"ԸԴՎԱՅԶ բիզնես և իրավաբանական խորհրդատվություն" ՍՊԸ
08.06.2023
Խիստ ողջունելի փոփոխություն, որը նվազեցնում է վտանգավոր ծավալի ջրառի ռիսկը։
Լրամշակման փուլում է
5 - Կողմ
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Սևանա լճի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) ընդունմամբ կկանխվի Սևանա լճից հավելյալ ջրառը՝ լճի բացասական հաշվեկշռի պարագայում։ Համաձայն «Սևանա լճի մասին» օրենքի՝ Սևանա լճը դիտարկվում է որպես Հայաստանի Հանրապետության բնապահպանական, տնտեսական, սոցիալական, գիտական, պատմամշակութային, գեղագիտական, առողջապահական, կլիմայական, ռեկրեացիոն (վերականգնողական) և հոգևոր արժեք ունեցող ռազմավարական նշանակության էկոհամակարգի բնականոն զարգացման, վերականգնման, բնական պաշարների վերարտադրման (այսուհետ` վերարտադրություն), պահպանման և դրանց օգտագործման պետական քաղաքականության իրավական ու տնտեսական հիմունքները: Սևանա լիճը Հայաստանի Հանրապետության քաղցրահամ ջրերի ռազմավարական շտեմարանն է: Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման պետական քաղաքականությունն իրականացվում է Սևանա լճի մասին համալիր և տարեկան ծրագրերով, իսկ տարեկան ծրագրի հիմնական սկզբունքներից մեկը դա Սևանա լճի էկոլոգիական կայունությունը չխախտող և լճի ջրային դրական հաշվեկշիռն ապահովող ջրթողումների և անվերադարձ ջրառումների պլանների կազմումն է և դրան ուղղված միջոցառումների իրականացումը։
Նախագծերի ընդունումը պայմանավորված է Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության բարելավմամբ։
Նախագծով Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերի 6-րդ գլխի 6.1-ին կետում 2-րդ պարբերությունն ուժը կորցրած է ճանաչվել, նպատակ ունենալով Սևանա լճի բացասական հաշվեկշռի պարագայում սակավաջրությունը չդիտարկել լճից ջրառի միակ հնարավոր աղբյուր, այլ նախապես պլանավորել և ունենալ ջրի դեֆիցիտի մեղղմանն ուղղված այլ աղբյուրներ և միջոցառումներ։
Նախագծերը մշակվել են շրջակա միջավայրի նախարարության կողմից։
Վերոնշյալ նախագծերի ընդունմամբ ակնկալվում է անվերապահորեն կատարել «Սևանա լճի մասին» օրենքի պահանջները՝ Սևանա լիճը դիտարկելով որպես խմելու ջրի ռազմավարական պոտենցիալ պաշար, նպաստել Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի բարելավմանը, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանությանը և կենսապաշարների կայուն օգտագործման բարելավմանը։
Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի նախատեսվում։
Նախագծերի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի մասին» N 1363-Ա որոշմամբ հաստատված Հավելվածի «4.10 Շրջակա միջավայրի պահպանություն» բաժնի առաջնահերթություններից։ Նախագծերի ընդունմամբ կկանխվի Սևանա լճից հավելյալ ջրառը՝ լճի բացասական հաշվեկշռի պարագայում։

Քննարկվել է
08.06.2023 - 29.06.2023
Տեսակ
Օրենք
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Բնապահպանություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Ջրային տնտեսություն
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 3964
Տպել08.06.2023