով՝ տեղական ինտերնետ շահումով խաղեր կազմակերպողների շահերի սպասարկմանն ուղղված նախագիծ է

Հարություն Ուստակատարան

26.06.2023

Առաջարկ։ Չտրամադրել լիցենզիա այլևս, իսկ գործողների ժամկետները այսուհետ չերկարացնել, կամ սահմանել առավելագունը 5 տարի ժամկետ, որից հետո արգելված կլինի այս գործունեությունը ՀՀ տարածքում։ Առաջարկ 2: Սահմանափակել VPN-ի օգտագործմամբ հասանելիությունը կամ մուտք գործելու հնարավորությունը։ Առաջարկ 3: Սահմանափակել Ռոմինկում գտնվող քարտի ինտերնետի միջոցով հասանաելիությունը կամ մոպտք գործելու հնարավորությունը։

Տեսնել ավելին