Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 224-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
Նախագծով առաջարկվող փոփոխության անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմինը համարվում է ղեկավար պաշտոն։ Փակ բաժնետիրական ընկերության աշխատանքները ղեկավարելու և համակարգելու համար անհրաժեշտ են կառավարչական հմտություններ։ Օրենքով սահմանված միայն «համապատասխան բնագավառի բաձրագույն կրթության» չափանիշը սահմանափակում է կառավարչական փորձ և մասնագիտական հմտություններ ունեցող անձանց ղեկավարելու և համակարգելու փակ բաժնետիտարական ընկերության բնականոն գործունեությունը:
Նախագծով առաջարկվող փոփոխության անհրաժեշտությունը կայանում է նրանում նաև, որ հստակեցվում է «կառավարման ոլորտի ստաժ» չափանիշները, քանի որ «Հանրային ծառայության մասին» օրենքով արդեն իսկ հաստատված է «հանրային ծառայության ստաժ» եզրույթը և հստակ սահմանված է աշխատանքային ստաժի շրջանակը։
-
Քննարկվել է
08.06.2023 - 23.06.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Բնապահպանություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 2514
Տպել