Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

  1. Անհրաժեշտությունը.

Սույն օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով և «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:

Վերը նշված օրենքների համաձյան ՀՀ տարածքում «Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման» գործունեությունը համարվում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, սակայն օտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված «ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման» գործունեության լիցենզիա չունեցող կազմակերպությունները ՀՀ տարարածքում ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով խաղացողին որևէ շահումով խաղի մասնակցելու հնարավորություն  են ստեղծում (որևէ կերպ մասնակցելու իրավունք են տրամադրում): ՀՀ-ում լիցենզավորված ընկերությունների համար դարձել են անմրցելի՝ ստեղծելով ակնհայտ հակամրցակցային միջավայր, ինչպիսիք են՝  Պետական տուրքերից և հարկերի վճարումներից ազատված լինելը, անարգել գովազդների իրականացումը, տվյալ պարագայում գործ ունենք նաև հաճախորդների շահերի պաշտպանվածության բացակայության խնդրի հետ, քանի որ ի տարբերություն ՀՀ-ում լիցենզավորված կազմակերպիչների՝ չկան հստակ երաշխիքներ և մեխանիզմներ, որ հաճախորդների իրավունքները չեն ոնտահարվի ՀՀ-ում չլիցենզավորված և համանման գործունեություն իրականացնող օտարերկրյա ընկերությունների կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու դեպքում:  Արդյունքում ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի (տոտալիզատորի) վրա կատարվող խաղադրույքները դուրս են գալիս պետական վերահսկողությունից և փաստացի վերածվում են ստվերային գործունեության:

 

  1. Կարգավորման նպատակները

Ելնելով վերոգրյալից Օտարերկրյա չլիցենզավորված ընկերությունների կողմից ՀՀ-ում անարգել վերը նշված գործողություններն իրականացնելուն հակազդելու նպատակով  Նախագծով առաջարկում ենք սահմնաել, որ օտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված «ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման» գործունեության լիցենզիա չունեցող, ՀՀ տարարածքում ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով խաղացողին որևէ շահումով խաղի մասնակցելու հնարավորության ստեղծող (որևէ կերպ մասնակցելու իրավունքի տրամադրող, բացառությամբ ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպությունների կայքերն ենթակա են արգելափակման:

3  Առաջարկվող կարգավորումները

Նախագծով առաջարկվում է Օրենքի 4-րդ հոդվածում կատարել լրացումներ, որոնց համաձայն.

  • «Արգելվում է օտարերկրյա պետություններում կազմակերպված ինտերնետ շահումով խաղերին մասնակցությանը հնարավորության ստեղծումը, ինչպես նաև այդ խաղերի գովազդումը Հայաստանի Հանրապետության տարածքում և «ԱՄ» դոմենային տիրույթում:
  • Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել oտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կողմից կազմակերպված ինտերնետ շահումով խաղերի մասնակցության հնարավորության և հասանելիության արգելափակման կարգը:
  • «Օտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կողմից կազմակերպված ինտերնետ շահումով խաղերի կայքերն ենթակա են արգելափակման ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների կողմից՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով և ժամկետներում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հանձնաժողովի/կամ աշխատանքայի խմբի ղեկավարի կողմից հաստատված արգելափակման ենթակա կայքերի ցանկի հիման վրա: Աշխատանքային խբին/հանձնաժողովի կազմը, իրավասությունները սահմանում է Կառավարությունը:
  • Ինչպես նաև սահմանվում է օրենքով սահմանված պահանջի խախտման դեպքում ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորի համապատասխան լիցենզիայի գործողությունը ենթակա է կասեցման՝ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

 

  1. Ակնկալվող արդյունքները

Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ կստեղծվեն Կազմակերպիչների համար բարենպաստ, հավասար մրցակացային ապայմաններ, սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության, անձանց բարոյական կամ նյութական վնաս պատճառելու սպառնալիքով հղի գործունեության կանխարգելմանը՝ օտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կողմից ռեզիդենտ խաղացողների ներգրվման տեսանկյունից:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախա­գիծը մշակվել են ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

 Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

  1. Այլ տեղեկություններ

  Նախագծի  ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

  • Քննարկվել է

    26.06.2023 - 11.07.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2275

Տպել

Առաջարկներ`

Տիգրան Ստեփանյան

28.06.2023

Նախագծի հիմնավորման այն պատճառաբանությանը, թե իբր <<Ի տարբերություն ՀՀ-ում լիցենզավորված կազմակերպիչների՝ չկան հստակ երաշխիքներ և մեխանիզմներ, որ Ինտերնետ շահումով խաղեր խաղացողների /հաճախորդների/ իրավունքները չեն ոնտահարվի ՀՀ-ում չլիցենզավորված և համանման գործունեություն իրականացնող օտարերկրյա ընկերությունների կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու դեպքում:>>, հարկ է նկատել, որ նման խաղեր խաղացողների իրավունքները պաշտպանելու վերաբերյալ պատճառաբանությունը մի տեսակ արժանահավատ չի հնչում /տես ՀՀ քաղ․օր․ 1039-րդ հոդված/։ Եկեք անվանենք իրերն իրենց անուններով՝ տեղական ինտերնետ շահումով խաղեր կազմակերպողների շահերի սպասարկմանն ուղղված նախագիծ է

Հարություն Ուստակատարան

26.06.2023

Առաջարկ։ Լիցենզիա չտրամադրել այլևս, իսկ ներկա Լիցենզիա ունեցողների ժամկետը չերկարացնել այսուհետ, կամ սահամանել մաքսիմում 5 տարի, որից հետո արգելված է լինելու այս գործունեությունը ՀՀ-ում։

Տեսնել ավելին