ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N1257-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
- Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N1257-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման, անվավեր ճանաչման, չեղարկման կարգը և ոչ էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման դեպքերը սահմանելու մասին» N1257-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) որոշման N1 հավելվածով հաստատված` հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման կարգի`
ա. 1-ին կետում «համակարգչային տեխնիկայի կիրառմամբ հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման ձևերը, էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի լրացման նպատակով կիրառվող համակարգչային ծրագրերի» բառերը փոխարինել «հարկային մարմնի էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի համակարգի (e-invoicing) (այսուհետ` հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգ) միջոցով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման ձևերը, էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի լրացման նպատակով կիրառվող ծրագրերի» բառերով,
բ. 2-րդ կետում առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ «Էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթեր դուրս են գրվում հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում նախատեսված հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգի միջոցով:»,
գ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3. Էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերը կարող են դուրս գրվել`
1) ինտերնետային կապի միջոցով իրական ժամանակում.
2) հարկային մարմնից ստացված սերիա-համարներով հարկ վճարողների կողմից կիրառվող հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման հատուկ ծրագրերով.
3) հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով:»,
դ. 4-րդ կետում «ձևերով» բառը փոխարինել «եղանակներով» բառով, «ձևով» բառը «եղանակով» բառով և նույն կետից հանել «համակարգչային» բառը,
ե. 8-րդ կետում «օգտագործումը, դուրս գրված և (կամ) ճշգրտող հաշվարկային փաստաթղթերը» բառերը փոխարինել «դուրս գրված և (կամ) ճշգրտող հաշվարկային փաստաթղթերը, ստացված հաշվարկային փաստաթղթերի վավերացումը, գործարքի կողմ չհանդիսանալու դեպքում ստացած հաշվարկային փաստաթղթերի դարանից դրանց ջնջումը,» բառերով,
զ. 9-րդ կետում «ԱԱՀ-ով» բառը փոխարինել «ԱԱՀ-ի 20% դրույքաչափով» բառերով,
է. 15-րդ կետում «հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման («Հաշվարկային փաստաթղթեր և էլեկտրոնային գրքեր») ծրագրի միջոցով» բառերը փոխարինել «հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգի միջոցով» բառերով,
ը. 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«17. Էլեկտրոնային եղանակով ուղեկցող հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու համար հարկ վճարողը հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգում ընտրում է դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերից համապատասխան տեսակը և ձևը:»,
թ. 19-րդ կետում «Վերադաս հարկային» բառերը փոխարինել «Հարկային» բառով, իսկ «Հաշվարկային փաստաթղթեր և էլեկտրոնային գրքեր» ծրագիր ներմուծումը, այդ ծրագրից» բառերը փոխարինել «հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգ ներմուծումը, այդ համակարգից» բառերով,
ժ. 2-րդ բաժնի վերնագրում «ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ» բառը փոխարինել «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ» բառով,
ժա. 20-րդ կետում «ինտերնետային հաշվարկային» բառերը փոխարինել «էլեկտրոնային հաշվարկային» բառով,
ժբ. 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«21. էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգի միջոցով:»,
ժգ. ուժը կորցրած ճանաչել 22-րդ և 23-րդ կետերը,
ժդ. 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ
«24. Հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգի միջոցով հաշվարկային փաստաթղթեր դուրս են գրվում, դուրս գրված և ստացված հաշվարկային փաստաթղթերի մասին տեղեկություններ ներառվում և այլ գործողություններ կատարվում են այն հարկ վճարողի անվամբ, ում անվամբ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով մուտք է գործվել հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգ:»,
ժե. 25-րդ կետում «հաշվարկային փաստաթղթերի» բառերից առաջ լրացնել «հարկային մարմնի» բառերը,
ժզ. 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«26. Ծրագիրը գործում է առցանց ռեժիմում: Հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում և էլեկտրոնային ստորագրությամբ վավերացվում են առցանց ռեժիմում։»,
ժէ. 27-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ «Հարկ վճարողը հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու համար հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգում ընտրում է այդ համակարգով նախատեսված՝ հաշվարկային փաստաթղթի տեսակը (ապրանքի մատակարարման, ակցիզային հարկով հարկվող ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման, լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտ, ԱԱՀ-ի վերադարձի, հետագծելիության ենթակա ապրանքները Եվրասիական տնտեսական միության տարածք արտահանելու մասով՝ արտահանման հաշիվ վավերագիր կամ հետագծելիության ենթակա ապրանքի տեղափոխության բեռնագիր, ապրանքի տեղափոխության բեռնագիր) և ձևը (հարկ վճարողի անունից, մատակարարի անունից, հանձնարարողի (պրինցիպալի) անունից, համատեղ գործերը վարողի անունից) և լրացնում այն:», իսկ նույն կետի երկրորդ նախադասությունում «ծրագրի մշակման» բառերից առաջ լրացնել «հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգի» բառերը,
ժը. 28-րդ կետում «պետք է կիրառվի ինտերնետային կապի միջոցով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման ծրագրի» բառերը փոխարինել «հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգում պետք է կիրառվի» բառերով,
ժթ. 29-31-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«29. Լրացված էլեկտրոնային հաշվարկային փաստաթուղթը վավերացվում է էլեկտրոնային ստորագրությամբ և ստանում է սերիա-համար:
30. Հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգի միջոցով դուրս գրված էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերը գրանցվում են հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգում:
31. էլեկտրոնային հաշվարկային փաստաթուղթ հնարավոր է դուրս գրել հաշվապահական հաշվառման կամ հաշվարկային փաստաթղթեր դուրս գրող այլ ծրագրերում լրացված տվյալներն հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգում լրացվող հաշվարկային փաստաթղթի տեսակին և ձևին համապատասխան, եթե այդ տվյալները գրանցված են հարկային մարմնի սահմանած ձևաչափով: Հաշվապահական հաշվառման կամ հաշվարկային փաստաթղթեր դուրս գրող այլ ծրագրերից հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգ տվյալների արտահանման համար անհրաժեշտ ծրագրային ապահովման առկայությունն ապահովվում է հարկ վճարողների կամ հաշվապահական հաշվառման կամ հաշվարկային փաստաթղթեր դուրս գրող այլ ծրագրերը սպասարկող կազմակերպությունների կողմից:»,
ի. 32-րդ կետում «Ինտերնետային հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման ծրագրում» բառերը փոխարինել «Հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգում» բառերով, իսկ «Ինտերնետային հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման ծրագրից» բառերը` «Հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգից» բառերով,
իա. 33-րդ կետում «Ինտերնետային հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման ծրագիրն ինտերնետային ցանցում» բառերը փոխարինել «Հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգն առցանց» բառերով,
իբ. 34-րդ կետում «Ծրագիրը» բառը փոխարինել «Հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգը» բառերով և հանել «ծրագրի» բառը,
իգ. 35-րդ կետում «Ինտերնետային հաշվարկային փաստաթղթերի մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի խախտմամբ հաշվարկային փաստաթղթերի դուրսգրում է համարվում ինտերնետային հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման ծրագրում» բառերը փոխարինել «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի խախտմամբ հաշվարկային փաստաթղթերի դուրսգրում է համարվում հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգում» բառերով,
իդ. 3-րդ բաժնի վերնագրից հանել «համակարգչային» բառը,
իե. 36-րդ և 39-րդ կետերում «համակարգչային» բառը փոխարինել «հատուկ» բառով,
2) որոշման N2 հավելվածով հաստատված` հաշվարկային փաստաթղթերի անվավեր ճանաչման և չեղարկման կարգի`
ա. 4-րդ և 5-րդ կետերում «ինտերնետային կապի միջոցով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման ծրագրի» բառերը փոխարինել «հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգի» բառերով,
բ. 5-րդ կետի երրորդ նախադասությունում «աշխատանք կատարողի» բառերը փոխարինել «աշխատանք ընդունողի» բառերով,
գ. 5-րդ կետի վերջին նախադասությունում «միայն հաշվարկային փաստաթուղթը կարող է համարվել սահմանված կարգով չեղարկված» բառերը փոխարինել «հաշվարկային փաստաթուղթ դուրս գրող անձն ստանում է հաղորդագրություն հաշվարկային փաստաթղթի չեղարկման հաստատման վերաբերյալ, որից հետո միայն հաշվարկային փաստաթուղթը կարող է համարվել սահմանված կարգով չեղարկված: Իսկ այն դեպքում, երբ ապրանք ձեռք չբերողը, աշխատանք չընդունող և (կամ) ծառայություն չստացող անձը չեղարկման հաղորդագրությունը ստանալուց հետո տասնհինգօրյա ժամկետում չի հաստատում կամ չի մերժում ստացված հաղորդագրությունը, ապա հաշվարկային փաստաթուղթն ինքնաշխատ համարվում է չեղարկված»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հարկային մարմնի էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի համակարգի (e-invoicing) գործարկման օրվանից և կիրառվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերի մասով, բացառությամբ սույն կետով սահմանված դեպքերի։ Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը (մինչև հարկային մարմնի էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի համակարգի (e-invoicing) գործարկվելը) հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգի՝ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր և գրքեր» (e-invoicing) ծրագրի միջոցով դուրս գրված հաշվարկային փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում չեղարկվում, անվավեր են ճանաչվում, այդ փաստաթղթերի մասով ճշգրտող հաշվարկային փաստաթղթեր դուրս են գրվում, ստացված հաշվարկային փաստաթղթերը վավերացվում են կամ գործարքի կողմ չհանդիսանալու դեպքում ստացված հաշվարկային փաստաթղթերի դարանից դրանք ջնջվում են այդ նույն ծրագրի միջոցով: Հարկային մարմնի էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի համակարգի (e-invoicing) գործարկման օրվա մասին տեղեկատվությունը հարկային մարմինը հրապարակում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքէջում, ինչպես նաև հարկ վճարողի էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում:
-
Քննարկվել է
08.06.2023 - 27.06.2023
-
Տեսակ
Հրաման Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 2464
Տպել