«ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԹԱՓՈՆՆԵՐԻ՝ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
3 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2023 թվականի ______ N__-Ն
ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԹԱՓՈՆՆԵՐԻ՝ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 115-րդ հոդվածի 4-րդ մասը և 338-րդ հոդվածի 6-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել վերամշակման գործառնությունների հետևանքով առաջացած թափոնների՝ առևտրային նպատակներով օգտագործման համար ոչ պիտանի ճանաչելու կարգը՝ համաձայն հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված
ՀՀ կառավարության «____» __________ ____
N____-Ն որոշման
ԿԱՐԳ
ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԹԱՓՈՆՆԵՐԻ՝ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՃԱՆԱՉԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների վերամշակման գործառնությունների հետևանքով առաջացած թափոնների՝ առևտրային նպատակներով օգտագործման համար ոչ պիտանի ճանաչելու հետ կապված հարաբերությունները։
2. «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների վերամշակման գործառնությունների հետևանքով առաջացած թափոնները առևտրային նպատակներով օգտագործման համար ոչ պիտանի են ճանաչվում այն դեպքում, երբ դրանք «Թափոնների մասին» օրենքին համապատասխան՝ թափոնների հեռացման վայրերը շահագործողների հետ հայտարարատուի կողմից կնքված համապատասխան պայմանագրերի համաձայն ենթակա են վնասազերծման, ոչնչացման կամ տեղադրման (այդ թվում՝ թաղման), որոնք բացառում են թափոնների հետագա օգտագործումը։
3. Հայտարարատուն, «Վերամշակում՝ մաքսային տարածքում» կամ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի ավարտի համար՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11․04․2017թ․ պայմանագրի հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) սահմանված ժամկետների սահմաններում թափոնների՝ հետագա առևտրային նպատակներով օգտագործման համար ոչ պիտանի ճանաչման նպատակով մաքսային մարմիններին է ներկայացնում սույն կարգի 2-րդ կետում նշված պայմանագրերի օրինակները։
4. Մաքսային մարմինը սույն կարգի 2-րդ կետում նշված պայմանագրերի հիման վրա սույն կարգի 2-րդ կետում նշված գործողությունների իրականացման համար հայտարարատուին տրամադրում է դրանց հանձնման վերաբերյալ սույն կարգին կից ձևին համապատասխան թույլտվություն՝ սահմանելով թափոնների հանձնման համար ժամկետ՝ մինչև «Վերամշակում՝ մաքսային տարածքում» կամ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի ավարտի համար Օրենսգրքով սահմանված ժամկետի ավարտը կամ մերժում է թույլտվության տրամադրումը՝ սույն կարգի 9-րդ կետով նախատեսված դեպքում:
5. Սույն կարգի 4-րդ կետում նշված թույլտվությունը տրամադրվում է էլեկտրոնային եղանակով, իսկ մինչև էլեկտրոնային եղանակով տրամադրման համար համապատասխան էլեկտրոնային համակարգի գործարկումը՝ թղթային եղանակով կամ թղթային եղանակի էլեկտրոնային օրինակի տրամադրմամբ:
6.Սույն կարգի 2-րդ կետում նշված պայմանագրերում պարտադիր պետք է պարունակվեն հետևյալ տեղեկությունները՝
1) թափոնների անվանումները, քանակները, ԱՏԳ ԱԱ ծածկագրերը․
2) այն մաքսային հայտարարագրերի գրանցման համարներն ու այդպիսի հայտարարագրերում ապրանքների հերթական համարները, որոնց վերամշակումից հետո առաջացել են թափոնները․
3) թափոնների նկատմամբ իրականացվող գործողությունների նկարագիրը․
4) թափոնների հեռացման վայրերը շահագործողների՝ համապատասխան գործունեությամբ զբաղվելու իրավունքը հաստատող փաստաթղթերի վերաբերյալ տեղեկություններ (լիցենզիայի համարը, տրամադրման ամսաթիվը, գործողության ժամկետի դեպքում՝ ժամկետի վերաբերյալ տեղեկատվություն)․
5) թափոնների հեռացման վայրերը շահագործողներին թափոնների հանձնման և թափոնների նկատմամբ իրականացվող գործողությունների ժամկետները։
7. Սույն կարգի 4-րդ կետում նշված թույլտվությունը մաքսային մարմինների կողմից տրամադրվում է կամ թույլտվության տրամադրումը մերժվում է սույն կարգի 2-րդ կետում նշված փաստաթղթերի ներկայացումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում։
8. Մաքսային մարմինը նախքան սույն կարգի 4-րդ կետում նշված թույլտվության տրամադրումը հայտարարատուի կողմից ներկայացված պայմանագրերին համապատասխան՝ թափոնների՝ հետագա առևտրային նպատակներով օգտագործման համար ոչ պիտանի լինելու հանգամանքի ստուգման նպատակով կարող է նշանակել փորձաքննություն, որի դեպքում սույն կարգի 7-րդ կետով նախատեսված ժամկետը կասեցվում է և վերսկսվում է փորձաքննության արդյունքների ստացման օրվանից։
9. Սույն կարգի 8-րդ կետին համապատասխան փորձաքննության արդյունքներով հայտարարատուի կողմից ներկայացված տեղեկատվության հաստատման դեպքում մաքսային մարմնի կողմից տրամադրվում է սույն կարգի 4-րդ կետով նախատեսված թույլտվությունը, իսկ հայտարարատուի կողմից ներկայացված տեղեկատվության չհաստատման դեպքում՝ թույլտվության տրամադրումը մերժվում է։
10. Էլեկտրոնային եղանակով տրամադրված թույլտվությունը կցվում է ապրանքների մասին հայտարարագրին, իսկ գրավոր եղանակով տրամադրված թույլտվության վերաբերյալ համապատասխան նշում է կատարվում ապրանքների մասին հայտարարագրի «D» սյունակում։
11. Մաքսային մարմնի կողմից սույն կարգի 4-րդ կետին համապատասխան տրամադրված թույլտվությունը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝
1) հայտարարատուի անվանումը, ՀՎՀՀ․
2) թափոնների հեռացման վայրը շահագործողի անվանումը, ՀՎՀՀ, տրամադրված լիցենզիայի համարը․
3) թափոնների անվանումները, քանակները, ԱՏԳ ԱԱ ծածկագրերը․
4) այն մաքսային հայտարարագրերի գրանցման համարներն ու այդպիսի հայտարարագրերում ապրանքների հերթական համարները, որոնց վերամշակումից հետո առաջացել են թափոնները․
5) թափոնների հեռացման վայրերը․
6) թափոնների հեռացման վայրերը շահագործողներին թափոնների հանձնման ժամկետը․
7) թափոնների նկատմամբ սույն կարգի 2-րդ կետով նախատեսված գործողությունների իրականացման ժամկետները։
12. Թափոնների հանձնման և սույն կարգի 2-րդ կետով նախատեսված գործողությունների իրականացման ժամկետները սահմանվում են հայտարարատուի կողմից մաքսային մարմին ներկայացված պայմանագրերում արտացոլված՝ այդպիսի ժամկետների վերաբերյալ տեղեկատվության հիման վրա, որոնք չեն կարող գերազանցել «Վերամշակում՝ մաքսային տարածքում» կամ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերի գործողության ավարտի համար՝ Օրենսգրքով սահմանված ժամկետը։
13. Հայտարարատուն սույն կարգի 4-րդ կետում նշված թույլտվության հիման վրա թափոնները հանձնում է «Թափոնների մասին» օրենքով նախատեսված թափոնների հեռացման վայրերը շահագործողներին՝ դրանց նկատմամբ հետագա գործողությունների իրականացման նպատակով՝ երկկողմանի ստորագրված հանձնման և ընդունման ակտի հիման վրա, որը պետք է պարունակի սույն կարգի 11-րդ կետով նախատեսված տեղեկությունները:
14. Հայտարարատուի կողմից թափոնների հանձնումից հետո դրանց հանձնման վերաբերյալ՝ սույն կարգով նախատեսված երկկողմանի ստորագրված հանձնման և ընդունման ակտը ներկայացվում է մաքսային մարմնին։
15. Թափոնները, Օրենսգրքի 170-րդ հոդվածի 3-րդ կետին կամ 195-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, ստանում են Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ՝ սույն կարգով նախատեսված գործողությունների իրականացումից և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հայտարարատուի կողմից մաքսային մարմին՝ «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների վերամշակման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման և մաքսային մարմինների կողմից հաստատման պահից։
16. Թափոնները «Վերամշակում՝ մաքսային տարածքում» կամ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի ավարտի համար Օրենսգրքով սահմանված ժամկետներում և Օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով ենթակա են ձևակերպման հայտարարատուի ընտրությամբ օտարերկրյա ապրանքների նկատմամբ կիրառելի մաքսային ընթացակարգերով, եթե՝
1) այն դեպքում, երբ հայտարարատուի կողմից մինչև «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերի գործողության ժամկետի ավարտը մաքսային մարմին չեն ներկայացվում սույն կարգի 2-րդ կետով նախատեսված պայմանագրերի օրինակները.
2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում պայմանագրերի ներկայացումից հետո, սույն կարգով սահմանված ժամկետներում դրանք չեն հանձնվում՝ «Թափոնների մասին» օրենքով նախատեսված սույն կարգի 2-րդ կետով նախատեսված գործողությունների իրականացման համար կամ սույն կարգի 15-րդ կետով նախատեսված հաշվետվության ներկայացման արդյունքներով մաքսային մարմնի կողմից չի հաստատվում այդպիսի գործողությունների իրականացումը․
3) սույն կարգի 8-րդ կետով նախատեսված փորձաքննության արդյունքներով չի հաստատվում հայտարարատուի կողմից ներկայացված թափոնների՝ հետագա առևտրային նպատակներով օգտագործման համար ոչ պիտանի լինելու հանգամանքը:
17. Այն դեպքում, երբ վերամշակման արդյունքներով հետագա առևտրային նպատակներով օգտագործման համար սույն կարգին համապատասխան ոչ պիտանի է ճանաչվում թափոնների միայն մի մասը, ապա հայտարարատուի կողմից սույն կարգով նախատեսված գործողություններն իրականացվում են թափոնների նշված մասի համար, իսկ թափոնների մյուս մասը ենթակա է ձևակերպման հայտարարատուի ընտրությամբ համապատասխան մաքսային ընթացակարգերով։
18. Հայտարարատուն սույն կարգով նախատեսված տեղեկությունների հավաստիության համար կրում է օրենքով նախատեսված պատասխանատվություն։
Ձև
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N «_________________________»/«___________»/«_______________»
(մաքսային մարմնի ծածկագիր) (ամսաթիվ) (գրանցման համար)
«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ԵՎ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հայտարարատուի վերաբերյալ տեղեկություններ (իրավաբանական անձի պարագայում՝ անվանումը, գտնվելու վայրի հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, էլեկտրոնային փոստի հասցեն, իսկ անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց պարագայում՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), հանրային ծառայության համարանիշը (առկայության դեպքում), հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում)).
_________________________________________________________________________________
2. Թափոնների հեռացման վայրերը շահագործողների վերաբերյալ տեղեկություններ (իրավաբանական անձի պարագայում՝ անվանումը, գտնվելու վայրի հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ անհատ ձեռնարկատերերի պարագայում՝ անունը, ազգանունը, հայրանունը, հարկ վճարողի հաշվառման համարը, գտնվելու վայրի հասցեն)
_________________________________________________________________________________
3. Թափոնների հեռացման վայրերը շահագործողների համապատասխան լիցենզիայի տրամադրման ամսաթիվը, համարը, առկայության դեպքում՝ գործողության ժամկետը
________________________________________________________________________________
4. Փոխանցվող թափոնների վերաբերյալ տեղեկություններ
N |
Թափոնի անվանումը |
Չափման միավորը (հիմնական/լրացուցիչ) |
Քանակը (հիմնական/լրացուցիչ չափման միավորներով) |
Մաքսային հայտարարագրի համարը և հայտարարագրում ապրանքի հերթական համարը |
ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
1. |
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
… |
|
|
|
|
|
5. Թափոնների հեռացման վայրերի վերաբերյալ տեղեկություն
_________________________________________________________________________________
6. Թափոնների հեռացման վայրերը շահագործողներին թափոնների հանձնման ժամկետը
_________________________________________________________________________________
7. Թափոնների վնասազերծման, ոչնչացման կամ տեղադրման (այդ թվում՝ թաղման) գործողությունների իրականացման ժամկետները
_________________________________________________________________________________
8. Այլ տեղեկություններ (առկայության դեպքում)
_________________________________________________________________________________
Մաքսային մարմնի ղեկավար կամ նրա կողմից լիազորված անձ՝
______________________________ ___________________
(անուն, ազգանուն) (ստորագրություն)
-
Քննարկվել է
15.06.2023 - 30.06.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 2113
Տպել