ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 48-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 48-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՄ՝
- Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 24-ի «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին» N 48-Ն հրամանի հավելվածով հաստատված կարգի 9-րդ կետի.
- 3-րդ ենթակետի «Մանկավարժին» բառը փոխարինել «տվյալ ոլորտում մասնագիտական գործունեություն իրականացնող մասնագետին» բառերով:
- 4-րդ ենթակետից հետո լրացնել նոր 5-րդ ենթակետը հետևյալ բովանդակությամբ.
«5) առկա է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում ներդրվող կամ ներդրված մասնագիտությամբ կազմակերպության կողմից վերապատրաստված անձ։
ՆԱԽԱՐԱՐ՝ Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
-
Քննարկվել է
16.06.2023 - 02.07.2023
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 2223
Տպել