Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1384-Ն ԵՎ N 1599-Ն, 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 201-Ն ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1698-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈւՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«______»____________ 2023 ԹՎԱԿԱՆԻ N______Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1384-Ն ԵՎ N 1599-Ն, 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 201-Ն ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1698-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 142-րդ, 160-րդ, 161-րդ և 183-րդ, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի «ԱՄԵՆԱՄՅԱ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԱՅԴ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1384-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
  • 1-ին կետի 1-ին սյունակում նշված «Բժիշկ» բառը փոխարինել «Ավագ բուժաշխատող» բառերով.
  • 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
  • 4-րդ կետի 1-ին սյունակում նշված «Բուժքույր» բառը փոխարինել «Միջին բուժաշխատող» բառերով.
  • 49-րդ կետի 1-ին սյունակում նշված 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝

«2) տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի հաստատությունների կրտսեր բուժաշխատողներ (սանիտար՝ ըստ գործառույթների).».

  • 49-րդ կետի 1-ին սյունակը լրացնել նոր՝ 3-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ՝

«3) տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց համայնքային ընդհանուր տիպի փոքր տների, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում ընդհանուր տիպի խնամք տրամադրող կազմակերպությունների սոցիալական սպասարկողներ»։

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի «ԱՄԵՆԱՄՅԱ ԵՐԿԱՐԱՑՎԱԾ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1599-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
  • 2-րդ կետի 2-րդ սյունակում «երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոններ» բառերից հետո լրացնել «, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ, համայնքային փոքր տներ», իսկ 5-րդ սյունակում «ղեկավար, նրա տեղակալ» բառերը փոխարինել «տնօրեն, տեղակալ՝ տնօրենի» բառերով.
  • 7-րդ տողի 2-րդ սյունակում «հոգեկան առողջության խնդիրներ ունեցող՝ 18 տարին լրացած անձանց խնամք տրամադրող սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններ» բառերը փոխարինել «տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ, տնային պայմաններում խնամք տրամադրող կազմակերպություններ, սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններ, համայնքային փոքր տներ» բառերով, իսկ 5-րդ սյունակում «սոցիալական աշխատող,» բառերից հետո լրացնել «մասնագետ՝ թերապիաների, խմբավար, հրահանգիչ՝ մարմնակրթության» բառերը.
  • 29-րդ տողի 2-րդ սյունակում «18 տարին լրացած՝ քրոնիկ հոգեկան հիվանդությամբ կամ խոր մտավոր հետամնացությամբ հաշմանդամություն ունեցող կամ ծերունական փսիխոզով կամ ծանր արտահայտված սկլերոզով անձանց բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ տիպի (մասնագիտացված) հաստատություններ,» բառերը փոխարինել «տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ (մասնագիտացված) հաստատություններ, տնային պայմաններում հատուկ (մասնագիտացված) խնամք տրամադրող կազմակերպություններ, համայնքային հատուկ (մասնագիտացված) փոքր տներ» բառերով, իսկ 5-րդ սյունակում «բժիշկ, բուժքույր, միջին բժշկական անձնակազմ, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ (սանիտար, սպասուհի, դայակ)» բառերը փոխարինել «ավագ բուժաշխատող (բժիշկ՝ ըստ մասնագիտացումների), միջին բուժաշխատող (ավագ բուժքույր, բուժքույր՝ ըստ մասնագիտացումների), կրտսեր բուժաշխատող (սանիտար՝ ըստ գործառույթների, հսկիչ՝ բաժանմունքի, սոցիալական սպասարկող, սպասուհի, դայակ)» բառերով։
  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի «ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ, ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ (ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ), ՄԱՆԿԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ, ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ԿԱՊԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՅԼ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԲՆՈՒՅԹ ՈՒՆԵՑՈՂ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ՌԵԺԻՄԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 201-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
  • վերնագրի «ՄԱՆԿԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ» բառը փոխարինել «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ» բառերով.
  • N 1 հավելվածի N 1 ցանկի II բաժնի՝

ա.      վերնագրում «տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց համար ընդհանուր տիպի հաստատություններ, 18 տարին լրացած՝ քրոնիկ հոգեկան հիվանդությամբ կամ խոր մտավոր հետամնացությամբ հաշմանդամություն ունեցող կամ ծերունական փսիխոզով կամ ծանր արտահայտված սկլերոզով անձանց բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ տիպի (մասնագիտացված) հաստատություններ, խնամքի կարիք ունեցող տարեց, չաշխատող (բացառությամբ տնային պայմաններում աշխատող) անձանց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամք տրամադրող կազմակերպություններ, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 18 տարին լրացած անձանց խնամք տրամադրող սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններ, » բառերը փոխարինել «տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ, տնային պայմաններում խնամք տրամադրող կազմակերպություններ, համայնքային փոքր տներ» բառերով,

բ.       1-ին սյունակի «Բժիշկներ, միջին բժշկական անձնակազմ (բուժքույր), մինչև վեց տարեկան երեխաների խնամքի աշխատողներ (դայակ), կրտսեր բժշկական անձնակազմ, այդ թվում՝ սանիտար (ըստ մասնագիտացումների), ախտահանող և հսկիչ՝ բաժանմունքի» բառերը փոխարինել «Ավագ բուժաշխատողներ (բժիշկներ՝ ըստ մասնագիտացումների), միջին բուժաշխատողներ (ավագ բուժքույրեր, բուժքույրեր՝ ըստ մասնագիտացումների), կրտսեր բուժաշխատողներ (սանիտարներ՝ ըստ գործառույթների, հսկիչներ՝ բաժանմունքի, սոցիալական սպասարկողներ, ախտահանողներ, սպասուհիներ, դայակներ)».

3)       N 1 հավելվածի N 1 ցանկի IV բաժնի 1-ին տողում «Բժիշկներ, միջին բժշկական անձնակազմ» բառերը փոխարինել «Բժիշկ-փորձագետներ» բառերով:

  • N 2 հավելվածի՝

ա.      վերնագրում «ՄԱՆԿԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ» բառը փոխարինել «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ» բառերով,

բ.       1-ին կետում «տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց համար ընդհանուր տիպի հաստատությունների, 18 տարին լրացած՝ քրոնիկ հոգեկան հիվանդությամբ կամ խոր մտավոր հետամնացությամբ հաշմանդամություն ունեցող կամ ծերունական փսիխոզով կամ ծանր արտահայտված սկլերոզով անձանց բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ տիպի (մասնագիտացված) հաստատությունների, խնամքի կարիք ունեցող տարեց, չաշխատող (բացառությամբ տնային պայմաններում աշխատող) անձանց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամք տրամադրող կազմակերպությունների, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող՝ 18 տարին լրացած անձանց խնամք տրամադրող սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների» բառերը փոխարինել «տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ, տնային պայմաններում խնամք տրամադրող կազմակերպություններ, սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններ, համայնքային փոքր տներ» բառերով,

գ.       3-րդ կետի 6-րդ ենթակետում «էրգոթերապիստի, » բառից հետո լրացնել «մասնագետ` թերապիաների, խմբավար» բառերը։

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «ԾԱՆՐ, ՎՆԱՍԱԿԱՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ, ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԾԱՆՐ, ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՆԱՍԱԿԱՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1599-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 876-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1698-Ն որոշման N 1 հավելվածի ցանկի «XIV. Առողջապահական և սոցիալական ապահովության հիմնարկներ» գլխում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
  • 26-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝ «26) Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ (մասնագիտացված) հաստատության պետ՝ բժշկական ծառայության, ավագ բուժաշխատող (բժիշկ՝ ըստ մասնագիտացումների), միջին բուժաշխատող (ավագ բուժքույր, բուժքույր՝ ըստ մասնագիտացումների, բացառությամբ դիետաբանների և դեղատան բուժքույրերի), հրահանգիչ՝ մարմնակրթության, սոցիալական աշխատող, հոգեբան, մասնագետ` թերապիաների, խմբավար, կրտսեր բուժաշխատող (սանիտար՝ ըստ գործառույթների, հսկիչ՝ բաժանմունքի), լվացող-արդուկող, վարսավիր».
  • 27-րդ կետում «Բացառապես մտավոր և հոգեկան խնդիրներ (այդ թվում՝ աուտիզմ) ունեցող անձանց խնամքի» բառերը փոխարինել «Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական հոգածության հատուկ (մասնագիտացված) ցերեկային կենտրոնների» բառերով.
  • Ավելացնել «28-րդ» և «29-րդ» կետեր՝ հետևյալ բովանդակությամբ.

«28)   Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում հատուկ (մասնագիտացված) խնամք տրամադրող կազմակերպությունների սոցիալական աշխատող, հոգեբան, հոգեբույժ, բուժքույր, սոցիալական սպասարկող.

29)     Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց համայնքային հատուկ (մասնագիտացված) փոքր տների, սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների սոցիալական աշխատող, մասնագետ՝ թերապիաների, սոցիալական սպասարկող»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

 

  • Քննարկվել է

    08.06.2023 - 23.06.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3278

Տպել