Գտնվում է ՀՀ կառավարությունում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման մեջ փափաոխություն և լրացումներ կատարելու մասին»
-
4 - Կողմ
-
4 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2024 թվականի __________ «____» N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1708-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը՝ Կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշման Հավելված N 2-ի 24-րդ կետի աղյուսակի (այսուհետ՝ Աղյուսակ).
- 10-րդ տողի 1-ին սյունակում «տեղադրում» բառից հետո ավելացնել «, կենսավառելիքի (բրիկետ, պելլետ, կենսամեթան) արտադրությունների հիմնում» բառերը,
- 14-րդ տողի 1-ին սյունակում «ձեռքբերում» բառից հետո ավելացնել «բացառությամբ Էլեկտրական շարժիչով հասարակական տրանսպորտային միջոցների և էլեկտրամոբիլների լիցքավորման կետերի (կայանների)» բառերը,
- 16-րդ տողի 1-ին սյունակում «փակում» բառից հետո ավելացնել «, կոշտ կենցաղային թափոնների աղբավայրերում և դրանց ազդեցությանը ենթարկվող հարակից տարածքի՝ սանիտարական պահպանման գոտու սահմաններում շրջակա միջավայրի վիճակի աղտոտվածության մոնիթորինգի դիտակայանների ստեղծում» բառերը,
- 18-րդ տողի 1-ին սյունակում «Այգիների, պուրակների կառուցում/բարեկարգում» բառերը փոխարինել «Բնակավայրերի կանաչ գոտիների կառուցում/բարեկարգում» բառերով։
- 21-րդ տողից հետո Աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
«
Համայնքային անտառների հիմնում (անտառապատում) |
80 |
80 |
80 |
80 |
80 |
Էլեկտրական շարժիչով հասարակական տրանսպորտային միջոցների ձեռքբերում, էլեկտրամոբիլների լիցքավորման կետերի (կայանների) կառուցում |
45 |
50 |
55 |
60 |
70 |
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Քննարկվել է
13.06.2023 - 04.07.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 3108
Տպել