Հիշել նախագիծը

ՈՒԳՈՉՈՒԿՎՈՒ ՔՐԻՍՏՈՒՍ ՎԵՆԱՆՏՈՒՍԻ ԻՎՈՒԻՆ, ՆԱՅԱԻՐ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԹԻԿՆԻԶՅԱՆԻՆ, ԱՐՍԵՆԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԷԴՈՒԱՐԴ ԱՐԹՈՒՐԻ ԲԱԳՐԻՆՑԵՎԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

  «ՈՒԳՈՉՈՒԿՎՈՒ ՔՐԻՍՏՈՒՍ ՎԵՆԱՆՏՈՒՍԻ ԻՎՈՒԻՆ, ՆԱՅԱԻՐ  ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԹԻԿՆԻԶՅԱՆԻՆ, ԱՐՍԵՆԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԷԴՈՒԱՐԴ ԱՐԹՈՒՐԻ ԲԱԳՐԻՆՑԵՎԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

       Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել  հետևյալ քաղաքացիներին 2023 թվականի մարտի 13-ի N  91-Ա  հրամանագրով  Ուգոչուկվու Քրիստուս Վենանտուսի Իվուին,  2023 թվականի  մարտի  7-ի N 86-Ա  հրամանագրով Նայաիր Հովհաննեսի Թիկնիզյանին, 2023 թվականի հունվարի 27-ի N 31-Ա հրամանագրով Արսենի Մարտունի Պետրոսյանին և 2023 թվականի մարտի 20-ի N 102-Ա  հրամանագրով Էդուարդ Արթուրի Բագրինցևին:

Ուգոչուկվու Քրիստուս Վենանտուսի Իվուն, Նայաիր Հովհաննեսի Թիկնիզյանը  և Էդուարդ Արթուրի Բագրինցևը հանդես են գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմի կազմում, մասնակցելու  են   ֆուտբոլի ուսումնամարզական հավաքներին  և Եվրոպայի  նախընտրական փուլերի խաղերին, իսկ Արսենի Մարտունի Պետրոսյանը հրավիրվել է ֆուտզալի ազգային հավաքականում հանդես գալու նպատակով, մասնակցելու է ուսումնամարզական հավաքներին և միջազգային մրցումներին:

           Հետևաբար՝  անհրաժեշտություն է առաջացել Ուգոչուկվու Քրիստուս Վենանտուսի Իվուին, Նայաիր Հովհաննեսի Թիկնիզյանին, Արսենի Մարտունի Պետրոսյանին և Էդուարդ Արթուրի Բագրինցևին ազատել  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետը՝ ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից:

          Ուգոչուկվու Քրիստուս Վենանտուսի Իվուն հաշվառված է Երևանի թիվ 1 զինվորական կոմիսարիատում, Նայաիր Հովհաննեսի Թիկնիզյանը՝ հանրապետական զինվորական կոմիսարիատում, Արսենի Մարտունի Պետրոսյանը՝ Կենտրոնի զինվորական կոմիսարիատում, իսկ Էդուարդ Արթուրի Բագրինցևը՝ Երևանի թիվ 2 զինվորական կոմիսարիատում:

     «Ուգոչուկվու Քրիստուս Վենանտուսի Իվուին, Նայաիր Հովհաննեսի Թիկնիզյանին,  Արսենի Մարտունի Պետրոսյանին և Էդուարդ Արթուրի Բագրինցևին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում

  • Քննարկվել է

    19.06.2023 - 05.07.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2115

Տպել