Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2390-Ն, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 1259-Ն ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1160-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2390-Ն, 2006 թվականի օգոստոսի 31-ի N 1259-Ն և 2008 թվականի սեպտեմբերի 25-ի N 1160-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 10-րդ բաժնի 53-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթների կատարման անհրաժեշտությամբ՝ համաձայն որի Միության տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից անդամ պետությունների տարածքներում արտադրանքին ներկայացվող համապատասխան ազգային օրենսդրությամբ պարտադիր պահանջները նույնական արտադրանքի համար չեն կարող գործել, ուստի նշվածի հիման վրա ուժը կորցրած են ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Մեքենաների և մեխանիզմների անվտանգությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2390-Ն, որի մասով ԵԱՏՄ շրջանակներում գործում է Մաքսային միության հանձնաժողովի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի N 823 որոշմամբ հաստատված «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 010/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 31-ի «Վաճառքի համար նախատեսված կոշկեղենի հիմնական բաղկացուցիչ մասերի նյութերի մակնշման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1259-Ն որոշումը,  որի մասով ԵԱՏՄ շրջանակներում գործում է Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 876 որոշմամբ հաստատված «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 017/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի «Ճոպանուղիների շահագործման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1160-Ն որոշումը, որի մասով ԵԱՏՄ շրջանակներում գործում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 17-ի N 21 որոշմամբ հաստատված «Մանկական խաղահրապարակների համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 042/2017) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգը (սակայն դրանով սահմանված են մանկական խաղահրապարակների ճոպանուղու սարքավորումների նկատմամբ պարտադիր պահանջները)։ Բացի վերոգրյալից  «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 51-րդ հոդվածի համաձայն՝ տեխնիկական կանոնակարգերով սահմանվում են արտադրանքին կամ արտադրանքին և դրան ներկայացվող պահանջներին առնչվող՝ նախագծման, արտադրության, շինարարության, մոնտաժի, շահագործման, պահման, փոխադրման, իրացման և ուտիլիզացման գործընթացներին ներկայացվող և կատարման համար պարտադիր պահանջներ։ Այս համատեքստում անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի «Ճոպանուղիների շահագործման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1160-Ն որոշումը:

  • Քննարկվել է

    19.06.2023 - 11.07.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2135

Տպել