Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 1171-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 2389-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
1 - Կողմ
-
3 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 1171-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՄԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
ՀՀ Կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության կապի ծառայությունների նորմաները և տարեկան ծախսերի հաշվարկը հաստատելու մասին» թիվ 1171-Ն որոշումն ուժը կորցրած ճանչելու անհրաժեշտությունը բխում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-427-Ն օրենքի 1-ին հոդվածի պահանջներից, այն է՝ սույն օրենքով նախատեսված՝ պետական բյուջեի առանձին ծախսերի ուղղություններով նորմաները սահմանում է Կառավարությունը։
Վերոնշյալ նորմերը սահմանված են ՀՀ Կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1956-Ն որոշմամբ, որոնցում 2023 թվականի հունիսի 1-ի N 895-Ն որոշմամբ կատարվել են փոփոխություններ՝ օրենքին համապատասխանեցնելու նպատակով։
2․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
Միաժամանակ, նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ վարչապետի 2023 թվականի փետրվարի 22-ի N 198-Ա որոշման հավելվածի 3-րդ կետի:
3․ Կարգավորման նպատակը և բնույթը
Հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-427-Ն օրենքի 1-ին հոդվածի պահանջները՝ սույն օրենքով նախատեսված՝ պետական բյուջեի առանձին ծախսերի ուղղություններով նորմաները սահմանում է կառավարությունը։
«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության կապի ծառայությունների նորմաները և տարեկան ծախսերի հաշվարկը հաստատելու մասին» թիվ 1171-Ն որոշումը կորցրել է իր անհրաժեշտությունը, քանի որ օրենքով սահմանված լիազորող նորմերը սահմանված են ՀՀ Կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1956-Ն որոշմամբ։
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չեն առաջանա:
6. Ակնկալվող արդյունքը.
ՀՀ Կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-427-Ն օրենքի 1-ին հոդվածի պահանջները և ՀՀ վարչապետի 2023 թվականի փետրվարի 22-ի թիվ 198-Ա որոշման հավելվածի 3-րդ կետը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 2389-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՄԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
ՀՀ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կապի միջոցների տեսակները, քանակը և կապի ծառայությունների ու կոմունալ ծախսերի տարեկան ծավալները սահմանելու մասին» թիվ 2389-Ա որոշումն ուժը կոցրած ճանչելու անհրաժեշտությունը բխում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-427-Ն օրենքի 1-ին հոդվածի պահանջներից, այն է՝ սույն օրենքով նախատեսված՝ պետական բյուջեի առանձին ծախսերի ուղղություններով նորմաները սահմանում է կառավարությունը։
Վերոնշյալ նորմերը սահմանված են ՀՀ Կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1956-Ն որոշմամբ, որոնցում 2023 թվականի հունիսի 1-ի N 895-Ն որոշմամբ կատարվել են փոփոխություններ՝ օրենքին համապատասխանեցնելու նպատակով։
2․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
Միաժամանակ, նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ վարչապետի 2023 թվականի փետրվարի 22-ի N 198-Ա որոշման հավելվածի 7-րդ կետի:
3․ Կարգավորման նպատակը և բնույթը․
Հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-427-Ն օրենքի 1-ին հոդվածի պահանջները՝ սույն օրենքով նախատեսված՝ պետական բյուջեի առանձին ծախսերի ուղղություններով նորմաները սահմանում է Կառավարությունը։
ՀՀ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կապի միջոցների տեսակները, քանակը և կապի ծառայությունների ու կոմունալ ծախսերի տարեկան ծավալները սահմանելու մասին» թիվ 2389-Ա որոշումը կորցրել է իր անհրաժեշտությունը, քանի որ օրենքով սահմանված լիազորող նորմը սահմանված է ՀՀ Կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1956-Ն որոշմամբ։
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չեն առաջանա:
6․ Ակնկալվող արդյունքը.
ՀՀ Կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-427-Ն օրենքի 1-ին հոդվածի պահանջները և ՀՀ վարչապետի 2023 թվականի փետրվարի 22-ի թիվ 198-Ա որոշման հավելվածի 7-րդ կետը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
-
Քննարկվել է
12.06.2023 - 27.06.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական, Փոստային կապ
-
Նախարարություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 2536
Տպել