Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 180-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1․ Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը․
Համայնքի ավագանու որոշմամբ կարգավորվում է ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքում Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգի համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից մատուցվող ծառայության (հեծանիվ - 30 րոպե – 500 դրամ) փոխհատուցման վճարի սահմանումը։
2․ Առկա իրավիճակը․
2023 թվականի համար Կապան համայնքի վարչական տարածքում գործում է համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 180-Ն որոշման պահանջները:
3. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը․
Համայնքի ավագանու որոշման ընդունման նպատակը «Տեղական ինքնակառավարման մասին» և «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված պահանջների իրականացումը, կատարելը և ապահովելն է։
4. Ենթաօրենսդրական իրավական ակտի՝ նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը․
Քանի որ տեղական վճարը տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների շրջանակներում համայնքի կամ համայնքի պատվերով մատուցած ծառայությունների համար համայնքի բյուջե վճարվող, սույն օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ է, հետևաբար տեղական տուրքերը և վճարները սահմանելու մասին որոշումը և այդ որոշման մեջ լրացում կատարելը կրում է նորմատիվ բնույթ՝ պարունակելով վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է կարգավորելու տեղական տուրքերի սահմանման և գանձման հետ կապված հարաբերությունները։

 

  • Քննարկվել է

    22.06.2023 - 07.07.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեղական ինքնակառավարում

  • Նախարարություն

    Սյունիքի մարզի Կապան համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2276

Տպել