«ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ՝ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՀԱՄԱՐՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՆԿԵՐԻՆ ԿԱՄ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԱՐՑՄԱՆ ՁԵՎԸ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՈՒ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Կողմ
-
11 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2023 թվականի ______ N__-Ն
ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ՝ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՀԱՄԱՐՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՆԿԵՐԻՆ ԿԱՄ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԱՐՑՄԱՆ ՁԵՎԸ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՈՒ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 206-րդ հոդվածի 3-րդ մասին և 338-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել՝ մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ՝ բանկային հաշիվների առկայության և հաշվեհամարների, ինչպես նաև դրամական հոսքերի վերաբերյալ փաստաթղթեր և տեղեկություններ ստանալու նպատակով մաքսային մարմինների կողմից բանկերին կամ վճարահաշվարկային համակարգի մասնակիցներին կատարվող հարցման ձևը և փաստաթղթերի ու տեղեկությունների ցանկը՝ համաձայն հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված
ՀՀ կառավարության «____» __________ ____
N____-Ն որոշման
Ձև
ՀԱՐՑՈՒՄ
ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ՝ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՀԱՄԱՐՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՈՒ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1 |
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի՝ մաքսային ստուգում իրականացնող ստորաբաժանման անվանումը ________________________________________________________________________________
|
2 |
Բանկի անվանումը, հասցեն ________________________________________________________________________________________________________________________________________________________________ |
3 |
Մաքսային ստուգման ենթարկվող իրավաբանական անձի անվանումը, ՀՎՀՀ կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, ՀՎՀՀ, կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները՝ ________________________________________________________________________________________________________________________________________________________________ |
4 |
Ստուգվող անձի բանկային հաշվի (հաշիվների) առկայության վերաբերյալ տեղեկատվություն՝ «____»____________20 թ․ - «____»____________20 թ․ ժամանակահատվածի համար ________________________________________________________________________________ |
5 |
Ստուգվող անձի նշված հաշվի (հաշիվների) գործառնությունների (գործարքների) քաղվածքները հետևյալ ժամանակահատված(ներ)ի համար՝
1) ______________________________________________________________________________ (հաշվի համարը) «____»____________20 թ․ - «____»____________20 թ․ժամանակահատվածի համար
2) _____________________________________________________________________________ (հաշվի համարը) «____»____________20 թ․ - «____»____________20 թ․ժամանակահատվածի համար ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ |
6 |
Սույն հարցման 5-րդ տողում նշված հաշիվների գործառնությունների (գործարքների) վճարային փաստաթղթերի վավերացված պատճեններ, դրանց համար հիմք հանդիսացող, առնչվող փաստաթուղթ (փաստաթղթեր), առկայության դեպքում՝ ______________________________________________________________________________ (հայցվող գործարքի ամսաթիվ, համար, այլ տեղեկություններ) |
7 |
Ստուգվող անձի այլ հաշվի (հաշիվների) գործառնությունների քաղվածքները հետևյալ ժամանակահատված(ներ)ի համար (բացառությամբ 5-րդ տողի)՝ 1․ «____»____________20 թ․ - «____»____________20 թ․ 2․ «____»____________20 թ․ - «____»____________20 թ․ |
8 |
Սույն հարցման 7-րդ տողում նշված հաշիվների գործառնությունների (գործարքների) վճարային փաստաթղթերի վավերացված պատճեններ, դրանց համար հիմք հանդիսացող, առնչվող փաստաթուղթ (փաստաթղթեր), առկայության դեպքում՝ ________________________________________________________________________________ (հայցվող գործարքի ամսաթիվ, համար, այլ տեղեկություններ) |
9 |
Մաքսային ստուգման ենթարկվող ֆիզիկական անձի հաշվի (հաշիվների), այդ թվում՝ քարտային հաշիվների առկայության, իրականացված գործառնությունների քաղվածքները հետևյալ ժամանակահատված(ներ)ի համար՝ 1․ «____»____________20 թ․ - «____»____________20 թ․ 2․ «____»____________20 թ․ - «____»____________20 թ․ |
10 |
Սույն հարցման 9-րդ տողում նշված հաշիվների գործառնությունների (գործարքների) վճարային փաստաթղթերի վավերացված պատճեններ, դրանց համար հիմք հանդիսացող, առնչվող փաստաթուղթ (փաստաթղթեր), առկայության դեպքում՝ ________________________________________________________________________________ (հայցվող գործարքի ամսաթիվ, համար, այլ տեղեկություններ) |
Սույն հարցումն ուղարկվում է՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետին, 337-րդ հոդվածի 2-րդ կետին, 340-րդ հոդվածի 8-րդ կետին, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 206-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ՝ բանկային հաշվի (հաշիվների) առկայության, հաշվեհամարների, ինչպես նաև դրամական հոսքերի վերաբերյալ փաստաթղթեր և տեղեկություններ ստանալու նպատակով: Մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները, այդ թվում՝ դրանց բացակայության մասին տեղեկատվությունը պետք է ներկայացվեն սույն հարցումը ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում։ Բանկային և այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների տրամադրումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով՝ պահպանելով պետական, առևտրային, բանկային և օրենքով պահպանվող այլ գաղտնիքի պաշտպանության մասին ՀՀ օրենսդրության պահանջները:
_________________________________ ________________________________ (մաքսային մարմնի անվանումը) (մաքսային մարմնի հասցեն)
Մաքսային մարմնի պաշտոնատար անձ՝ ղեկավար (ղեկավարի տեղակալ).
______________________________ _______________ ______________ (անունը, ազգանունը) (ստորագրությունը) (ամսաթիվը)
|
Լրացման ցուցումներ՝
1․ Սույն հարցման 6-րդ, 8-րդ և 10-րդ տողերում գործառնությունների վճարային փաստաթղթերի վավերացված պատճենների ստացման անհրաժեշտության դեպքում կատարվում է նշում վանդակում․
2․ Սույն հարցումը կազմվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի ձևաթղթի վրա։
-
Քննարկվել է
14.06.2023 - 29.06.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 2191
Տպել