Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 984-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
2 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 984-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 984-ն որոշման մեջ փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» Ներկայումս գործում է «Հայաստանի Հանրապետության տարածքում պետական բյուջեի միջոցներով կազմակերպվող և անցկացվող մարզական զանգվածային միջոցառումների մասնակիցների գիշերավարձի ու սննդի օրական վճարի, մրցանակակիրների և մրցավարների դրամական պարգևատրման չափերը հաստատելու մասին» № 984-Ն որոշումը, սակայն «Մասսայական սպորտ» ծրագրի նախահաշիվների ծախսային ուղղությունների տողերի անվանումները երբեմն չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 984-Ն «Հայաստանի Հանրապետության տարածքում պետական բյուջեի միջոցներով կազմակերպվող և անցկացվող մարզական զանգվածային միջոցառումների մասնակիցների գիշերավարձի ու սննդի օրական վճարի, մրցանակակիրների և մրցավարների դրամական պարգևատրման չափերը հաստատելու մասին» որոշմամբ սահմանված ծախսերի անվանումներին: մշակվել է վերոնշյալ անհամապատասխանությունները կարգավորելու նպատակով:
«Հայաստանի հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 984-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակման նապատակն է կարգավորել մարզական զանգվածային միջոցառումների հաշվետվությունների ընդունման գործընթացում երբեմն առաջացող անհամապատասխանություններից և խուսափել խնդիրներից:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Մասսայական սպորտ» ծրագրի նախահաշիվների ծախսային ուղղությունների տողերի անվանումներում օգտագործվող բառերը են համապատասխանում ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 984-Ն «Հայաստանի Հանրապետության տարածքում պետական բյուջեի միջոցներով կազմակերպվող և անցկացվող մարզական զանգվածային միջոցառումների մասնակիցների գիշերավարձի ու սննդի օրական վճարի, մրցանակակիրների և մրցավարների դրամական պարգևատրման չափերը հաստատելու մասին» որոշմամբ սահմանված ծախսերի անվանումներին: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և կատարող կազմակերպություններին դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման հաշվետվությունների ընդունման գործընթացում առաջացած անհամապատասխանություններից և խնդիրներից խուսափելու համար մշակվել է համապատասխան Նախագիծ:
Կարգավորման նպատակը և բնույթը.
Նախագծի մշակման նապատակն է խուսափել մարզական զանգվածային միջոցառումների հաշվետվությունների ընդունման գործընթացում երբեմն առաջացող անհամապատասխանություններից և խնդիրներից:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետներ:
Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը.
Նախագծի մշակման նապատակն է խուսափել մարզական զանգվածային միջոցառումների հաշվետվությունների ընդունման գործընթացում երբեմն առաջացող անհամապատասխանություններից և խնդիրներից:
Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն.
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջանում:
«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. Ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություն»
Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման, 4.8 կետից մեջբերում. Կառավարությունը խթանելու է Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուկտուրայի և սպորտի միջոցով՝ բնակչության շրջանում առողջ ապրելակերպի և ակտիվ հանգստի արմատավորումը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով՝ բնակչության առողջության ամրապնդումը, երկարակեցությունը, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ սերունդների դաստիարակումը:
- Կառավարությունը խթանելու է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների տարածքային զարգացումը, սպորտի մասսայականացումը: Այս նպատակով կազմակերպվելու են մանկապատանեկան և սիրողական սպորտի պարբերական մրցաշարեր՝ հանրապետական, միջմարզային, միջհամայնքային :
Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.
- Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.
Չի առաջացնում:
- 2. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը.
Համապատասխանում է:
Այլ տեղեկություններ.
Չկան:
-
Քննարկվել է
09.06.2023 - 29.06.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սպորտ և երիտասարդություն
Դիտումներ` 2159
Տպել