Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1078-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
4 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1078-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. |
Անհրաժեշտությունը |
|
Նախագծի անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 498-Լ որոշման 2-րդ հավելվածի 1․1-ին կետում նշված դրույթներից, որով նախատեսվում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) ենթակայության տակ գտնվող և համագործակցող, խնամքի ծառայություններ տրամադրող կազմակերպություններում տարեց և (կամ) հաշմանդամություն, այդ թվում՝ հոգեկան առողջության տարաբնույթ խնդիրներ ունեցող շահառուների արժանապատիվ կենսական պայմանների ապահովման համար անհրաժեշտ օրենսդրական դաշտի վերանայում։ Նույնն ամրագրված է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի իրականացմանն ուղղված ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման 1-ին հավելվածի 9․1-ին կետում։ Միաժամանակ, 2023 թվականի հունվարի 12-ի N 2 արձանագրության քաղվածքի 22-րդ կետի պահանջով պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարները՝ յուրաքանչյուրն իր մասով պետք է ուսումնասիրեին և վեր հանեին նախկինում ընդունված և մինչ օրս գործող իրավական ակտերը՝ դրանք համապատասխանեցնելով կառավարության կողմից որդեգրված ռազմավարությանը: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
2022 թվականի հունիսի 9-ին ՀՕ-277-Ն օրենքի ընդունմամբ փոփոխություններ կատարվեցին «Սոցիալական աջակցության մասին» օրենքում, որի կատարումն ապահովելու համար ընդունվեց ՀՀ վարչապետի 2022 թվականի օգոստոսի 18-ի N 948-Ա որոշումը՝ ի կատարումն ՀՀ վարչապետի 2021 թվականի նոյեմբերի 4-ի N 02/10.3/37766-2021 հանձնարարականի։ Դրա համաձայն, ի թիվս սոցիալական տարբեր ծառայությունների, խնամքի տրամադրման համար պետք է ստեղծվեր կառավարության առանձին որոշում, որն ընդունվել է 2022 թվականի նոյեմբերի 10-ին N 1744-Ն համարով։ Դրանով առաջ են եկել ծառայության նոր տեսակներ, որոնք ևս ունեն հավաստագրման կարիք, ինչպիսիք են՝ համայնքահեն փոքր տները, սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների և տնային սպասարկման երկրորդ տիպերը, ընդլայնվում է սոցիալական բնակարանային ֆոնդը, և այլն։ |
3. |
Կարգավորման նպատակը և բնույթը. |
|
Նախագծի ընդունումը նպատակ ունի հստակեցնել սոցիալական ծառայությունների մատուցման տեսակները և դրանք համապատասխանեցնել գործող օրենսդրությանը։ |
4. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից: |
5. |
Ակնկալվող արդյունքը |
|
Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի սոցիալական ոլորտը կարգավորող օրենսդրական ակտերը հիմք ընդունելով հստակեցնել և ճշգրիտ անվանումները արձանագրել ենթաօրենսդրական բոլոր ակտերում։ |
6. |
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ |
|
ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխության չի հանգեցնի, քանի որ ունի խմբագրական բնույթ։ |
7. |
«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ» |
|
ՀՀ Կառավարության 2021-2026թ. ծրագրի 4.6 բաժնի 25-րդ պարբերության համաձայն՝ մինչև 2023 թվականը հանրապետության բոլոր մարզերում ստեղծվելու են ցերեկային կենտրոններ, բոլոր մարզերում ներդրվելու է տնային խնամքի ծառայություն։ Իրականացվելու է տարեցներին մատուցվող խնամքի ծառայությունների բարելավման և համայնքահեն ծառայությունների ներդրման ու զարգացման ծրագիրը՝ վերանայելով ողջ օրենսդրական դաշտը՝ ապահովելու տարեցների համար արժանապատիվ, առողջ և ակտիվ կենսակերպ, բարելավելու խնամքի որակը: |
-
Քննարկվել է
13.06.2023 - 29.06.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 2266
Տպել