Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1.   Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 1081-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4)     հաշմանդամություն ունեցող անձին` հաշմանդամության սահմանման ժամանակ.»։

Հոդված 2.   Օրենսգրքի 1083-րդ հոդվածի 4-րդ մասում «կապված հաշմանդամության» բառերը փոխարինել «կապված հաշմանդամության խումբ սահմանվելու կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու» բառերով։

Հոդված 3.   Օրենսգրքի 1194-րդ հոդվածի 2-րդ մասում «օրենքով սահմանված կարգով հաշմանդամ» բառերը փոխարինել «օրենսդրությամբ սահմանված կարգով հաշմանդամություն ունեցող անձ» բառերով։

Հոդված 4.   Օրենսգրքի 1207-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում՝

  1. «ծերերի և հաշմանդամների տներում» բառերը փոխարինել «բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում կամ համայնքային փոքր տներում» բառերով.
  2. «ծերերի և հաշմանդամների տների տնօրենների» բառերը փոխարինել «բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների կամ համայնքային փոքր տների տնօրենների, համակարգողների» բառերով։

Հոդված 5.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.   Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 64-րդ հոդվածի՝

  1. 2-րդ մասի 6-րդ կետում «տուն-ինտերնատներում, մանկատներում, արատներ ունեցող երեխաներ կամ հաշմանդամներ խնամող հաստատություններում, ծերանոցներում գտնվող անձանց խնամքի հետ կապված ծառայությունների մատուցումը, ինչպես նաև խնամվողների կողմից» բառերը փոխարինել «օրենսդրությամբ սահմանված բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում կամ համայնքային փոքր տներում հաշվառված անձանց (այսուհետ՝ շահառու) շուրջօրյա կամ ցերեկային խնամքի ծառայությունների մատուցումը, ինչպես նաև շահառուների կողմից» բառերով.
  2. 2-րդ մասի 12-րդ կետում «պրոթեզաօրթոպեդիկ պարագաների» բառերը փոխարինել «աջակցող միջոցների» բառերով։

Հոդված 2.   Օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ և 24-րդ կետերում, «հաշմանդամ դարձած» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված»։

Հոդված 3. Օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին, մանկատներին» բառերը փոխարինել «բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններին կամ համայնքային փոքր տներին» բառերով, իսկ 6-րդ կետում «յուրաքանչյուր հաշմանդամի» բառերը փոխարինել «հաշմանդամ ճանաչված յուրաքանչյուր անձի» բառերով։

Հոդված 4.   Օրենսգրքի 124-րդ հոդվածի 4-րդ մասում, «հաշմանդամ դարձած» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված» բառերով։

Հոդված 5.   Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի՝

  1. 8-րդ կետում «և» շաղկապը փոխարինել «կամ» շաղկապով։
  2. 8-րդ և 40-րդ կետերում «հաշմանդամ դարձած» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված» բառերով.

Հոդված 6.   Օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, ինչպես նաև 245-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «հաշմադամները» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով, իսկ «սոցիալական ապահովության մարմիններից» և «պետական սոցիալական ապահովության մարմիններից» բառերը՝ «սոցիալական պաշտպանության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնից, վերջինիս ենթակայությամբ գործող մարմիններից և պետական ոչ առևտրային կազմակերպություններից» բառերով։

Հոդված 7.   Օրենսգրքի N 3 հավելվածի 1-ին մասի 8-րդ կետում «հաշմանդամների սայլակների» բառերը փոխարինել «անվասայլակների» բառով։

Հոդված 8.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի 10-րդ կետում «երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում, տուն-ինտերնատներում գտնվող անձանց» բառերը փոխարինել «բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների և համայնքային փոքր տների շահառուների» բառերով։

Հոդված 2.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ 

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-196 օրենքի 9.1-ին հոդվածի 5-րդ մասի «բ» կետում հանել «(մանկատուն, գիշերօթիկ դպրոց, տուն-ինտերնատ)» բառերը։

Հոդված 2.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ 

«ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1.   «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» 2006 թվականի փետրվարի 27-ի ՀՕ-40-Ն օրենքի 15-րդ հոդվածի վերնագրում և 1-ին մասում «Ազատազրկման վայրերում, բուժհաստատություններում, ծերանոցներում և մանկատներում» բառերը փոխարինել «Քրեակատարողական հիմնարկներում, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններոում, համայնքային փոքր տներում» բառերով։

Հոդված 2.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

  • Քննարկվել է

    13.06.2023 - 29.06.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2433

Տպել